HalaMadrid TV MOBILE

2013 ԹՎԱԿԱՆԻ 17-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ «ՌԵԱԼԸ» ԿԽԱՂԱ «ԲԵՏԻՍԻ» ԴԵՄ
13:17:22 20.04.2013

45 օրից էլ քիչ ժամանակ է մնում մինչ մրցաշրջանի պաշտոնական ավարտը ակումբի համար, ու «Ռեալ Մադրիդը» իր ողջ ուժերը ներդնելու է, որպեսզի կարողանա շարունակել իր հաղթարշավը մրցաշրջանի ամենակարևոր հատվածում: Այսօր «Ռեալը» հյուրընկալելու է «Բետիսին» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում (20:00) ու նպատակ ունի շարունակել 9 անպարտելի խաղերի շարքը «Բորուսիայի» դեմ շատ կարևոր խաղից առաջ: Մոուրինյոյի թիմը փորձելու է շարունակել այս տարի սեփական հարկի տակ անպարտելի մնալու ավանդույթը՝ մրցելով առաջնության երրորդ լավագույն «արտագնա» թիմի դեմ: Իսկ ահա Կրիշտիանու Ռոնալդուն փորձելու է շարունակել իր գործը՝ գոլ խփելով արդեն 9-րդ անընդմեջ խաղում:

Մրցաշրջանի որոշիչ հատվածը վրա է հասել, ու թիմը փորձելու է պահպանել այն լավ մարզավիճակը, որի շնորհիվ կարողացավ հասնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ ու գավաթի խաղարկության եզրափակիչ: Ժոզե Մոուրինյոյի թիմը փորձելու է շարունակել իր լավ խաղերի շարքը ու հաղթել մի թիմի, որին հաղթել է վերջին երեք «տնային» հանդիպումներում: Ընդհանուր առմամբ, «Ռեալը» 47 անգամ ընդունել է «Բետիսին» Մադրիդում ու հաղթել է 35 անգամ:

ԹԻՄԵՐԻ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
  Տանը Դրսում
  Տեղ Միավ. Խ Հ Ո Պ Խ Հ Ո Պ
Ռեալ Մադրիդ
68 15 13 2 0 16 8 3 5
Բետիս 48 16 7 4 5 15 7 2 6

«Սանտիագո Բեռնաբեուն» այս մրցաշրջանում իսկական ամրոց է դարձել թիմի համար, որը 25 խաղերից հաղթել է 20-ում ու 5 անգամ ոչ-ոքի խաղացել բոլոր մրցաշարերում միասին վերցրած: Մոուրինյոյի թիմը փորձելու է 7-րդ անընդմեջ հաղթանակը տանել «Բեռնաբեուում» ու նաև շարունակել 39 անպարտելի տնային հանդիպումների շարքը:

Ժոզե Մոուրինյոն խաղին հայտավորել է 19 ֆուտբոլիստների, որոնց շարքում է նաև «Կաստիլյայի» բրազիլացի խաղացող Կազեմիրոն: Խաբի Ալոնսոն բացակայում է 5 դեղին քարտ ստանալու ու որակազրկվելու պատճառով, բայց հայտավորված են Կրիշտիանուն ու Իգուաինը: Պորտուգալացին գոլի հեղինակ է դարձել վերջին 8 խաղերում՝ ընդհանուր առմամբ խփելով 11 գոլ, մինչդեռ արգենտինացին ով առաջնության վերջին 4 խաղում նույնքան գոլ է խփել, ընդհանուր առմամբ 5 գոլ է խփել «Բետիսի» դեմ վերջին երեք խաղերում:

«Բետիսը» առաջնության արտագնա խաղերում ամենաշատ միավորներ վաստակած երրորդ լավագույն թիմն է
«Բետիսը» ժամանում է Մադրիդ՝ գտնվելով մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում վաստակած 48 միավորներով ու ընդամենը երկու հորիզոնականով հետ մնալով Եվրոպա լիգայի գոտուց: Մինչ այժմ անդալուսյան թիմը տարել է 14 հաղթանակ, խաղացել է 6 ոչ-ոքի ու 11 անգամ զիջել է մրցակցին, իսկ արտագնա խաղերում նրանք վաստակել են 23 միավոր՝ այս ցուցանիշով զիջելով միայն «Բարսելոնային» ու «Ռեալին»:

ԹԻՄԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐԸ «ԲԵՌՆԱԲԵՈՒՈՒՄ»
  Խ Հ Ո Պ ԽԳ ԸԳ
Ռեալ Մադրիդ
47 35  7  5 129 36
Բետիս 47 5 7 35   36 129

Պեպե Մելի թիմը շարունակում է մնալ առաջնության հաճելի անակնկալներից մեկը շնորհիվ իր ցուցադրած գրավիչ ու արդյունավետ խաղի: Մելը հունվարին թիմ բերեց Դորլան Պաբոնին ու նա արդեն 5 գոլ է խփել, իսկ թիմի լավագույն ռմբարկուն է Ռուբեն Կաստրոն 16 գոլով: Նրանից հետո գալիս է Խորխե Մոլինան, ով 9 գոլ է խփել: Մելը Մադրիդ է բերել 19 խաղացողների, որոնց թվում է շարք վերադարձած Սալվա Սևիլիան:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 3977 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

90 : 36

87

2

Ատլետիկո Մադրիդ

38

55 : 29

76

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

63 : 46

68

4

Վալենսիա

38

51 : 35

61

5

Սևիլիա

38

61 : 45

59

6

Խետաֆե

38

48 : 35

59

7

Էսպանյոլ

38

48 : 50

53

8

Ատլետիկ Բիլբաո

38

41 : 44

53

9

Ռեալ Սոսյեդադ

38

45 : 46

50

10

Բետիս

38

44 : 52

50

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/05 22:00

Ալավես

2 : 1

Ժիրոնա

18/05 22:00

Սելտա

2 : 2

Ռայո Վալեկանո

18/05 22:00

Էսպանյոլ

2 : 0

Ռեալ Սոսյեդադ

18/05 22:00

Խետաֆե

2 : 2

Վիլյառեալ

18/05 22:00

Հուեսկա

2 : 1

Լեգանես

18/05 22:00

Սևիլիա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

18/05 22:00

Լևանտե

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

18/05 22:00

Վալյադոլիդ

0 : 2

Վալենսիա

19/05 14:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

0 : 2

Բետիս

19/05 18:15

Էյբար

2 : 2

Բարսելոնա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

 : 

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Անհրաժեշտություն կա՞ր երկարաձգել Թոնի Կրոսի պայմանագիրը
Այո: Նա պետք է շարունակի խաղալ
Ոչ: Նա արդեն սպառել է իրեն որպես թոփ ֆուտբոլիստ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11:09:35 21.05.2019
11:08:43 21.05.2019
02:07:41 19.05.2019
Ռեալի լավագույն գոլերը Բետիսի հետ խաղերում
00:40:14 14.05.2019
Ապագա / Կրիստո Գոնսալեսի մկրատաձև գոլը
11:23:48 11.05.2019
Ռոդրիգո / Վերջին քայլը Մադրիդ գալուց առաջ
11:22:54 11.05.2019
Տիբո Կուրտուան դարձավ 27 տարեկան

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
36 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,73
27
37
Մեսսի
Բարսելոնա
13
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
29
21
3
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
32
35
Սարաբիա
Սեւիլյա
13
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Սուարես
Բարսելոնա
21 (4)
Սորիա
Խետաֆե
0,92
34
37
Ջոնի
Ալավես
10
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Ասպաս
Սելտա
20 (5)
Նետու
Վալենսիա
1
34
34
Բեն Յեդեր
Սևիլյա
10
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
3
1
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Էրերին
Աթլետիկ
1,03
32
31
Գրիզման
Աթլետիկո
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33