HalaMadrid TV MOBILE

ԽԱԲԻ ԱԼՈՆՍՈ. «ՀԱՆԴԵՐՁԱՐԱՆՈՒՄ ՊԱՌԱԿՏՈՒՄ ՉԿԱ. ՄԵՆՔ ԹԻՄ ԵՆՔ»
00:43:19 22.02.2013


Խաբի Ալոնսոն Vanity Fair ամսագրի մարտյան համարի շապիկի հերոսն է: Ամսագիրը, որում նրան անվանում են «աշխարհի ամենասեքսուալ ֆուտբոլիտ», ֆուտբոլիստը խոսում է Մադրիդում ընթացիկ գործերի և Իսպանիայի մայրաքաղաքում ֆուտբոլից դուրս իր գործերի մասին:

Մադրիդի հանդերձարանը. «Այնտեղ պառակտում չկա: Ես տեղեկացված եմ ամեն ինչից և տեսնում եմ, որ տարբերություն կա իրականության և մամուլում ներկայացվածի միջև: Մենք չենք կարող մեր ողջ ժամանակը վատնել տարածված տեղեկությունները հերքելու վրա: Մենք թիմ ենք և պետք է թիմ մնանք: Պետք է շարունակենք էլ ավելի ամրանալ, քանի որ սա թիմային մարզաձև է»:

Կասիլյասն ու Մոուրինյոն. «Նրանք պահպանում են մարզիչ-ֆուտբոլիստ պրոֆեսիոնալ հարաբերությունները, բայց միասին չեն գնում գարեջուր խմելու»:

Մոուրինյոյի ներկայիս վիճակը. «Նա խելացի մարդ է և միշտ էլ կարողացել է դիմանալ քննադատությանը: Երբ արդյունքները լավն են, ամեն ինչ հիանալի է թվում, երբ արդյունքները վատն են, ենթադրվում է, թե կան բախումներ, անհատական վեճեր ու խնդիրներ: Բայց իհարկե այս տարի մենք դժգոհ ենք մեզանից, քանի որ շատ ավելի պարտություններ ենք կրում, քան նախկինում»:

Ինչպիսի՞ն է Մոուրինյոն.
«Նա շատ, շատ լավ մարզիչ է, լավագույններից մեկն է աշխարհում: Նա ինձ օգնել է աճել անձնական և պրոֆեսիոնալ առումներով: Նա գերազանց է կառուցում հարաբերությունները ֆուտբոլիստների հետ: Դա կարող եմ ասել հենց առաջին ձեռքից: Երբ նրա հետ ամեն օր աշխատում ես, ճանաչում ես նրան, զգում ես այդ ամենը: Ես խոսում եմ մարզիչ-ֆուտբոլիստ հարաբերությունների մասին: Դրանից դուրս, չգիտեմ, թե ինչպիսին է նա»:

Ի՞նչ չի սիրում Ալոնսոն
. «Ատում եմ, անտաշ մարդկանց, ովքեր անցնում են սահմանները: Ատում եմ նաև, երբ ուշանում են»:

Խաղալ Մադրիդում, բայց լինել հպարտ բասկ. «Ես երբեք խնդիրներ չեմ ունեցել դրա հետ և նորմալ եմ ընդունում դա: Եթե դա ինչ-որ մեկին մտահոգում է, ապա դա իր խնդիրն է և ոչ թե իմ»:

Կորցնել վերահսկողությունը.
«Երբեմն ես կորցնում եմ դա խաղադաշտում, բայց ոչ հաճախ: Դա իմ ոճը չէ: Ես չեմ փորձում թատերականացումներ անել խաղադաշտում, քանի որ ատում եմ, երբ ուրիշ ֆուտբոլիստներն են դա անում»:

Ամենից շատ լսվող վիրավորանքը մրցակցի երկրպագուներից. «Ամենից շատ ասում են, որ ես ծույլ եմ: Ոմանք միշտ փորձում են հունից հանել»:

Արդյո՞ք ընտանիքում հաճախ էին խոսում ֆուտբոլից, երբ նա փոքր էր (նրա հայրը՝ Միգել Անխելը, խաղացել է «Բարսելոնայում», «Ռեալ Սոսիեդադում» և Իսպանիայի հավաքականում, եղբայրը՝ Միկելը, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է). «Ոչ միշտ, բայց իհարկե հայրիկի հետ մենք ֆուտբոլ էինք դիտում և քննարկում էինք միասին, չնայած նա չէր սիրում ֆուտբոլիստների միջև վեճեր և չէր սիրում խորհուրդներ տալ: Այնուամենայնիվ, նա մեծ ազդեցություն է գործել մեզ վրա: Ես երբեք չէի մտածում, որ կխաղամ Մադրիդի «Ռեալում» կամ կնվաճեմ Աշխարհի գավաթը: Դա իմ նպատակը չի եղել և ստացվել է բնական զարգացումների արդյունքում: Ես երբեք չեմ մտածել, որ կարող եմ ավելիին հասնել, քան իմ հայրը: Կարծում էի, որ դա դժվար կլինի»:

Ավելի լավ է դժվար է գոլ խփե՞լ, թե՞ մեծացնել երեխաների
ն. «Երկուսն էլ բարդ է: Սիրում եմ մեծացնել երեխաներին: Ես փորձում եմ հիանալի հայրիկ լինել, երեխաներս իմ գլխավոր պատասխանատվությունն են: Հայր դառնալն ամբողջովին փոխում է կյանքը: Ես շատ ժամանակ դրսում եմ լինում և կինս ավելի շատ ժամանակ է անցկացնում նրանց հետ: Բարդ է ամեն օր նրանց կողքին չլինելը Երբ ես ճամփորդում եմ թիմի հետ, մենք մինչև ուշ գիշեր զրուցում ենք Skype-ով»:

Նրա ապագան. «Համոզված չեմ, որ մարզիչ կդառնամ, ես դա չեմ բացառում, բայց կցանկանայի այլ գործունեութամբ զբաղվել: Կցանկանայի մտնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների աշխարհ և միգուցե հավելվածներ կստեղծեմ բջջային հեռախոսների համար»:

Նրա կյանքի ամենադժվարին պահերից էր այն, երբ առաջին որդով հղի կինը պետք է ծննդաբերեր, իսկ Ալոնսոն պետք է թիմի հետ Միլան մեկներ՝ Չեմպիոնների լիգայի խաղի. «Ես երկար մտածեցի և ի վերջո որոշեցի, որ ուրիշ ոչինչ չեմ կարող անել, քան միանալ կնոջս և ներկա գտնվել ծննդաբերությանը: Ես ճիշտ որոշում կայացրեցի և կրկին նույն կերպ կվարվեմ»:

Ավագ որդին դեռ չգիտի, որ նա ֆուտբոլիստ է. «Մի օր նա տուն եկավ և հարցրեց, «Հայրիկ, ճանաչու՞մ ես Կրիշտիանուին»: Ես նրան ասացի, որ նույն թիմից ենք, իսկ երբ փողոցում մարդիկ կանգնեցնում և ինքնագիր են խնդրում, հարցնում էր. «Հայրիկ, նա քո ընկե՞րն է»:

 

foton

Mano a mano con un deportista de élite

El 'look' perfecto

Mejor con luz natural

Chequeando el resultado

En el sofá

Un día de perros

El maestro y el alumno

A todo gas

En el bar de enfrente

La despedida

Alcorcon, Realmadrid.am

Աղբյուրը՝ As
Կարդացվել է 5255 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

90 : 36

87

2

Ատլետիկո Մադրիդ

38

55 : 29

76

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

63 : 46

68

4

Վալենսիա

38

51 : 35

61

5

Սևիլիա

38

61 : 45

59

6

Խետաֆե

38

48 : 35

59

7

Էսպանյոլ

38

48 : 50

53

8

Ատլետիկ Բիլբաո

38

41 : 44

53

9

Ռեալ Սոսյեդադ

38

45 : 46

50

10

Բետիս

38

44 : 52

50

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/05 22:00

Ալավես

2 : 1

Ժիրոնա

18/05 22:00

Սելտա

2 : 2

Ռայո Վալեկանո

18/05 22:00

Էսպանյոլ

2 : 0

Ռեալ Սոսյեդադ

18/05 22:00

Խետաֆե

2 : 2

Վիլյառեալ

18/05 22:00

Հուեսկա

2 : 1

Լեգանես

18/05 22:00

Սևիլիա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

18/05 22:00

Լևանտե

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

18/05 22:00

Վալյադոլիդ

0 : 2

Վալենսիա

19/05 14:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

0 : 2

Բետիս

19/05 18:15

Էյբար

2 : 2

Բարսելոնա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կո՞ղմ եք, որ Պոլ Պոգբան տեղափոխվի «Ռեալ»
Այո
Ոչ
Չեմ կողմնորոշվում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13:51:31 25.06.2019
13:47:58 25.06.2019
13:46:52 25.06.2019
Հաջողություն քեզ, Մարկոս
13:44:09 25.06.2019
Ինչքա՜ն լավն էր Ասենսիոն 2017-ին
03:25:56 24.06.2019
Real Madrid vs Chelsea 5-3 (Legends) - CORAZÓN CLASSIC MATCH
12:04:37 07.06.2019
Ռեալը ներկայացրեց տնային նոր մարզաշապիկը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
36 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,73
27
37
Մեսսի
Բարսելոնա
13
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
29
21
3
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
32
35
Սարաբիա
Սեւիլյա
13
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Սուարես
Բարսելոնա
21 (4)
Սորիա
Խետաֆե
0,92
34
37
Ջոնի
Ալավես
10
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Ասպաս
Սելտա
20 (5)
Նետու
Վալենսիա
1
34
34
Բեն Յեդեր
Սևիլյա
10
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
3
1
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Էրերին
Աթլետիկ
1,03
32
31
Գրիզման
Աթլետիկո
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33