Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն իսպանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի ցանկանում հիշել այն բացասական պահերի մասին, որոնք եղել են ակումբում՝ վերջին մրցաշրջանի ընթացքում:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներն անընդհատ գրում էին, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լարված հարաբերություններ ունի գրեթե ամբողջ թիմի հետ: Բացի այդ, «Արքայական» ակումբն այս տարվա արդյունքներով մնաց առանց մրցանակի:
«Հույս ունեմ, որ ամեն բացասականը կմնա անցյալում: Գերադասում եմ կենտրոնանալ դրականի վրա: Չպետք է նեղացկոտ լինել և վատը խոսել անցյալի մասին»,- ասել է ֆուտբոլիստը:
Գոքոր 08 Ավետիսյան, Realmadrid.am