HalaMadrid TV MOBILE

ԿԱՐՎԱԽԱԼ.«ԵՍ ԵԿԵԼ ԵՄ, ՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵՄ ԹԻՄԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՈՒ ՏԻՏՂՈՍՆԵՐ ՆՎԱՃԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
19:35:27 05.07.2013

«Սանտիագո Բեռնաբեուի» նախագահական սրահում ներկայացվելուց հետո Դանիել Կարվախալը առաջին մամլո ասուլիսը տվեց որպես «Ռեալի» խաղացող: Դանին չէր թաքցնում իր ուրախությունը, որ վերադարձել էր հարազատ ակումբ:

Կանտերայի մասին

«Ակումբը հետևում է կանտերային ու ամեն ինչ անում, որ սեփական սաները խաղան առաջին թիմում: Մեզ հետ հույսեր են կապել, ու մենք եկել ենք, որ օգնենք առաջին թիմին:

Ես չեմ ուզում մյուս կանտերանոների համար օրինակ լինել, պարզապես ուզում եմ նրանց հորդորել, որ ամեն օր, ամեն մարզման ու խաղի ժամանակ ամբողջովին նվիրվեն թիմին»:

Իսպանիզացիայի ու երիտասարդ խաղացողների մասին

«Ռեալը» աշխարհի լավագույն ակումբն է, որտեղ պետք է խաղան ամենալավ խաղացողները, որպեսզի հաջողություններ լինեն ու տիտղոսներ նվաճվեն: Այն, որ ես ու Իսկոն իսպանացի ենք, այդքան էլ կարևոր չէ:

Ի՞նչ կարող են երիտասարդները բերել ակումբին: Միգուցե, մենք մեծ պոտենցիալ ունենք ու կատարելագործվելու ավելի շատ ժամանակ: Ստանալով խաղաժամանակ` դու փորձ ես ձեռք բերում, կատարելագործվում ես որպես ֆուտբոլիստ անկախ նրանից, ուզում ես դա, թե` ոչ»:

Հեռանալու մասին

«Այն պահից սկսած, երբ որոշված էր, որ հեռանալու եմ, բոլորն ինձ ասում էին, որ եթե լավ աշխատեմ, ապա անպայման հետ կգամ: Եթե ես չհեռանայի, ապա, միգուցե, այստեղ չլինեի, այնպես որ ավելի լավ էր, որ հեռացա: Իմ երազանքն էր խաղալ առաջին թիմում, բայց մեկ տարի առաջ ես չունեի այն փորձը, որ անհրաժեշտ էր «Ռեալում» խաղալու համար: Ու հիմա կարող եմ ասել, որ ակումբի հետ համատեղ ճիշտ որոշում ենք կայացրել:

Բունդեսլիգայում ես շատ բան եմ սովորել: Ես հասունացա, սովորեցի միայնակ ապրել, քանի որ մինչ այդ երբեք չէի ապրել արտասահմանում: Զգում եմ, որ այս մեկ տարում շատ եմ հասունացել»:

Ալվարո Արբելոայի մասին

«Ռեալում» խաղում են հիանալի ֆուտբոլիստներ, սա շատ խստապահանջ ակումբ է, ու ամեն օր պետք է առավելագույն ուժով աշխատես: Արբելոայից շատ բան եմ սովորել, երբ մենք միասին ենք մարզվել, նա ինձ համար օրինակ է, և բացի այդ, նա Եվրոպայի կրկնակի ու Աշխարհի չեմպիոն է: Ամեն խաղի նա լիովին ներդնում է իր ուժերը: Բացի այդ, Ալվարոն շատ լավ հարաբերություններ ունի կանտերանոների հետ ու շատ է օգնում մեզ:

Քննադատություննե՞րը: Ամենից կարևորն այն է, որ նա ամեն խաղի լիովին ներդնում է իր ուժերը»:

Ասյեր Իլյարամենդիի մասին

«Ինձ բախտ է վիճակվել խաղալ Ասյերի հետ միևնույն թիմում: Նա հիանալի խաղացող է, ինչն ապացուցել է «Ռեալ Սոսյեդադում» ու Իսպանիայի հավաքականում: Եթե ակումբը որոշի ձեռք բերել նրան, ես միայն ուրախ կլինեմ, բայց նա դեռևս «Սոսյեդադի» խաղացող է:

Կարլո Անչելոտիի մասին

«Ինձ ասել են, որ նա հիասքանչ մարզիչ է ու շատ լավ հարաբերություններ ունի իր խաղացողների հետ: Նա շատ տիտղոսեր է նվաճել թե´ որպես մարզիչ, թե´ որպես խաղացող: Վստահ եմ, որ նրա մոտ այստեղ ամեն ինչ լավ կդասավորվի, ու մենք շատ տիտղոսներ կնվաճենք: Առջևում մեզ հիանալի մրցաշրջան է սպասվում»:

Նորամուտի մասին

«Անհանգստացնու՞մ է ինձ արդյոք, որ նորամուտ չեմ ունեցել առաջին թիմում: 10 տարեկանից ակումբում ինձ սովորեցրել են, որ պետք է հարգեմ մեծերին ու մարզիչների որոշումները»:

Հավաքականի մասին

«Հիմա ես միայն մտածում եմ այն մասին, որ հուլիսի 15-ը շուտ գա, ու ես սկսեմ աշխատել նոր թիմիս հետ: Հավաքականում խաղալու համար դեռևս շատ երկար ճանապարհ պետք է անցնեմ»:

Վերադարձի մասին

«Ամեն անգամ, երբ գնում եմ արձակուրդների, շատ եմ կարոտում «Ռեալը»: Ես մադրիդիզմի իմաստը հասկանում եմ այնպես, ինչպես քչերը: Ես իրոք ուզում էի վերադառնալ:

Տարբերությու՞նը մեկ տարի առաջվա ու ներկա Կարվախալի միջև: Տարբերություն կա, բայց ցանկանում եմ դա ցույց տալ խաղադաշտում»:

Խեսեի ու Մորատայի մասին

«Ինձ բախտ է վիճակվել խաղալ նրանց հետ «Կաստիլյայում». նրանք հիանալի խաղացողներ են, ու ես ուրախ կլինեմ նրանց հետ միևնույն թիմում խաղալու համար»:

15 համարի ընտրությունը

«Ընտրել եմ այդ համարը, քանի որ դա հայրիկիս ծննդյան օրն է, ինչպես նաև տատիկիս սիրած թիվը»:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ RealMadrid.com
Կարդացվել է 3890 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Սևիլիա

4

5 : 1

10

2

Ատլետիկո Մադրիդ

4

5 : 4

9

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

4

9 : 6

8

4

Ատլետիկ Բիլբաո

4

4 : 1

8

5

Բարսելոնա

4

12 : 7

7

6

Գրանադա

4

9 : 5

7

7

Ռեալ Սոսյեդադ

4

4 : 3

7

8

Լևանտե

4

6 : 5

6

9

Օսասունա

4

4 : 3

6

10

Վիլյառեալ

4

10 : 8

5

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

13/09 23:00

Մալյորկա

0 : 0

Ատլետիկ Բիլբաո

14/09 15:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

3 : 2

Լևանտե

14/09 18:00

Լեգանես

0 : 3

Վիլյառեալ

14/09 20:30

Ռեալ Սոսյեդադ

2 : 0

Ատլետիկո Մադրիդ

14/09 23:00

Բարսելոնա

5 : 2

Վալենսիա

15/09 14:00

Էյբար

1 : 2

Էսպանյոլ

15/09 16:00

Ալավես

0 : 1

Սևիլիա

15/09 18:00

Սելտա

0 : 2

Գրանադա

15/09 20:30

Վալյադոլիդ

1 : 1

Օսասունա

15/09 23:00

Բետիս

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

 : 

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

 : 

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

 : 

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

 : 

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

 : 

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

 : 

Գենկ

17/09 23:00

Նապոլի

 : 

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

 : 

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

 : 

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

 : 

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

 : 

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

 : 

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

 : 

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
«Ռեալը» կարո՞ղ է հաղթել Չեմպիոնների լիգան ընթացիկ մրցաշրջանում
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
14:52:11 15.09.2019
18:36:11 14.09.2019
22:04:53 13.09.2019
«Ռեալ» - «Լևանտե». Զիդանի նախախաղային ասուլիսը
21:59:08 13.09.2019
Մարսելոյի գոլերը «Լևանտեի» դեմ խաղերում
21:05:15 10.09.2019
Գոնսալո Իգուայինի լավագույն 30 գոլերը «Ռեալում»
21:00:11 10.09.2019
«Ռեալի» լավագույն գոլերի հնգյակն օգոստոսին

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մորենո
Վիլյառեալ
3
Ունայ Սիմոն
Ատլետիկ Բիլբաո
0,33
1
3
Կապա
Ատլետիկ Բիլբաո
3
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
Լորեն
Բետիս
3
Վացլիկ
Սևիլիա
0,33
1
3
Ռոբերտո
Բարսելոնա
2
Գարեթ Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ
2
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0,67
2
3
Պերես
Բարսելոնա
2
Լուկաս Վասկես
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Գրիզման
Բարսելոնա
2
Ռուբեն
Օսասունա
0,67
2
3
Էմերսոն
Բետիս
2
Թոնի Կրոս
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Անտոնիո Պուերտաս
Գրանադա
2
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
0,67
2
3
Չուչարելա
Խետաֆե
2

0
0
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33