HalaMadrid TV MOBILE

Շնորհակալությո՞ւն, թե՞ շնորհակալություն, ցտեսություն
18:01:34 06.03.2019

Նորմալ է, որ համաշխարհային մարզական մամուլում և ֆուտբոլ սիրող հասարակության այդ լայն շրջանակում օրվա, ամսվա, միգուցե նաև տարեսկզբի գլխավոր իրադարձությունը Մադրիդի «Ռեալի» սայթաքումն ու ձախողումն է Չեմպիոնների լիգայում. չէ՞ որ սա հազվադեպ երևույթ է: Նորմալ է նաև այն, որ «Այաքսի» հաղթանակով ուրախացողներն ավելի քիչ են, քան «Ռեալի» պարտությամբ հրճվողները: Սակայն առավել քան նորմալ է, որ հինգ տարվա մեջ չորս անգամ (երեքը՝ անընդմեջ) եվրոպական ակումբային ֆուտբոլի կարևորագույն մրցանակը նվաճած թիմն օրերից մի օր էլ չի հաղթելու: Չեմ առարկում. «Ռեալը» կարող էր մրցաշարը լքել ավելի գեղեցիկ, ավելի նուրբ, սակայն «արքայական» ակումբն այդ թիմը չէ ու ձևականությունների ետևից չի ընկնում: Իհարկե «Բեռնաբեուում» «Այաքսից» 1-4 հաշվով պարտությունը ականջին լսելի չէ, սակայն սա հարկավոր է հենց թիմին...

Խնդիրներ վաղուց կան. ինչ է՝ կարելի է Մոսկվայի ԲԿՄԱ-ին հենց նույն մարզադաշտում պարտվել 0-3, այն ԲԿՄԱ-ին, որ հազիվ թե երեք խաղում միասին «Օրենբուրգին» այդքան գոլ խփի, սակայն «Այաքսից» կրած պարտությունն ավելի խայտառա՞կ է: Պարզապես «Ռեալի» երկրպագուները սովոր են հավատալ, քանի որ թիմը գրեթե միշտ, թեկուզ այն ամենավերրջին պահին արդարացնում է սպասելիքները, սակայն այս մրցաշրջանն այդ դեպքը չէ: Բոլոր այն հանդիպումներում, որոնցում «Ռեալը» պարտվել է, նույնիսկ՝ հաղթել, ակնհայտ են թիմում առկա խնդիրներն ու բացերը:

Խնդիրների այս մեծ շրջանակը ներառում է Ռոնալդուին, Զիդանին, Լոպետեգիին, Սոլարիին, Մարսելոյին, Իսկոյին, Բեյլին, Բենզեմային, Վինիսիուսին, Կրոսին, Մոդրիչին, Վարանին, «Լիոնից» եկած ոսկեվարս այն երիտասարդին, որ կամա թե ակամա եկել է փոխարինելու Ռոնալդուին, ի վեջո բոլորին, նույնիսկ՝ երկրպագուներին, և գլխավորապես՝ Ֆլորենտինո Պերեսին...

Իսկ մենք՝ երկրպագուներս, ի՞նչ էինք ակնկալում՝ հիանալի մրցաշրջա՞ն, նորից Չեմպիոնների լիգայի գավա՞թ, հաղթանա՞կ Արքայական գավաթում «Բարսելոնայի» դեմ խաղերում... Պետք է իրատես լինել. երբ կորցնում ես տարեկան 50+ գոլ խփող հարձակվողի և փոխարինող չես բերում՝ հույսդ դնելով երերուն Կարիմ Բենզեմայի, «Ռեալ» տեղափոխվելուց հետո ավելի շատ վնասվածք ստացած, քան խաղացած Գարեթ Բեյլի, հրաշամանուկ, բայց ամեն դեպքում նորաթուխ Վինիսիուս Ժունիորի վրա, բացասական արդյունքն իրեն սպասել չի տալիս:

Մարզադաշտի կառուցումը՝ մի կողմ, բայց ֆուտբոլ է պետք, և սրա մասին պետք է հստակ գիտակցի Ֆլորենտինո Պերեսը, իսկ այդ ֆուտբոլի համար տրանսֆերներ են հարկավոր: Թիմից պետք է հեռանան ֆուտբոլիստներ, նորերը պետք է գան, նրանք, ովքեր կունենան մոտիվացիա, մրցանակներ նվաճելու ձգտում, կիրք, հավատ իրենց ուժերի նկատմամբ, այս թիմի մարզաշապիկը կրելու ու էմբլեման համբուրելու բուռն ցանկություն: Այդ տղաները կարող են փոխել իրավիճակը, տուն վերադարձնել Արքայական գավաթը, նվաճել Լա լիգայի հաղթողի կոչումը ու փորձել կրկնել այն անհավատալի ու բաղձալի պատմությունը, որ Եվրոպայում կերտել է մեր ներկայիս թիմը...

Ժամանակն է ասելու շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս տարիներին արել են այն, ինչ դժվար թե հետագայում կարողանան կրկնել ուրիշները, ժամանակն է ասելու շնորհակալություն, ցտեսություն նրանց, ովքեր ունեն այլ հետաքրքրություններ, այլևս չեն խաղում այն մոտիվացիայով, որ կար նախկինում: Այստեղ սարսափելի բան չկա. սա նախ և առաջ կյանք է, հետո՝ սպորտ, իսկ կյանքում ամեն բան լինում է, տանելի է, բայց 1-4-ն անտանելի է...

Fenomeno, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 5552 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

27

63 : 31

58

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

27

49 : 19

56

3

Սևիլիա

27

39 : 29

47

4

Ռեալ Սոսյեդադ

27

45 : 33

46

5

Խետաֆե

27

37 : 25

46

6

Ատլետիկո Մադրիդ

27

31 : 21

45

7

Վալենսիա

27

38 : 39

42

8

Վիլյառեալ

27

44 : 38

38

9

Գրանադա

27

33 : 32

38

10

Ատլետիկ Բիլբաո

27

29 : 23

37

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

Հետաձգված

Ատլետիկ Բիլբաո

 : 

Ատլետիկո Մադրիդ

Հետաձգված

Վալենսիա

 : 

Լևանտե

Հետաձգված

Գրանադա

 : 

Խետաֆե

Հետաձգված

Լեգանես

 : 

Վալյադոլիդ

Հետաձգված

Մալյորկա

 : 

Բարսելոնա

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Էյբար

Հետաձգված

Ռեալ Սոսյեդադ

 : 

Օսասունա

Հետաձգված

Սևիլիա

 : 

Բետիս

Հետաձգված

Սելտա

 : 

Վիլյառեալ

Հետաձգված

Էսպանյոլ

 : 

Ալավես

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

11․03․20 00։00

Վալենսիա

3 : 4

Ատալանտա

11․03․20 00։00

Լեյպցիգ

3 : 0

Տոտենհեմ

12․03․20 00։00

Լիվերպուլ

1(1) : 0(3)

Ատլետիկո Մադրիդ

12․03․20 00։00

ՊՍԺ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

Հետաձգված

Յուվենտուս

 : 

Լիոն

Հետաձգված

Մանչեսթեր Սիթի

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Հետաձգված

Բավարիա

 : 

Չելսի

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Նապոլի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կկարողանա՞ «Ռեալը» հաղթահարել «Սիթիի» արգելքը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:57:50 14.05.2020
17:32:07 02.05.2020
16:19:13 24.04.2020
Ռաուլի՝ «Ռեալում» վերջին խաղից ու գոլից տասը տարի է անցել
16:04:47 10.04.2020
Կառլոսի 20 լավագույն գոլերը
21:57:11 07.04.2020
Կուրտուայի 30 լավագույն սեյվերը «Ռեալում»
21:54:43 07.04.2020
Հանգչի՛ր խաղաղությամբ, Ռադոմիր Անտիչ

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
19 (3)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.78
21
27
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
19
14
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
14 (3)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.93
25
27
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
8
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Մասիպ
Վալյադոլիդ
1.22
33
27
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Լուկաս
Ալավես
11 (5)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․48
40
27
Սուարես
Բարսելոնա
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
11
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․70
46
27
Տորես
Օսասունա
7
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33