Որոշ ժամանակ առաջ կայքում անցկացվեց երկու հարցում՝ «Ում եք տեսնում փլեյմեյքերի դերում» և «Ով էր նախորդ տարվա ամենաօգտակար կիսապաշտպանը»: Եկել է ժամանակը դրանց արդյունքները ամփոփել:
Նախ նշենք, որ երևի թե արդարացիորեն ամենաօգտակար կիսապաշտպան ճանաչեցիք Անխել Դի Մարիային, քանի որ արգենտինացին խաղում է հսկայական նվիրումով, մեծ անձնազոհությամբ: Դի Մարիան իրոք կարող է համարվել Պերեսի նախագահությունների ընթացքում արված լավագույն ձեռքբերումներից մեկը: Եվ ավելի հաճելի է այն, որ նա նախքան Մադրիդ գալը այդքան էլ մեծ անուն չուներ ու հենց այստեղ կարողացավ փայլել ողջ գեղեցկությամբ:
Երկրորդ տեղում է Խաբի Ալոնսոն, ով, իրոք, արժանի էր այդ գնահատականին, քանի որ հսկայական ծավալի աշխատանք է կատարում դաշտում, ինչի հատուցումը եղավ այն, որ Խաբին հայտնվեց տարվա խորհրդանշական հավաքականում: Եռյակը եզրափակում է Մեսութ Օզիլը, ով, դառնալով աշխարհի առաջնության հայտնությունը, կարողացավ իր կարգը ապացուցել նաև Մադրիդում: Ընդամենը 14 մլն եվրո արժեցած խաղացողի համար ֆանտաստիկ խաղ, ֆանտաստիկ արդյունավետություն: Բավական է նշել, որ Մեսութը ամբողջ Եվրոպայում ամենաշատ գոլային փոխանցումները կատարեց՝ 26:
Ո՞վ էր նախորդ տարվա ամենաօգտակար կիսապաշտպանը. |
Կակա |
12.9 %
|
Օզիլ |
18.45 %
|
Դի Մարիա |
37 %
|
Ալոնսո |
26.09 %
|
Խեդիրա |
0.6 %
|
Լաս |
4.07 %
|
Այլ |
0.89 %
|
Ընդհանուր քվեարկության թիվը՝ 1008
|
Անցնենք երկրորդ հարցմանը: Այս հարցման նպատակն էր պարզել, թե ըստ ձեզ, ով պետք է զբաղեցնի փլեյմեյքերի, այլ կերպ ասած դասական 10 համարի դիրքը խաղադաշտում: Առաջարկվել էր 4 տարբերակ՝ Կակա, Օզիլ, «նոր խաղացող է պետք գնել» ու «Այլ»: Եվ ահա ձայների գերակշռող մեծամասնությունը ստացել է Ռիկարդո Կական, ում օգտին քվեարկել են ավելի քան 50 տոկոս այցելուներ:
Ու՞մ եք տեսնում փլեյմեյքերի դերում. |
Կակա |
53.68 %
|
Օզիլ |
32.73 %
|
Նոր խաղացող է պետք գնել |
9.29 %
|
Այլ |
4.3 %
|
Ընդհանուր քվեարկության թիվը՝ 883
|
Գևոր, Realmadrid.am