Կիրակի օրը «Ռեալը» ուժերը կչափի «Հուեսկայի» դեմ, և այդ խաղին իր տրամադրության տակ ունի Մարսելոյին և Բեյլին, ովքեր ապաքինվել են վնասվածքներից։ Մարսելոն բաց էր թողել «Վալենսիայի» դեմ խաղը վնասվածքի, իսկ «Մելիլիայի» դեմ խաղը հանգստանալու պատճառով։ Այժմ նա լիովին պատրաստ է խաղադաշտ դուրս գալուն և կխաղա Ռամոսի, Վարանի և Կարվախալի կողքին։ Ստացվում է, որ «Ռեալի» 4 հիմնական պաշտպանները Սոլարիի տրամադրության տակ են։
Գարեթ Բեյլը, ով որոշ անհարմարություններ էր զգացել «Վալենսիայի» դեմ խաղի ընթացքում, նույնպես պատրաստ է խաղադաշտ վերադառնալուն։
Այսօր կայացած մարզմանը չեն մասնակցել Ռեգիլյոնը, Կրոսը, Կազեմիրոն, Նաչոն և Մարիանոն, ովքեր դեռ վերականգնման փուլում են գտնվում։
Los Merengues, Realmadrid.am