Ֆրանսիական «ՊՍԺ»-ն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում շարունակում է գլխավոր դերում հանդես գալ: Կառլո Անչելոտիի գլխավոր նպատակը հանդիսանում է Կառլոս Տևեսի տրանսֆերը, սակայն իտալացի մարզիչը իր տեսադաշտից չի հեռացնում Կակային: Նրանք միասին իտալական «Միլանին» հասցրել են եվրոպական ֆուտբոլի բարձրունքին, և ֆրանսիական թիմի մարզիչը ցանկանում է իր ներկայիս թիմում տեսնել բրազիլացուն:
Իտալական 'La Gazzetta dello sport' պարբերականը այսօր նշել է, որ «ՊՍԺ»-ն արդեն համաձայնության է եկել խաղացողի հետ, պարզապես դեռևս չի կարողանում համաձայնության գալ արքայական ակումբի հետ: Ինչպես հայտնի է, Կական «Ռեալ» տեղափոխվելուց հետո, այդպես էլ չամրապնդվեց թիմի հիմնական կազմում, ինչի հիմնական պատճառն էլ հանդիսացան վնասվածքները, որոնք ֆուտբոլիստը ստացավ այս ընթացքում:
Բանը նրանում է, որ ֆրանսիական ակումբի առաջարկած 25մլն եվրոն «Ռեալը» արդեն մերժել է: Տրանսֆերը կարող է հասնել վերջնական փուլին և բարեհաջող ավարտ ունենալ, եթե «ՊՍԺ»-ն ավելացնի Կակայի համար պահանջվող գումարը:
Fanat, realmadrid.am