Վինիսիուը «Մելիլիայի» դեմ տարած հաղթանակի գործում մեծ ներդրում ունեցավ, սակայն նրա ելույթները դեռ կատարյալ չեն, և երևում է, որ բրզիլացին դեռ կատարելագործվելու տեղ ունի։
Խուլիեն Լոպետեգին այդքան էլ չէր վստահում Վինիսիուսին, սակայն նրա հեռանալուց հետո, 18-ամյա ֆուտբոլիստը այլևս չի խաղում «Կաստիլիայի» կազմում և տեղ է գտել գլխավոր թիմում։ Թվում է, թե այդ պատը մնաց նրա հետևում և գնալով հեռանում է նրանից։
«Մելիլիայի» դեմ խաղում նրա խփած գնդակը և կատարած գոլային փոխանցումը, իհարկե, դրական ազդեցություն ունեցան, սակայն խաղի ընթացքում նա կատարեց նաև մի քանի սխալ փոխանցումներ, ինչից և պարզ է դառնում, որ երիտասարդ խաղացողը ինչ որ տեղ կաշկանդվածություն է զգում։ Նա մի քանի դրվագում սխալ որոշում կայացրեց, ինչը կապված է նրա երիտասարդ տարիքի և անփորձ լինելու հետ։
Նրանք, ովքեր եկել էին մարզադաշտ՝ դիտելու Վինիսիուսի խաղը, դեռ կասկածներ ունեն նրա հետ կապված։ Ամեն դեպքում խաղադաշտում նա խթանող ֆուտբոլիստ է և մեծ ընդունակությունների է տիրապետում։
Վինիսիուսը, իհարկե, այն չէ, ինչ 2 ամիս առաջ էր, սակայն նա դեռ աճելու տեղ ունի։ Իհարկե, դրա համար ժամանակ է անհրաժեշտ, սակայն ամեն բան կարծես թե լավ է ընթանում բրազիլացու համար։
Los Merengues, Realmadrid.am