HalaMadrid TV MOBILE

ԿԱՍԻԼՅԱՍ.«ԼԱՑԵԼ ԵՄ, ՕՐԵՐՈՎ ՉԵՄ ՔՆԵԼ, ԲԱՅՑ ՀԻՄԱ ՆՈՐԻՑ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ»
11:37:59 27.06.2013

2012/13 մրցաշրջանն անսովոր էր Իկեր Կասիլյասի համար: Տարեսկզբին ստանալով ձեռքի վնասվածք` 32-ամյա դարպասապահը կորցրեց իր տեղը «Ռեալ Մադրիդի» հիմնական կազմում ու գրեթե 5 ամիս խաղադաշտ դուրս չեկավ: Դա անսովոր իրավիճակ էր հանրահայտ իսպանացի դարպասապահի համար, ով մինչ այդ պահը եղել էր «Ռեալի» անփոխարինելի դարպասապահը:

Կասիլյասը նորից խաղադաշտ դուրս եկավ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության Ուրուգվայի դեմ հանդիպման ժամանակ: Փորձառու դարպասապահը այս մրցաշարին մասնակցող խաղացողներից ամենաշատ միջազգային հանդիպումներ անցկացրած խաղացողն է:

Իտալիայի ընտրանու դեմ կիսաեզրափակիչ խաղից առաջ Կասիլյասը խոսել է Fifa.com-ի թղթակցի հետ իր ունեցած դժվարությունների, ինչպես նաև Իսպանիայի հավաքականի նպատակների մասին:

Ինչպիսի՞ զգացում էր այդքան երկար ժամանակ չխաղալուց հետո նորից դաշտ դուրս գալը: Իրո՞ք դա նման էր երկրորդ նորամուտի:

Այո, ինչ-որ չափով այդպես է: Դա լրիվ նույն զգացումը չէր, այլ փոքր ինչ տարբեր էր: Երբ դու 5 ամիս խաղադաշտ դուրս չես գալիս, նորից խաղալու ժամանակ փոքր ինչ անսովոր է լինում: Բարեբախտաբար, խաղընկերներս ու մարզիչը ինձ շատ լավ վերաբերվեցին, քանի որ դա շատ կարևոր է, երբ դու փորձում ես հետ բերել կորցրածը: Դարպասապահները վստահություն են ձեռք բերում խաղալով ու դաշտ դուրս գալով: Այդ իսկ պատճառով, երբ որևէ մեկը քեզ շանս է տալիս ու վստահում, դա քեզ ուժ է տալիս:

Այդ դեպքում, ինչքանո՞վ էր կարևոր քո առաջին հպումը գնդակին Ուրուգվայի դեմ խաղում:

Շատ դեպքերում հենց առաջին հպումից է որոշվում, թե ինչպես կդասավորվի խաղն ամբողջությամբ քո համար: Այդ առաջին կոնտակտը գնդակի հետ քեզ վստահություն է տալիս, ու, ազնվորեն ասած, լավ ու վստահ էի ինձ զգում, չնայած գիտեի, որ կլինեմ մեծ ճնշման տակ: Այդ իսկ պատճառով ես փորձում էի ամեն ինչ մոռանալ ու կենտրոնանալ խաղի վրա, իմ խաղընկերների հետ համագործակցելու վրա:

Իսպանիայի հավաքականի վերջին հաջողություններից յուրաքանչյուր ժամանակ դու այնտեղ էիր` բոլոր լուսանկարների վրա` կրելով ավագի թևկապն ու գլխավերևում պահելով բաղձալի գավաթը: Արդյո՞ք մրցաշրջանի որևէ հատվածում քո մոտ վախ եղել է, որ այլևս երբեք նման պահ չի լինի:

Իհարկե, երբ բժիշկը քեզ ասում է, որ կոտրել ես ձեռքդ, միանգամից քո մոտ կասկածներ են առաջ գալիս: Բարեբախտաբար, իմ վերականգնումը սպասվածից արագ ընթացավ: Ես գիտեի, որ եթե ակումբում չխաղամ, շատ դժվար կլինի վերադառնալ հավաքական: Բայց Վիսենտեն շատ ուշադիր հետևում էր իմ առաջընթացին, ու, բարեբախտաբար, ձեռքս շատ լավ վիճակում է: Նույնիսկ կարելի է ասել այն հիմա ավելի լավ տեսք ունի, քան վնասվածքից առաջ (ծիծաղում է):

Այնուամենայնիվ, վերադարձիցդ հետո դու հայտնվեցիր անսովոր իրավիճակում` նստելով պահեստայինների նստարանին: Ինչպե՞ս էիր տանում այդ ժամանակահատվածը:

Մտածում էի միայն թիմի մասին ու ուզում էի, որ ամեն ինչ լավ դասավորվի «Ռեալի» համար: Ես լացել եմ, տառապել եմ, վատ եմ զգացել, գիշերներով չեմ քնել: Ես մինչև ուղնուծուծս մադրիդիստ եմ ու ամեն ինչից` մարզիչներից, նախագահից, տնօերններից  ու ֆուտբոլից, զատ մտածում եմ ակումբի մասին:

Այդ ընթացքում դու բազում քաջալերող հաղորդագրություններ էիր ստանում: Որևէ մեկը, հատկապես, հիշվե՞լ է քո կողմից:

Ոչ: Բայց շատ մադրիկ են ինձ օգնել հաղթահարել վնասվածքի հետևանքները, ինչը մի իրավիճակ էր, որում երբէ նախկինում չէի եղել: Ես միշտ փորձում եմ հարգել դիմացինին: Երբ դու չես խաղում, ինչպես իմ դեպքում, պետք է ընդունես դա, քրտնաջան աշխատես, համբերատար լինես ու շարունակես նույն կերպ: Դա մեծ խնդիր չէ:

Երբևիցե մտածե՞լ ես «Ռեալը» լքելու մասին:

Ես երազում եմ կարիերաս ակումբում ավարտելու մասին: Բայց ես պատմություն չեմ սարքի, եթե մի օր նոր մարզիչ գա ու ասի, որ այլևս իմ վրա հույս չի դնում: Միայն այդ ժամանակ ես հայացքս կուղղեմ այլ թիմերի վրա: Բայց կրկնում եմ` «Ռեալն» իմ նախընտրած թիմն է: Այս ակումբն է ինձ ամեն ինչ տվել, ու հենց նրա շնորհիվ է, որ ես հիմա կրում եմ հավաքականի մարզաշապիկը:

Խոսելով հավաքականի մասին ու աչքի տակ ունենալով Իտալիայի դեմ խաղը` ինչքանո՞վ է կարևոր հավաքականի համար այս մրցաշարում հաղթելը:

Շատ կարևոր է մեզ համար հաղթել այստեղ, քանի որ եթե դուրս չգանք եզրափակիչ, քննադատնարը կսկսեն ասել, թե մենք այլևս այն թիմը չենք, որ նախկինում էինք: Եթե հաղթենք, դա արդեն սովորական բան կլինի: Մենք այս ճնշումը ինքներս ենք ստեղծել վերջին տարիներին, բայց գիտենք, որ պետք է շարունակենք հաճույք ստանալ: Այս թիմը երբեք չի հոգնում ֆուտբոլ խաղալուց ու հաղթանակներ տանելուց: Կարծում եմ, մենք հիմա գլխավոր ուժն ենք, բայց կարող են գալ ժամանակներ, երբ մեր համար շատ ավելի դժվար կլինի հաղթանակներ տանելը:

Արդյո՞ք հիմա եղած պատասխանատվության զգացումը նման է այն զգացմանը, որ կար 4 տարի առաջ Հարավային Աֆրիկայում:

Այս թիմը ոչ մի ընդհանուր բան չունի նրա հետ, որ կար 4 տարի առաջ: Այո, մենք 4 տարի առաջ Եվրոպայի նորընծա չեմպիոններն էինք, բայց այդ հաջողությունը շատերի համար անակնկալ էր: Նայելով անցյալին` ինձ թվում է, որ նույնիսկ մենք չէինք հասկանում, թե ինչ դեր էինք խաղում այդ ամբողջ իրադարձություններում: Իհարկե, երբ դու հաղթում ես աշխարհի առաջնությունում, քո պատասխանատվություններն ու մենտալիտետը փոխվում են: Բայց սա չի նշանակում, որ ամեն անգամ դաշտ դուրս գալիս մենք մեզ ինչ-որ մեկից առավել ենք համարում: Բայց մենք հավատում ենք, որ մեր ունեցած խաղաոճով կարող ենք մեծ բաների հասնել: Մենք միանշանակ ուզում ենք հաղթել, քանի որ դա կնշանակի, որ այս սերունդը հաղթել է ամեն ինչ, ինչ հնարավոր է եղել:

Դա հաշվի առնելով` արդյո՞ք մտավախություն կա, որ 2014 թվականի առաջնությունը կարող է վերջնագիծ լինել այս սերնդի համար:

Մենք բախտավոր ենք այնքանով, որ մեր երիտասարդական հավաքականները հաջողություններ են գրանցում: Վիսենտեն միշտ էլ երիտասարդականից խաղացողների է հրավիրում հիմնական հավաքական` նրանց մեր շարքերը ներգրավելով ու տալով նրանց խաղաժամանակ, որպեսզի քիչ-քիչ նրանք էլ պատրաստ լինեն զբաղեցնել մեծերի տեղը: Ճիշտ է, ժամանակը ոչ մեկին չի սպասում: Որոշ խաղացողներ շուտով կհատեն 30-ի սահմանագիծը, որոշներն էլ արդեն 30 են ու մի բան էլ ավել (ծիծաղում է): Ոմանք կորոշեն շարունակել խաղալ, մյուսները` ոչ` կախված նրանից, թե ինչպես կզգան իրենց ֆիզիկապես ու հոգեպես: Ոմանք էլ կարող են պարզապես հոգնել ամեն անգամ նույն դեմքերը տեսնելուց: Բայց նշեմ, որ իսպանական ֆուտբոլը մտահոգվելու տեղ չունի: Երիտասարդները բավականաչափ ուժեղ են, որ կարողանան պայքարել նորանոր տիտղոսների համար:

Եվ վերջում, կարո՞ղ ես ասել, որ նորից երջանիկ ես:

Այո, ես իսկապես հետ բերեցի իմ երջանկությունը: Շատ դժվար է, երբ հայտնվում ես մի իրավիճակում, որում երբեք չես եղել: Հեշտ չի եղել, բայց հիմա ես շրջել եմ այդ էջը, ու հիմա ձեր առաջ մի ուրիշ Իկեր Կասիլյաս է:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ FIFA.com
Կարդացվել է 4774 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

15

41 : 18

34

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

15

32 : 11

34

3

Սևիլիա

16

20 : 15

31

4

Ռեալ Սոսյեդադ

16

26 : 18

27

5

Խետաֆե

16

24 : 16

27

6

Ատլետիկ Բիլբաո

16

19 : 12

26

7

Ատլետիկո Մադրիդ

16

16 : 10

26

8

Վալենսիա

16

26 : 23

26

9

Գրանադա

16

23 : 20

24

10

Օսասունա

16

22 : 18

23

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

14/12 00:00

Ալավես

 : 

Լեգանես

14/12 16:00

Գրանադա

 : 

Լևանտե

14/12 19:00

Ռեալ Սոսյեդադ

 : 

Բարսելոնա

14/12 21:30

Ատլետիկ Բիլբաո

 : 

Էյբար

15/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

 : 

Օսասունա

15/12 15:00

Խետաֆե

 : 

Վալյադոլիդ

15/12 17:00

Սելտա

 : 

Մալյորկա

15/12 19:00

Էսպանյոլ

 : 

Բետիս

15/12 21:30

Սևիլիա

 : 

Վիլյառեալ

16/12 00:00

Վալենսիա

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/12 00:00

ՊՍԺ

5 : 0

Գալաթասարայ

12/12 00:00

Բրյուգե

1 : 3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12/12 00:00

Բավարիա

3 : 1

Տոտենհեմ

12/12 00:00

Օլիմպիակոս

1 : 0

Ցրվենա Զվեզդա

11/12 21:55

Շախտյոր

0 : 3

Ատալանտա

11/12 21:55

Դինամո Զագրեբ

1 : 4

Մանչեսթեր Սիթի

12/12 00:00

Բայեր Լևերկուզեն

0 : 2

Յուվենտուս

12/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 0

Լոկոմոտիվ Մոսկվա

10/12 21:55

Նապոլի

4 : 0

Գենկ

10/12 21:55

Զալցբուրգ

0 : 2

Լիվերպուլ

11/12 00:00

Բորուսիա Դորտմունդ

2 : 1

Սլավիա Պրահա

11/12 00:00

Ինտեր

1 : 2

Բարսելոնա

11/12 00:00

Լիոն

2 : 2

Լեյպցիգ

11/12 00:00

Բենֆիկա

3 : 0

Զենիթ

11/12 00:00

Չելսի

2 : 1

Լիլ

11/12 00:00

Այաքս

0 : 1

Վալենսիա

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Էլ Կլասիկոյում»
«Ռեալը» կհաղթի
«Բարսելոնան» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13:11:10 13.12.2019
03:52:07 13.12.2019
02:37:27 12.12.2019
«Բրյուգե» - «Ռեալ»՝ 1-3․ Խաղի կրկնությունը
02:28:33 12.12.2019
«Բրյուգե» - «Ռեալ»՝ 1-3․ Խաղի տեսությունը
09:03:23 11.12.2019
Այս օրը | «Ռեալը» ճանաչվեց 20-րդ դարի լավագույն ակումբ
08:57:28 11.12.2019
Երեք անընդմեջ արտագնա հանդիպում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
12 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.63
10
16
Ռոդրիգո
Վալենսիա
6
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
15
11
4
0
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
11 (2)
Վացլիկ
Սևիլիա
0.94
15
16
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
6
2
4
0
Սուարես
Բարսելոնա
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1
16
16
Էվեր Բանեգա
Սևիլիա
5
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
3
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Մասիպ
Վալյադոլիդ
1,13
18
16
Մեսի
Բարսելոնա
5
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
8 (4)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,25
20
16
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
2
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33