HalaMadrid TV MOBILE

ԲԵՆԶԵՄԱ. «ԵՎՐՈ 2012-Ի ԻՄ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԸ ՆՎԻՐԵԼՈՒ ԵՄ ՖԼՈՐԵՆՏԻՆՈՅԻՆ ՈՒ ՊԻՏԻՆԱՅԻՆ»
12:18:42 08.06.2012

«Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման զրուցել է «Մարկայի» թղթակցի հետ՝ խոսելով «Ռեալի» կազմում անցկացրած հիանալի մրցաշրջանի, Մոուրինյոյի, ՉԼ-ի և Եվրո 2012-ի մասին:

Ի՞նչ մարզավիճակում է Ձեր հավաքականը: Պատրա՞ստ եք Եվրոպայի առաջնությանը:

Կարծում եմ՝ այո: Ամենակարևորն այն է, որ շարունակում ենք աճել: Ամեն անգամ ավելի լավ խաղ ենք ցուցադրում ու յուրաքանչյուրս ուզում ենք ինչ-որ կարևոր քայլով աչքի ընկնել Եվրո 2012-ում:

Բլանը վստահում է Ձեր՝ 1987թ.-ի սերնդին՝ Նասրի, Բեն Արֆա, Մենեզ: Կարո՞ղ եք նմանվել Իսպանիայի հավաքականին:

Չգիտեմ: Մեր թիմի կազմում խաղում են շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնց դուր է գալիս խաղի ղեկն իրենց ձեռքն առնել: Մենք լավ ենք ճանաչում իրար, քանի որ շատ ենք խաղացել միասին: Խաղային առումով Իսպանիան լավագույնն է, բայց պետք է հիշել, որ կարևորը հաղթանակին ձգտելն է ու հաղթելն է:

Դուք շարունակում եք գնդակներ հեղինակել: Էստոնիայի դեմ խաղում կարողացաք երկու գոկ խփել: Պատրա՞ստ եք «Ռեալում» անցկացրած մրցաշրջանը հավաքականում կրկնել:

Ինձ շատ լավ եմ զգում: Այդ գոլերից շատ հաճելի զգացողոթյուններ ունեի, ինչը շատ կարևոր է: Մասնակցում եմ գրոհներին, վտանգավոր պահեր եմ ունենում ու փորձում եմ արդյունավետ օգտագործել դրանք, ինչպես նաև խաղընկերներիս օգնել գնդակներ խփել: Եվրոպայի առաջնության իմ առաջին գոլը նվիրելու եմ Ֆլորենտինո Պերեսին ու Պիտինային: Ուզում եմ ևս մեկ անգամ մեր նախագահին իմ խորագին ցավակցությունը հայտնել կնոջ մահվան համար:

Ամենամեծ ֆավորիտը Իսպանիա՞ն է:

Նրանք ցույց են տվել, որ ամենաուժեղն են: Բոլորը ձգտելու են հաղթել Իսպանիային, քանի որ, այո՛, ամենամեծ ֆավորիտներից է:

Կուզենա՞յիք եզրափակչում հանդիպել Իսպանիային:

Այո՛, կցանկանայի նրանց հետ ուժերը չափել եզրափակչում: Շատ գեղեցիկ խաղ կլիներ: Ինձ դուր է գալիս այդ երկիրը, հավաքականն ու ֆուտբոլիստները: Խաղում եմ «Ռեալում» և Իսպանիայի հավաքականից խաղընկերներ ունեմ: Հաճելի կլիներ հանդիպել նրանց եզրափակչում:

Ի՞նչ ունի Իսպանիան, որ չունեն մնացած հավաքականները:

Նախքան մնացած փաստերը, Իսպանիայի կազմի հիմնական մասը կազմում են «Ռեալի» ու «Բարսելոնայի»՝ աշխարհի երկու լավագույն թիմերի ֆուտբոլիստները: Այս կազմն արդեն հաղթել է Եվրոպայի նախորդ առաջնությունն ու աշխարհի չեմպիոն է դարձել: Երկու նման տիտղոսներ բախտի բերմամբ չեն ստանում:

Ետադարձ հայացք գցելով ավարտված մրցաշրջանին՝ ո՞ր պահն է ավելի լավ հիշողություններ թողել Ձեզ սրտում:

Երևի «Նոու Կամպում» տարած հաղթանակը, քանի որ շատ կարևոր էր բոլորիս համար: Բացի այն, որ խաղում էինք մշտական հակառակորդի դեմ, առկա էր նաև չեմպիոնական տիտղոսի խնդիրը: Հետո հիշարժան էր «Ատլետիկի» դեմ խաղը, որից հետո չեմպիոն հռչակվեցինք: Երևի թե սրանք էին ամենահուզումնալից ու հիշվող պահերը:

Իսկ ի՞նչ հիշողություններ ունեք Սիբելեսի տոնակատարությունից:

Երեխայի պես ուրախանում էի: Երկրպագուները տոնում էին մեզ հետ հավասար: Նվաճած տիտղոսը նաև նրանց է, քանի որ ամբողջ տարվա ընթացքում աջակցել էին մեզ: Հիշում եմ, թե այդ օրը ինչքան ծիծաղեցինք թիմակիցներիս հետ, հատկապես՝ Օզիլի ու Ռոնալդուի: Անհավատալի է, թե ինչքան խթանող ուժ ունի այս թիմը: «Ռեալը» աշխարհի ամենահզոր ակումբն է:

Որտե՞ղ եք ավելի մեծ ճնշում զգում՝ «Ռեալու՞մ»,  թե՞ հավաքականում:

Հավաքականում ճնշումը ավելի մեծ է: Գիտեմ, որ շատ ավելին են սպասում ինձնից, ու չեմ ուզում հիասթափեցնել մարդկանց: Ներդնելու եմ իմ ողջ ներուժը:

Այժմ Ձեզ համարու՞մ եք ֆրանսիական ֆուտբոլի առաջնորդ:

Չեմ կարող ասել, չգիտեմ: Ժամանակը ցույց կտա: Իհարկե միշտ էլ լիդերներ եղել են՝ Պլատինի, Զիդան: Ճնշումից չեմ վախենում, բայց մենք տաղանդավոր շատ ֆուտբոլիստներ ունենք, որ կարող են արժանանալ այս անվանը:

Կարո՞ղ եք նշել, որ «Ռեալը» հիմա «Բարսելոնայից» ուժեղ է:

Այս տարի մենք լավագույնն էինք, բայց հաջորդ մրցաշրջանում պետք է ամեն ինչ նորից սկսենք:

Ի՞նչ եք կարծում, Գվարդիոլայի բացակայությունը կթուլացնի՞ նրանց:

Նրա բացակայությունը կնկատվի, քանի որ մեծ ազդեցություն ուներ իր ֆուտբոլիստների վրա ու լավ թիմ էր ստեղծել, բայց դրանից «Բարսայի» խաղաոճը չի փոխվի: Արդեն երկար տարիներ է, ինչ նրանք հավատարիմ են իրենց խաղաոճին: Պեպը շատ կարևոր աշխատանք է կատարել «Բարսելոնայում»: Չեմ ուզում շատ մտածել ուրիշների մասին, նախընտրում եմ կենտրոնանալ «Ռեալի» վրա ու հուսալ, որ մենք գնալով ավելի կաճենք:

Այս տարի «Ռեալը» փոքր-ինչ այլ խաղաոճ ցուցադրեց:

Այո՛, տարբերվեց նախորդ տարիներից: Կարևորն այն է, որ մեր խաղաոճն ունենք ու ընդունակ ենք հաղթել ցանկացած մրցակցի: Գիտակցում ենք, որ ամեն տարի է՛լ ավելի բարդ է լինելու: Բոլորը ուզում են հաղթել «Ռեալին»:

Մյուս տարի կբարձրացնե՞ք ՉԼ-ի 10-րդ գավաթը:

Հուսով ենք, որ հաջորդ տարի կհասնենք այդքան ցանկալի նվաճմանը: Դա հաջորդ մրցաշրջանի իմ մեծագույն նպատակն է, ինչպես և ամբողջ մադրիդիզմի համար:

Ի՞նչը պակասեց թիմին այդ գավաթին հասնելու համար:

Բախտը: 11 մետրանոց հարվածները վիճակախաղի պես մի բան են: Մենք շատ մոտ էինք եզրափակչին: Իհարկե ծանր էր կիսաեզրափակչում պարտվելը, բայց հիմա արդեն անիմաստ է այդ մասին խոսել: Փոխարենը հաջորդ տարի պետք է նոր ուժով առաջ ընթանանք:

Ձեր կարծիքով Կլասիկոն իր դերն ունեցա՞վ «Բավարիայի» դեմ պարտության մեջ:

Պարզ է, որ դա այնպիսի հանդիպում էր, որ պահանջում էր թիմի ողջ ուժը: Իհարկե հոգնածություն մնացել էր, բայց, ինչպես արդեն նշեցի, առաջնայինը բախտի գործոնն էր:

Հիմա ամբողջ աշխարհը հիանում է Ձեր խաղով: Ինչպե՞ս կարողացաք հասնել դրան:

Հասկացա, որ «Ռեալում» հաջողության հասնելու համար պետք է մաքսիմալ կերպով աշխատեմ ու ջանք չխնայեմ: Սա է գլխավոր բանալին:

Եթե համեմատենք «Լիոնի» Բենզեմայի հետ, ի՞նչ փոփոխություններ եք կրել:

Նախ և առաջ բարելավել եմ ֆիզիկական վիճակս: Ավելի թեթև եմ ու ուժեղ: Վնասվածքների հետ այլևս խնդիրներ չունեմ, այնինչ նախկինում դրանք շատ էին խանգարում ինձ: Եվ վերջապես, փոխվել է մտածելակերպս: «Ռեալում» պետք է միշտ կենտրոնացած լինես, զինադադարներ չեն լինում:

Մադրիդ տեղափոխվելուց հետո ո՞վքեր Ձեզ ձեռք մեկնեցին:

Առաջին հերթին ընտանիքս ու ընկերներս: Սկզբում շատ դժվար էր: Մադրիդ տեղափոխվեցի շատ երիտասարդ տարիքում, երբ նախկինում տանից այդքան հեռու չէի ճանապարհորդել: Հետո ինձ աջակցեց Մոուրինյոն: Շատ խիստ էր ինձ հետ, բայց դա միայն օգտակար եղավ: Մի օր նրանից հարցրի, թե ինչ ծրագրեր ունի ինձ հետ կապված, և այդ օրվանից ամեն ինչ փոխվեց, քանի որ վստահություն ձեռք բերեցի: Ինձ շատ է օգնել նաև Զիդանը, թիմակիցներս նույնպես իմ կողքին են եղել:

Պամպլոնայում խփած գնդակը ամենագեղեցի՞կն էր Ձեր կարիերայի ընթացքում:

Անկասկած լավագույններից մեկն էր: Շատ գեղեցիկ գոլ էր, որը խփեցի Ռոնալդուի փոխանցումից հետո:

Ի՞նչ եք սովորել Կրիշտիանու Ռոնալդուից:

Ամենից առաջ՝ ջանասիրաբար աշխատել: Նա մեծ պրոֆեսիոնալ է:

Ձեզ շա՞տ հեռու եք տեսնում Մեսսիից ու Ռոնալդուից:

Ո՛չ, շարունակում եմ աշխատել և հուսով եմ՝ մի օր կհասնեմ նրանց: Այդքան էլ հեռու չեն:

«Ոսկե գնդակը» Ձեր մյուս մեծ նպատակներից է: Հնարավո՞ր է, որ մյուս տարի արժանանաք այս մրցանակին:

Չգիտեմ, երբեք չես կարող իմանալ: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Լավ մրցաշրջան եմ անցկացրել, հաղթել եմ Լա լիգան: Առջևում Եվրոպայի առաջնությունն է: Դեռ ժամանակ ունեմ ցուցանիշներս բարելավելու համար:

Եվրոպայի չեմպիոնությու՞ն, թե՞ ՉԼ-ի գավաթ. ո՞րն եք նախընտրում:

Երկուսն էլ: Դժվար կլինի, բայց երկուսին էլ հավասարապես ձգտում եմ:

«Ռեալում» երեք տարի խաղալուց հետո ավելի ադապտացված տպավորություն եք թողնում: Երջանի՞կ եք «Ռեալում»:

Շատ երջանիկ եմ: Ինձ դուր է գալիս քաղաքը, սիրում եմ երկրպագուներին, խաղընկերներիս: Թիմում բոլորը աջակցում են ինձ: Այստեղի կյանքը ինձ դուր է գալիս, արդեն մադրիդցի եմ դարձել:

«Բեռնաբեուն» միշտ ոգևորում է Ձեզ: Երկրպագուների աջակցությունը օգնու՞մ է գնդակ խփել:

«Բեռնաբեուում» խաղալը հեշտ չէ, բայց ինձ դուր է գալիս այդ մարտահրավերը: Հիմա հաճույք եմ ստանում իմ խաղից, և մարդիկ նույնպես վայելում են այս պահերը:

Իգուաինը մնում է թիմում: Սա լա՞վ է, թե՞ վատ Ձեզ համար:

Ուրախ եմ այդ առիթով: Նա մեծն ֆուտբոլիստ է, և մեզ համար միայն լավ կլինի, եթե մնա: Շատ լավ հարաբերությունների մեջ եմ նրա հետ, ոչ մի խնդիր չունենք:

Դուք լավ կիմանաք, թե ինչ է մտածում Լասը:

Չգիտեմ, բայց հույս ունեմ, որ կմնա թիմում:

Armin R.M.,Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 3756 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

12

33 : 15

25

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12

25 : 9

25

3

Ատլետիկո Մադրիդ

13

15 : 8

24

4

Սևիլիա

13

17 : 14

24

5

Ռեալ Սոսյեդադ

13

21 : 14

23

6

Ատլետիկ Բիլբաո

13

13 : 8

20

7

Խետաֆե

13

18 : 15

20

8

Գրանադա

13

19 : 17

20

9

Վալենսիա

13

19 : 18

20

10

Օսասունա

13

16 : 13

19

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

09/11 00:00

Ռեալ Սոսյեդադ

1 : 1

Լեգանես

09/11 16:00

Ալավես

3 : 0

Վալյադոլիդ

09/11 19:00

Վալենսիա

2 : 0

Գրանադա

09/11 21:30

Էյբար

0 : 4

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

10/11 00:00

Բարսելոնա

4 : 1

Սելտա

10/11 15:00

Մալյորկա

3 : 1

Վիլյառեալ

10/11 17:00

Ատլետիկ Բիլբաո

2 : 1

Լևանտե

10/11 19:00

Ատլետիկո Մադրիդ

3 : 1

Էսպանյոլ

10/11 21:30

Խետաֆե

0 : 0

Օսասունա

11/11 00:00

Բետիս

1 : 2

Սևիլիա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

07/11 00:00

ՊՍԺ

1 : 0

Բրյուգե

07/11 00:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

6 : 0

Գալաթասարայ

06/11 21:55

Բավարիա

2 : 0

Օլիմպիակոս

07/11 00:00

Ցրվենա Զվեզդա

0 : 4

Տոտենհեմ

07/11 00:00

Դինամո Զագրեբ

3 : 3

Շախտյոր

07/11 00:00

Ատալանտա

1 : 1

Մանչեսթեր Սիթի

06/11 21:55

Լոկոմոտիվ Մոսկվա

1 : 2

Յուվենտուս

07/11 00:00

Բայեր Լևերկուզեն

2 : 1

Ատլետիկո Մադրիդ

06/11 00:00

Նապոլի

1 : 1

Զալցբուրգ

06/11 00:00

Լիվերպուլ

2 : 1

Գենկ

05/11 21:55

Բարսելոնա

0 : 0

Սլավիա Պրահա

06/11 00:00

Բորուսիա Դորտմունդ

3 : 2

Ինտեր

05/11 21:55

Զենիթ

0 : 2

Լեյպցիգ

06/11 00:00

Լիոն

3 : 1

Բենֆիկա

06/11 00:00

Չելսի

4 : 4

Այաքս

06/11 00:00

Վալենսիա

4 : 1

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Վինիսիո՞ւս, թե՞ Ռոդրիգո․ ո՞վ պետք է լինի մեկնարկային կազմում
Վինիսիուս
Ռոդրիգո
Երկուսն էլ
Ոչ ոք
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02:46:07 13.11.2019
02:43:37 13.11.2019
20:25:06 12.11.2019
Բենզեմա՝ Լա լիգայի լավագույն ռմբարկուն
00:19:17 12.11.2019
Զիդանը մասնակցել է ՈՒԵՖԱ-ի՝ էլիտար ակումբների մարզիչների ֆորումին
19:32:54 11.11.2019
Բենզեմա՝ դուբլ երկու խաղում անընդմեջ
19:32:32 11.11.2019
10 գոլ երկու խաղում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
9 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.62
8
13
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
11
9
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Վացլիկ
Սևիլիա
1,08
14
13
Օրելյանա
Էյբար
4
Ռոդրիգո
Ռեալ Մադրիդ
5
2
3
0
Լորեն
Բետիս
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1,15
15
13
Օյարզաբալ
Ռեալ Սոսյեդադ
4
Ռամոս
Ռեալ Մադրիդ
4
2
2
0
Մեսի
Բարսելոնա
8 (2)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1,23
16
13
Ռոդրիգո
Վալենսիա
4
Կրոս
Ռեալ Մադրիդ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
7 (3)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,31
17
13
Կասորլա
Վիլյառեալ
4
Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33