HalaMadrid TV MOBILE

ՄԱԴՐԻԴԻԶՄԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՉԻ ՆԵՐԻ ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻՆ, ՈՒ ՆԱ ԴԱ ԼԱՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է
23:37:32 19.04.2013

Ձեզ ենք ներկայացնում Գևորգ Լոռեցյանի բլոգը՝ Կասիլյասի, Մոուրինյոյի, թիմում տիրող մթնոլորտի մասին: Հիշեցնենք, որ յուրաքանչյուրդ կարող եք գրել բլոգային գրառումներ կայքի համապատասխան բաժնում, ու եթե ձեր գրառումը համապատասխանում է պահանջվող չափանիշներին, ապա այն կհայտնվի կայքի գլխավոր էջում:

Հիմա շատ լարված իրավիճակ է տիրում թիմում, չնայած բոլորը փորձում են թաքցնել այդ փաստը ու ցույց տալ, թե իբր ամեն ինչ այնպես հանդարտ է, ինչպես գունավոր երազներում: Սակայն իսպանական ու միջազգային լրատվամիջոցները չեն դադարում նորանոր հոդվածներ հրապարակել, որ գոյություն ունեն տարաձայնություններ թիմի խաղացողների ու գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի միջև:

Դեռևս տարեսկզբին, երբ թիմի խաղը այնքան էլ չէր ստացվում, ու Մոուրինյոյի գլխին քննադատությունների անձրև տեղաց, շատերը հասկացան, որ ամեն ինչ հանդարտ չէ: Իսկ Մոուրինյոն, փորձելով շեղել ուշադրությունը այդ ամենից, արհեստական կոնֆիլկտ էր ստեղծում լրագրողների հետ: Բայց, հավանբար հավանություն չտալով գլխավոր մարզչի արածին, քավության նոխազ դարձավ ակումբի լեգենդ Իկեր Կասիլյասը: Ավագը, հավանաբար ցանկանալով հայտնել թիմի դիրքորոշումը, հայտնվեց Մոուրինյոյի նշանակետում: 

Պորտուգալացի մարզիչը որոշեց Իկերին դուրս թողնել մեկնարկային կազմից՝ դարպասում տեղը վստահելով Անտոնիո Ադանին ու ասելով, թե իբր Ադանը ավելի լավն է, քան Իկերը: Դա վերջին կաթիլն էր շատերի համբերության բաժակում: Դրանից հետո կոնֆիլկտ առաջացավ Ռամոսի ու Մոուրինյոյի մեջ, որը, հավանաբար, սկսվեց նրանից, որ Ռամոսը փորձեց աջակցել Իկերին ու Օզիլին, ով նունպես հայտնվել էր մարզչի քննադատության ալիքի տակ:

Իրավիճակը գնալով սրվում էր: Ձմեռային դադարից առաջ, կարծես թե, ամեն ինչ գնալով հանդարտվում էր: Իկերը վերադարձել էր մեկնարկային կազմ: Բայց... կայացավ «Վալենսիայի» դեմ չարաբաստիկ խաղը: Ալվարո Արբելոան արջի ծառայություն մատուցեց՝ վնասվածք հասցնելով Իկերին ու նրան շարքից դուրս թողնելով 3-4 ամսով: Եվ սա կարծես յուղ լիներ՝ լցվավ հանգչող կրակի վրա: Մոուրինյոն որոշեց թիմ վերադարձնել ակումբի սան Դիեգո Լոպեսին, ով նույնիսկ հիմնական դարպասապահ չէր «Սևիլիայում»: Ընդամենը մի քանի խաղում ցուցադրելով շատ լավ խաղ՝ իսպանացին հաստատվեց մեկնարկային կազմում:

Իսկ միևնույն ժամանակ մարզաբազայում քրտնաջան աշխատում էր Իկեր Կասիլյասը՝ փորձելով օր առաջ միանալ թիմին: Եվ այդ ջանքերը զուր չանցան: Նա մեկ ամիս ավելի շուտ շարք վերադարձավ, քան բժիշկներն էին կանխատեսել: Բայց այստեղ նորից սկսվեց: Մոուրինյոն, ակնհայտորեն ցույց տալով, որ Իկերի հետ լավագույն հարաբերությունների մեջ չէ, առիթը բաց չի թողնում նշելու, թե Լոպեսը շատ ավելի լավն է այս պահին, քան Իկերը: Սակայն նա նույնիսկ Լա լիգայում, որտեղ ամեն ինչ ավարտված է, ու թիմը ոչ մի մրցաշարային խնդիր չի լուծում, Իկերին դաշտ դուրս չի բերում: Հարց է առաջանում՝ ինչու՞: Երևի թե նույնիսկ ինքը՝ Մոուրինյոն չի կարող պատասխանել այս հարցին: 

Մյուս կողմից ԶԼՄ-ները շարունակում են ամեն օր նորություններ հրապարակել, թե Մոուրինյոն հեռանում է, Մոուրինյոն տուն է փնտրում Լոնդոնում, Մոուրինյոն այցելել է Փարիզ և այլն: Կարծում եմ՝ կարելի է այս նորություններին հավատալ: Դրանցում բավականին լուրջ հիմնավորում կա: Մոուրինյոն հասկանում է, որ ակումբի ղեկավարությունը՝ ի դեմս տնօրենների խորհրդի ու նախագահ Ֆլորենտինո Պերեսի, և երկրպագուները երկրորդ անգամ կարող են չներել նրան: Հիմա կհարցնեք՝ իսկ ո՞րն էր առաջին դեպքը: Ասեմ: Ռաուլ Գոնսալեսի հեռանալու ժամանակ շատերը մեղադրեցին հենց Մոուրինյոյին ու մինչև հիմա չեն ընդունում նրա՝ ակումբը գլխավորելը: Եվ եթե հիմա էլ ակումբից հեռանալու վտանգի տակ լինի Իկեր Կասիլյասը, Մոուրինյոյին հաստատ չեն ների: Առաջին հերթին չի ների ակումբի պատմությունն ու անունը: Նույն Ֆաբիո Կապելոն երկու անգամ մեկ տարով մարզեց ակումբը, երկու անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն ու երկու անգամ էլ հեռացվեց ակումբից, քանի որ թիմը չէր ցուցադրում այն արքայական խաղը, որին սովոր են երկրպագուները, սովոր է ակումբի ահեղ պատմությունը: Հիմա նույնը կարող է լինել Մոուրինյոյի հետ: Նրա չափն անցնող ցինիզմը, անտարբերությունն ու եսասիրությունը շատ են վնասում նրան:

Գերմանացի մի մեկնաբան եթերի ժամանակ ասել էր.«Ավելի շուտ Վալդեսը կաշխատի ՄաքԴոնալդսում, քան Իկերը կհայտնվի «Բարսելոնայում»: Այս խոսքերը կարելի է ձևափոխել նաև այսպես.«Ավելի շուտ Մոուրինյոն որևէ խոսքի կուլ կգնա, քան Իկերը կլքի ակումբը»: Այս անգամ Պերեսը պարզապես դա թույլ չի տա: Թույլ չի տա նաև այն պատճառով, որ այս տարի ակումբի նախագահի ընտրությունն է կայանալու, իսկ առանց Կասիլյասի նախագիծ, որ կառաջարկվի Պերեսի կողմից, հաստատ հավանության չի արժանանա: 

Վերջում ուզում եմ անձնական կարծիքս հայտնել Մոուրինյոյի մասին: Մոուրինյոն այն տիպի մարդկանցից է, որ մի տեղում երկար չի կարող մնալ, այլապես փչացնում է մթնոլորտը: Նման տիպի մարդ է նաև Զլատան Իբրահիմովիչը, ով ավելի հաճախ ակումբն է փոխում, քան զուգագուլպաները: Միգուցե գռեհիկ հնչի, բայց Մոուրինյոյի «պիտանելիության ժամկետն» անցել է, ու պետք են փոփոխություններ: Գրեթե վստահ եմ, որ Մոուրինյոյի հեռանալուց հետո ամեն ինչ իր տեղը կգա, Իկերը կլինի հիմնական դարպասապահը, Դիեգո Լոպեսը ստիպված կհամակերպվի պահեստայինի դերին ու կարոտով կհիշի 2013 թվականի սկիզբը, իսկ թիմում նորից կիշխի առողջ մթնոլորտը:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումը, հեռուստաընթերցումը կամ տպագրումը առանց Realmadrid.am-ին հղում կատարելու արգելվում է:

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 4953 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

3 : 1

3

2

Մալյորկա

1

2 : 1

3

3

Ատլետիկ Բիլբաո

1

1 : 0

3

4

Օսասունա

1

1 : 0

3

5

Վիլյառեալ

1

4 : 4

1

6

Գրանադա

1

4 : 4

1

7

Վալենսիա

1

1 : 1

1

8

Ռեալ Սոսյեդադ

1

1 : 1

1

9

Ալավես

0

0 : 0

0

10

Լևանտե

0

0 : 0

0

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

16/08 23:00

Ատլետիկ Բիլբաո

1 : 0

Բարսելոնա

17/08 19:00

Սելտա

1 : 3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

17/08 21:00

Վալենսիա

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

17/08 22:00

Մալյորկա

2 : 1

Էյբար

17/08 23:00

Լեգանես

0 : 1

Օսասունա

17/08 23:00

Վիլյառեալ

4 : 4

Գրանադա

18/08 19:00

Ալավես

 : 

Լևանտե

18/08 21:00

Էսպանյոլ

 : 

Սևիլիա

18/08 23:00

Բետիս

 : 

Վալյադոլիդ

19/08 00:00

Ատլետիկո Մադրիդ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ցանկանո՞ւմ եք, որ Նեյմարը միանա «Ռեալին»
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16:08:36 16.08.2019
15:58:24 16.08.2019
15:56:41 16.08.2019
«Ռեալի» վերջին մարզումը «Սելտայի» դեմ «Բալայդոսում» կայանալիք խաղից առաջ
22:03:00 13.08.2019
Այն օրը, երբ Ռոնալդուն սկսեց գոլը տոնել արդեն հայտնի ձևով(«Չելսիի» դեմ հանդիպում)
15:56:47 12.08.2019
«Ռոմա» - «Ռեալ Մադրիդ»՝ 2-2. Խաղի տեսությունը
21:57:31 07.08.2019
Ազարի առաջին գոլը «Ռեալի» կազմում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
36 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,73
27
37
Մեսսի
Բարսելոնա
13
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
29
21
3
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
32
35
Սարաբիա
Սեւիլյա
13
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Սուարես
Բարսելոնա
21 (4)
Սորիա
Խետաֆե
0,92
34
37
Ջոնի
Ալավես
10
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Ասպաս
Սելտա
20 (5)
Նետու
Վալենսիա
1
34
34
Բեն Յեդեր
Սևիլյա
10
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
3
1
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Էրերին
Աթլետիկ
1,03
32
31
Գրիզման
Աթլետիկո
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33