U20 WC | ԻՍՊԱՆԻԱ - ՖՐԱՆՍԻԱ` 2:1 | ԽԵՍԵՆ ԳՈԼԻ ՈՒ ԳՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԵՂԻՆԱԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
23:01:17 27.06.2013
Թուրքիայում ընթացող Աշխարհի երիտասարդական առաջնության խմբային փուլում Իսպանիայի հավաքականը իր վերջին հանդիպումն անցկացրեց: Թիմը մրցում էր Ֆրանսիայի հասակակիցների դեմ: Մեկնարկային կազմում էին ընդգրկված Խեսե Ռոդրիգեսը, Դերիկ Օսեդեն ու Դիեգո Լյորենտեն, ովքեր «Ռեալի» ակադեմիայի լավագույն սաներից են:
Առաջին կեսում Խեսեի հիանալի անցումից ու ցուցադրած տեխնիկական հնարքից հետո Պակո Ալկասերը դարձավ գոլի հեղինակ: Երկրորդ կեսի սկզբնամասում հենց Խեսեն օգտվեց պաշտպանների սխալից ու գրավեց դարպասը:
Միայն խաղակեսի վերջին րոպեներին ֆրանսիացիները կարողացան մեկ գոլ խփել ու թրջել հաշիվը: Այսպիսով, Իսպանիան 100%-ոց արդյունքով դուրս է գալիս 1/8 եզրափակիչ: