HalaMadrid TV MOBILE

ԿԱՍԻԼՅԱՍ. «ԵՐԱՆԻ ԿԱՐՈՂԱՆԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԿԱՐԻԵՐԱՍ ԻՄ ՀԱՐԱԶԱՏ ԱԿՈՒՄԲՈՒՄ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՐԱԶԱՆՔՍ»
11:18:56 13.09.2012

«Տարիներն արագ են անցնում, բայց երջանիկ ու գոհ եմ այն ամենի համար, ինչ ինձ տվել է «Ռեալը», և ինչ որ ես եմ տվել նրան»,- իր պաշտոնական դեբյուտի 13-րդ տարելիցի օրը խոստովանել է «արքայական» թիմի ավագը:

13 տարի է անցել այն օրվանից, երբ Իկեր Կասիլյասը իր դեբյուտային հանդիպումն անցկացրեց «Ռեալի» առաջին թիմի կազմում: Շատ ուրախ ու տխուր պահեր, տիտղոսներ ու նվաճումներ, բազմաթիվ հիշողություններ են կապում Կասիլյասին «Ռեալի» հետ, բայց թիմի ավագը հիշողություններով չի ապրում, այլ նայում է դեպի ապագա՝ հույս ունենալով իրականացնել իր վաղեմի ու ամենամեծ երազանքներից մեկը. «Երանի կարողանամ իրականացնել իմ երազանքը՝ կարիերաս ավարտել այս ակումբում, որի մասնիկն եմ դարձել ընդամենը 9 տարեկանում: Ժամանակն արագ է անցնում, բայց երջանիկ ու գոհ եմ այն ամենի համար, ինչ ինձ տվել է «Ռեալը», և ինչ որ ես եմ տվել նրան: Մի քիչ դժվար է հավատալ, որ արդեն 13 տարի է անցել, և հույս ունեմ, որ դեռ շատ  տարիներ կխաղամ իմ թիմում: Ներկայիս պայամանագիրս ավարտվում է 36 տարեկանում, բայց երազում եմ խաղալ մինչև 39 տարեկանը»,-խոստովանել է Կասիլյասը:

«Ռեալի» կազմում Ձեր առաջին պաշտոնական հանդիպումից անցել է 13 տարի: Այդ օրվա հետ կապված հիշողություններն, անկասկած, շատ են:

Իհարկե, յուրահատուկ օր էր ինձ համար: Հանդիպումը «Սան Մամես» մարզադաշտում էր, իմ առաջին պաշտոնական հանդիպումն էր «Ռեալի» կազմում: Շատ գոհ եմ իմ անցած ճանապարհից, քանի որ այդ ժամանակ չէի մտածի, որ նման հաջողությունների կհասնեմ «Ռեալում», չնայած դա իմ մանկության երազանքն էր: Տարիներն արագ են անցնում, բայց երջանիկ ու գոհ եմ այն ամենի համար, ինչ ինձ տվել է «Ռեալը», և ինչ որ ես եմ տվել նրան»:

Ո՞րն է այս երկար տարիների լավագույն հիշողությունը:

Անկասկած ՉԼ-ի գավաթի առաջին նվաճումը: Սա շատ յուրահատուկ տիտղոս է ինձ համար: Իհարկե բոլոր գավաթների հիշողություններն էլ անչափ հաճելի ու նշանակալից են:

Realmadrid TV-ն երեկ Ձեր պատվին հեռարձակեց 2003-04թ. մրցաշրջանի «Ատլետիկի» հետ հանդիպումը, որում 3-0 հաշվով հաղթանակ տարաք: Այդ հաղթանակի մեջ Ձեր մեծ դերն ունեցաք:

Այդ խաղը հիշարժան էր ոչ թե հենց հաղթանակի համար, այլ այն բոլոր վտանգավոր պահերի, որ ստեղծեցին մեր խաղադաշտում: Շատ լարված հանդիպում ստացվեց բոլոր առումներով, և կարող էր միանգամայն այլ հաշիվ գրանցվել: Հիշում եմ, որ ինձ շատ դժվար դրվագներ բաժին հասան: Հենց դժվարությունների շնորհիվ է այս խաղը հիշվում:

Իսկ Դուք այդպիսի դրվագներում գերազանց խաղ ցուցադրելու շնորհիվ եք նման փառքի հասել: Եվ հիմա՝ 13 տարի թիմում խաղալուց ու ավագի թևկապին արժանանալուց հետո Դուք սուրբ եք դարձել ամբողջ մադրիդիզմի համար, դարձել եք թիմի խորհրդանիշը:

Թիմի ներկայիս ֆուտբոլիստների մեջ ինձ վետերան են համարում, քանի որ երկար տարիներ եմ անցկացրել «Ռեալում»: Չգիտեմ՝ սուրբ եմ, խորհրդանիշ եմ, թե մեկ այլ բան, բայց իրականությունն այն է, որ այսքան տարի թիմում խաղալուց հետո մեծ պատասխանատվություն եմ զգում բոլորի առջև՝ թե՛ խաղընկերներիս, թե՛ ղեկավարության, թե՛ երկրպագուների: Հիշում եմ,թե տարիներ առաջ ինչպես էին խաղընկերներս, օրինակ՝ Հիերոն կամ Սանչիսը, ինձ աջակցում ու հավաստիացնում, որ դեռ շատ երիտասարդ եմ, ու հաջողությունները դեռ առջևում են: Դժվար է հավատալ, որ 13 տարի է անցել: Հույս ունեմ, որ դեռ երկար կխաղամ իմ թիմում:

Հիմա կրում եք Իգուաինի մարզման մարզաշապիկը՝ 20 համարով: Կարծում եմ՝ կուզենայիք դեռ 20 տարի էլ խաղալ «Ռեալում»:  Ապագայի համար ի՞նչ մարտահրավերներ ունեք:

Երանի այդպես լիներ, և դեռ 20 տարի էլ կապված լինեի «Ռեալի» հետ: Պիպիտան իր մարզաշապիկը տվեց այս հարցազրույցի համար: Երանի կարողանամ իրականացնել իմ վաղեմի երազանքը՝ կարիերաս ավարտել այս ակումբում, որի մասնիկն եմ դարձել ընդամենը 9 տարեկանում: Ներկայիս պայամանագիրս ավարտվում է 36 տարեկանում, բայց երազում եմ խաղալ մինչև 39 տարեկանը: Գիտակցում եմ, որ տարեցտարի ավելի դժվար է լինելու, պահանջներն են բարդանալու: Մարդիկ սխալներ չեն ընդունում, պետք է միշտ պահպանես խաղային բարձր մակարդակդ: Սա մեծ պատասխանատվություն է ինձ համար:

Armin R.M.,Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4062 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

27

63 : 31

58

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

27

49 : 19

56

3

Սևիլիա

27

39 : 29

47

4

Ռեալ Սոսյեդադ

27

45 : 33

46

5

Խետաֆե

27

37 : 25

46

6

Ատլետիկո Մադրիդ

27

31 : 21

45

7

Վալենսիա

27

38 : 39

42

8

Վիլյառեալ

27

44 : 38

38

9

Գրանադա

27

33 : 32

38

10

Ատլետիկ Բիլբաո

27

29 : 23

37

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/06 00:00

Սևիլիա

 : 

Բետիս

12/06 21:30

Գրանադա

 : 

Խետաֆե

13/06 00:00

Վալենսիա

 : 

Լևանտե

13/06 15:00

Էսպանյոլ

 : 

Ալավես

13/06 19:00

Սելտա

 : 

Վիլյառեալ

13/06 21:30

Լեգանես

 : 

Վալյադոլիդ

14/06 00:00

Մալյորկա

 : 

Բարսելոնա

14/06 15:00

Ատլետիկ Բիլբաո

 : 

Ատլետիկո Մադրիդ

14/06 21:30

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Էյբար

15/06 00:00

Ռեալ Սոսյեդադ

 : 

Օսասունա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

11․03․20 00։00

Վալենսիա

3 : 4

Ատալանտա

11․03․20 00։00

Լեյպցիգ

3 : 0

Տոտենհեմ

12․03․20 00։00

Լիվերպուլ

1(1) : 0(3)

Ատլետիկո Մադրիդ

12․03․20 00։00

ՊՍԺ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

Հետաձգված

Յուվենտուս

 : 

Լիոն

Հետաձգված

Մանչեսթեր Սիթի

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Հետաձգված

Բավարիա

 : 

Չելսի

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Նապոլի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կկարողանա՞ «Ռեալը» հաղթահարել «Սիթիի» արգելքը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:57:50 14.05.2020
17:32:07 02.05.2020
16:19:13 24.04.2020
Ռաուլի՝ «Ռեալում» վերջին խաղից ու գոլից տասը տարի է անցել
16:04:47 10.04.2020
Կառլոսի 20 լավագույն գոլերը
21:57:11 07.04.2020
Կուրտուայի 30 լավագույն սեյվերը «Ռեալում»
21:54:43 07.04.2020
Հանգչի՛ր խաղաղությամբ, Ռադոմիր Անտիչ

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
19 (3)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.78
21
27
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
19
14
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
14 (3)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.93
25
27
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
8
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Մասիպ
Վալյադոլիդ
1.22
33
27
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Լուկաս
Ալավես
11 (5)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․48
40
27
Սուարես
Բարսելոնա
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
11
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․70
46
27
Տորես
Օսասունա
7
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33