Սոլարին ռիսկի չի դիմի ու Մարսելոյին չի խաղացնի «Էլ Ալկորասում»։ «Ռեալի» մարզիչը որոշել է բրազիլացուն չընդգրկել հայտացուցակում։
Մարսելոն «Մելիլյայի» դեմ խաղից առաջ մարզվում էր թիմի հետ՝ ապաքինվելով վնասվածքից, բայց Սոլարին Աշխարհի ակումբային առաջնությանն ընդառաջ որոշել է ռիսկի չդիմել։
«Մելիլյայի» դեմ խաղում Սոլարին փորձարկում արեց՝ Օդրիոսոլային խաղացնելով աջ եզրում, Կարվախալին՝ ձախում։ Սա միակ լուծումն է, քանի որ Ռեգիլյոնը նույնպես վնասվածք ունի։
Մյուս կողմից, Գարեթ Բեյլը հայտնվել է հայտացուցակում, չնայած վնասվածք ուներ։ Կրոսն ու Մարիանոն ևս վնասվածք ունեն։
Los Merengues, Realmadrid.am