Ալվարո Արբելոան, ով Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում Իսպանիայի հավաքականի կազմում հասել է մինչև կիսաեզրափակիչ, պատասխանել է Marca.com-ի բլից հարցերին:
Ո՞րն է ամենալավ մտաբերվող հիշողությունը քո մանկությունից, որ կապված է հավաքականի հետ:
Հիերոյի գոլը Դանիայի ընտրանու դարպասը: Այդ գոլը հավաքականին դուրս բերեց Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:
Ամենատարօրինակ բանը, որ երկրպագուները քեզ խնդրել են:
Ամենատարօրինա՞կ: Չեմ հիշում որևէ տարօրինակ բան, որ ինձ խնդրած լինեն:
Ի՞նչ կանես, եթե հավաքականը հաղթի Կոնֆեդերացիաների գավաթը:
Այսպես, դեռևս չեմ որոշել: Երևի կգնամ հանգստանալու (ծիծաղում է):
Ի՞նչ գնահատական կտաս «Ռեալում» անցկացրած վերջին մրցաշրջանին:
4 բալ:
Ո՞վ է եղել վերջին մարդը, ում Twitter-ում հետևորդ ես դարձել (follow): Այս սոցցանցով շա՞տ ես շփվում մարդկանց հետ:
Եթե չեմ սխալվում, դա Պեպե Ռեյնան էր: Ինձ ասացին, որ նա նոր էջ է բացել, ու ես սկսեցի հետևել նրան: Շատերը կան այդ սոցցանցում, բայց ես նախկինի պես ակտիվ չեմ համացանցում:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am