HalaMadrid TV MOBILE

«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ԲԱՐՍԵԼՈՆԱ» | ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ
21:23:45 29.01.2013

Վաղը կկայանա մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումներից մեկը: Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում «Ռեալ»-ը կընդունի «Բարսելոնա»-ին: Սա գավաթային կիսաեզրափակիչ դիմակայության առաջին հանդիպումն է, որում շատ բան կարող է վճռվել, բայց կարող է լինել և հակառակը՝ ոչինչ չորոշվել: Թիմերը խաղին ներկայանում են տարբեր պայմաններում: Այդ ամենի մասին փորձենք ներկայացնել այս նյութում:

ԿՈՐՈՒՍՏՆԵՐ.
«Ռեալ Մադրիդ» - Թիմի կազմում կան շատ լուրջ կադրային խնդիրներ, քանի որ բացակայում են առաջատար մի շարք ֆուտբոլիստներ: Վնասվածքների պատճառով չեն մասնակցի խաղին թիմի առաջատար Իկեր Կասիլյասն ու պաշտպան Պեպեն, իսկ ահա Սերխիո Ռամոսը, Ֆաբիո Կոենտրաոն ու Անխել դի Մարիան որակազրկված են: Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ ապաքինվել է Մարսելոն, նրան հիմա չի կարելի համարել մեկնարկային կազմի խաղացող, ու հետևություն՝ բացակայում են մադրիդցիների հիմնական կազմի 5 ֆուտբոլիստներ: Սա գլխավոր մրցակցի դեմ խաղի համար անկասկած շատ է:

Բայց Ժոզե Մոուրինյոն կփորձի գտնել տարբերակներ: Եթե Իկեր Կասիլյասի ու Սերխիո Ռամոսի բացակայությունը լրացնելը ժամանակակից ֆուտբոլում լրացնել անհնար է, ապա մյուսներին քիչ թե շատ կարելի է փոխարինել: Մասնավորապես, Պեպեի փոխարեն նույն հաջողությամբ կարող է խաղալ Ռաֆայել Վարանը, ով վերջին խաղերում հիանալի է դրսևորում իրեն, ձախից՝ ապաքինված Մարսելոն, իսկ Դի Մարիայի դիրքում կան մի քանի տարբերակներ՝ Կալյեխոն, Մոդրիչ, նույնիսկ Բենզեմա/Իգուաին զույգից մեկը: Իկեր Կասիլյասի փոխարեն, ամենայն հավանականությամբ, նորից կլինի Ադանը, և ոչ թե Դիեգո Լոպեսը, ինչպես շատերը կարող են ենթադրել: Իսկ ահա Ռամոսին կփոխարինի Ալբիոլը:

«Բարսելոնա» - Կատալոնական ակումբի մոտ այս առումով բավականին լավ դրություն է: Գրեթե բոլոր առանցքային ֆուտբոլիստները կազմ-պատրաստ են: Բացակայում է միայն Էրիկ Աբիդալը, ում բացակայությունը արդեն սովորական բան է դարձել: Կատալոնական ակումբի գլխավոր կորուստը կարելի է համարել Տիտո Վիլանովայի բացակայությունը, ում նորից փոխարինելու է Ժորդի Ռոուրան:

ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ.
«Ռեալ»-ը գավաթի խաղարկությունում ելույթները սկսեց «Ալկոյանո» թիմի դեմ 1/16 եզրափակչի հանդիպումներով: Երկու խաղերում էլ «արքայական» ակումբը վստահ հաղթանակներ տարավ 1-4 և 0-3 հաշիվներով: 1/8 եզրափակչում «Ռեալ»-ի մրցակիցն էր «Սելտա»-ն, որի հետ խաղերը շատ ավելի բարդ ստացվեցին: Առաջին խաղը «Ռեալ»-ը տանուլ տվեց 2-1 հաշվով, բայց սեփական հարկի տակ կարողացավ 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Քառորդ եզրափակչում «Ռեալ»-ի մրցակիցն էր «Վալենսիա»-ն, որին ակումբը հաղթեց նախ 2-0 հաշվով, իսկ պատասխան խաղում ոչ-ոքի խաղաց ու դուրս եկավ մյուս փուլ, որտեղ էլ կմրցի «Բարսելոնա»-ի դեմ:

«Բարսելոնա»-ն պայքարը սկսեց «Ալավես»-ի դեմ խաղերով, որոնցում երկու վստահ հաղթանակ տարավ՝ 0-3, 1-3 հաշիվներով: Հաջորդ փուլում կատալոնական ակումբի մրցակիցն էր «Կորդոբա»-ն, որին Վիլանովայի թիմը հաղթեց նախ 0-2, հետո 0-5 հաշիվներով: Քառորդ եզրափակչում «Բարսա»-ն հանդիպեց «Մալագա»-ին: Առաջին խաղում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2-2, սակայն երկրորդ խաղում կատալոնացիները մրցակցի դաշտում 2-4 հաշվով հաղթանակ տարան՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:

ԿԼԱՍԻԿՈՆ՝ ԹՎԵՐՈՎ.
Յուրաքանչյուր Կլասիկոյից առաջ վիճակագիրները փորփրում են արխիվները ու փորձում գտնել թիմերի դիմակայության ամենահետաքրքիր պահերը՝ թվերով արտահայտված: Ներկայացնենք այդ թվերից ամենաուշագրավները.

Մասկերանոն ու Պինտոն միակ խաղացողներն են «Բարսա»-ի կազմում, որ մասնակցել են բոլոր հանդիպումներին անխտիր, իսկ «Ռեալ»-ի կազմում նման պատվի են արժանացել Մոդրիչն ու Բենզեման, սակայն հարկ է նշել, որ անցկացրած րոպեների քանակով առաջատարը ամենևին էլ այս խաղացողներից որևէ մեկը չէ, այլ վետերան Ռիկարդու Կարվալյուն:

Թիմերի լավագույն ռմբարկուներն են Վիլյան ու Մեսսին մի կողմից (5 և 4 գոլ համապատասխանաբար) և Ռոնալդուն ու Բենզեման մյուս կողմից (4-ական գոլ): Կատարած հարվածների քանակով երկու ակումբներում առաջատարները լավագույններն են՝ Մեսսին ու Ռոնալդուն: Սակայն այս ցուցանիշով Ռոնալդուն մեծ առավելություն ունի: Նա 4 խաղում կատարել է 27 հարված, իսկ Մեսսին՝ 18: Նրանց հաջորդում են Վիլյան՝ 16 հարված, Ալեքսիսը՝ 15 հարված, ու Բենզեման՝ 10 հարված:

«Բարսելոնա»-ի կազմում որակազրկման վտանգի տակ են Մասկերանոն ու Սեսկ Ֆաբրեգասը, իսկ ահա «Ռեալ»-ում՝ Կրիշտիանու Ռոնալդուն:

ՀԱՅՏԱՑՈՒՑԱԿՆԵՐ.
«Ռեալ»-ը պաշտոնապես չի հայտնել իր հայտացուցակը, սակայն կարելի է կազմել այն առանց դրա.
Անտոնիո Ադան, Դիեգո Լոպես, Խեսուս Ֆերնանդես, Ալվարո Արբելոա, Ռաուլ Ալբիոլ, Ռաֆայել Վարան, Ռիկարդու Կարվալյու, Մարսելո, Նաչո Ֆերնանդես, Մայքլ Էսյեն, Խաբի Ալոնսո, Սամի Խեդիրա, Լուկա Մոդրիչ, Մեսութ Օզիլ, Խոսե Մարիա Կալյեխոն, Կրիշտիանու Ռոնալդու, Կարիմ Բենզեմա, Գոնսալո Իգուաին, Ալվարո Մորատա

«Բարսելոնա»-ն հայտարարել է իր հայտացուցակը, որում ընդգրկվել են բոլոր ֆուտբոլիստները.
Խոսե Մանուել Պինտո, Վիկտոր Վալդես, Դանի Ալվես, Մարկ Բարտրա, Ժերար Պիկե, Կարլես Պույոլ, Խավիեր Մասկերանո, Խորդի Ալբա, Ադրիանո Կորեա, Սերխիո Բուսկետս, Սեսկ Ֆաբրեգաս, Անդրես Ինյեստա, Խավի Հերնանդես, Տիագո Ալկանտարա, Ալեքս Սոնգ, Պեդրո Ռոդրիգես, Ալեքսիս Սանչես, Լիոնել Մեսսի, Դավիդ Վիլյա

ՆԱԽԱԽԱՂԱՅԻՆ ԱՍՈՒԼԻՍՆԵՐ.
Կարիմ Բենզեմա.«Կլասիկոն աշխարհի լավագույն հանդիպումն է: Այս ակումբները լավագույններն են աշխարհում: Խաղերը միշտ բարդ են ստացվում, իսկ երկրպագուները արդեն իսկ պատրաստ են ներկայացում դիտելու: Չնայած սա երկխաղյա դիմակայություն է, մենք ցանկանում ենք լավ խաղալ ու հաղթանակ տանել այս խաղում:

Վերջին շրջանում մենք քիչ ենք պարտվում «Կամպ Նոու» մարզադաշտում ու լավ ենք հանդես գալիս այնտեղ: Մենք տարեց տարի ավելի լավ ենք խաղում, ու չեմ կարծում, որ հիմա «Բարսելոնա»-ն ֆավորիտ է: Այն շատ լավ թիմ է, բայց մենք էլ վատը չենք: Մենք հիանալի թիմ ունենք, ու հույս ունեմ, որ ամեն ինչ այսպես էլ կմնա»:

Ժորդի Ռոուրա.«Մրցակցի կազմում կան բացակայող կարևոր ֆուտբոլիստներ, բայց «Ռեալ»-ը ունի որակյալ փոխարինողներ: Չեմ կարծում, որ այդ բացակայությունները մեծ ազդեցություն կունենան խաղի վրա: Առաջնությունում մենք մեծ առավելություն ունենք ու լավ դրությունում ենք, բայց սա այլ դեպք է: Այստեղ ոչինչ դեռ չի կատարվել: Սա էլ հաշվի առնելով՝ մրցակիցը կրկնակի վտանգավոր է:

«Ռեալ»-ը ամուր ու գերմրցակցային թիմ է: Բայց մենք նույնպես բավականին մեծ ամբիցիաներ ունենք, ինչպես և մյուս մրցաշարերում: Մենք փորձելու ենք լինել այն թիմը, որը միշտ դուրս է եկել «Բեռնաբեու»-ի խոտածածկ: Մեր թիմերը ունեն ուրույն խաղաոճեր, ու ամեն մեկս փորձելու ենք ամեն ինչ անել հաղթելու համար»:

ՀՆԱՐԱՎՈՐ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ.
«Ռեալ» - Ադան, Արբելոա, Ալբիոլ, Վարան, Մարսելո, Ալոնսո, Խեդիրա, Ռոնալդու, Օզիլ, Մոդրիչ, Բենզեմա

«Բարսելոնա» - Պինտո, Ալվես, Պիկե, Պույոլ, Ալբա, Բուսկետս, Խավի, Ֆաբրեգաս, Ինյեստա, Մեսսի, Պեդրո

ԲՈՒՔՄԵՅՔԵՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ.
 

ՄԵՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ.
Realmadrid.am կայքի անձնակազմից մի քանի հոգի իրենց կանխատեսումներն են արել առաջիկա խաղի հաշվի կապակցությամբ: Ներկայացնում ենք դրանք.
Դավիթ Գալստյան - Կայքի հնաբնակներից մեկը կասկած չունի: Երևանցի Դավիթը վստահ է մադրիդյան թիմի ուժերին ու հայտարարում է՝ 7-0 հաշվով կհաղթի «Ռեալ»-ը: 
Ռոբերտ Մարկոսյան - Կայքի մյուս հնաբնակը՝ Ռոբերտը, ավելի դժվար պայքար է ակնկալում ու նշում է 3-2 հաշիվը: Ինչ խոսք, շատ հնարավոր տարբերակ է:
Գևորգ Լոռեցյան - Ես՝ գյումրեցի Գևորգս, հավատում եմ, որ խաղը կավարտի «Ռեալ»-ի հաղթանակով՝ 3-1 հաշվով: Նույնիսկ կփորձեմ գուշակել գոլերի հեղինակներին՝ երկու գոլ Բենզեմայի ու ևս մեկ գոլ Ռոնալդուի օգտին:
Գևորգ Մովսիսյան - Աշտարակցի Գևորգը ավելի իրատեսորեն է տրամադրված ու հավատում է, որ վերջապես Կլասիկոյում քիչ գոլեր կլինեն, ավելի ստույգ, խաղը կավարտվի 1-1 հաշվով:
Իշխան Մելքոնյան - Մեր կայքի վիճակագրության բաժնի ստաժավոր պատասխանատու Իշխան Մելքոնյանը նույնպես համարում է, որ խաղը կավարտվի 3-1 հաշվով: Ավելին, Բենզեմայի տաղանդի երկրպագու Իշխանը վստահ է, որ ֆրանսիացին մեկ գոլի հեղինակ կդառնա: Ըստ նրա՝ դարպասում Կասիլյասին չունենալով` մադրիդցիներն ավելի մեծ պատասխանատվության զգացումով կխաղան: «Բեռնաբեու»-ում հենց նրանք պետք է ասեն իրենց ասելիքը, քանի որ դժոխային թվացող «Կամպ Նոու»-ում սովորաբար խաղը տան տերերն են թելադրում:
Գոքոր Ավետիսյան - Ամենավատատեսը Գոքորն է: Մեր էջմիածնեցի բարեկամը կարծում է, որ կատալոնացիները կհաղթեն 1-3 հաշվով: 

ԵՎ ՎԵՐՋՈՒՄ՝ ՊՐՈՄՈ ՀՈԼՈՎԱԿ՝ ՆՎԻՐՎԱԾ ԽԱՂԻՆ՝ Realmadrid.am-Ի ԿՈՂՄԻՑ:

Նյութը պատրաստեց Գևորգ Լոռեցյանը:

Նյութը պատրաստվել է երկու ակումբների պաշտոնական կայքերի տրամադրած տեղեկությունների հիման վրա: Նյութի արտատպումը այլ էլեկտրոնային պարբերականներում, ինչպես նաև տպագիր մամուլում, արգելվում է: 

Աղբյուրը՝ RealMadrid.am
Կարդացվել է 6955 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

27

63 : 31

58

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

27

49 : 19

56

3

Սևիլիա

27

39 : 29

47

4

Ռեալ Սոսյեդադ

27

45 : 33

46

5

Խետաֆե

27

37 : 25

46

6

Ատլետիկո Մադրիդ

27

31 : 21

45

7

Վալենսիա

27

38 : 39

42

8

Վիլյառեալ

27

44 : 38

38

9

Գրանադա

27

33 : 32

38

10

Ատլետիկ Բիլբաո

27

29 : 23

37

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

Հետաձգված

Ատլետիկ Բիլբաո

 : 

Ատլետիկո Մադրիդ

Հետաձգված

Վալենսիա

 : 

Լևանտե

Հետաձգված

Գրանադա

 : 

Խետաֆե

Հետաձգված

Լեգանես

 : 

Վալյադոլիդ

Հետաձգված

Մալյորկա

 : 

Բարսելոնա

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Էյբար

Հետաձգված

Ռեալ Սոսյեդադ

 : 

Օսասունա

Հետաձգված

Սևիլիա

 : 

Բետիս

Հետաձգված

Սելտա

 : 

Վիլյառեալ

Հետաձգված

Էսպանյոլ

 : 

Ալավես

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

11․03․20 00։00

Վալենսիա

3 : 4

Ատալանտա

11․03․20 00։00

Լեյպցիգ

3 : 0

Տոտենհեմ

12․03․20 00։00

Լիվերպուլ

1(1) : 0(3)

Ատլետիկո Մադրիդ

12․03․20 00։00

ՊՍԺ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

Հետաձգված

Յուվենտուս

 : 

Լիոն

Հետաձգված

Մանչեսթեր Սիթի

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Հետաձգված

Բավարիա

 : 

Չելսի

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Նապոլի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կկարողանա՞ «Ռեալը» հաղթահարել «Սիթիի» արգելքը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:57:50 14.05.2020
17:32:07 02.05.2020
16:19:13 24.04.2020
Ռաուլի՝ «Ռեալում» վերջին խաղից ու գոլից տասը տարի է անցել
16:04:47 10.04.2020
Կառլոսի 20 լավագույն գոլերը
21:57:11 07.04.2020
Կուրտուայի 30 լավագույն սեյվերը «Ռեալում»
21:54:43 07.04.2020
Հանգչի՛ր խաղաղությամբ, Ռադոմիր Անտիչ

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
19 (3)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.78
21
27
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
19
14
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
14 (3)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.93
25
27
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
8
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Մասիպ
Վալյադոլիդ
1.22
33
27
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Լուկաս
Ալավես
11 (5)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․48
40
27
Սուարես
Բարսելոնա
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
11
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․70
46
27
Տորես
Օսասունա
7
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33