Լոպետեգիի խայտառակ ցուցանիշներից հետո Սանտիագո Սոլարին գլխավորեց «Ռեալը» և մեծ ուշադրություն դարձրեց թիմի երիտասարդ խաղացողների վրա, մի բան, որը նախկին մարզիչը չէր անում։
Սոլարին գլխավորեց այն թիմը, որտեղ առաջատար խաղացողներից շատերը թե ՛ ֆիզիկապես, և թե ՛ հոգեպես հոգնածություն էին զգում, և նա որոշեց գնալ Զիդանի հետքերով՝ խաղալու հնարավորություն տալ երիտասարդներին, որոնք թարմություն կապահովեին թիմում։
Սոլարիի օրոք հնարավորություն եղավ կենդանացնելու ողջ կազմը, թե ՛ վետերաններին, և թե ՛ այն խաղացողներին, ովքեր գտնվում էին հետին պլանում։ Ժամանակին գլխավորելով «Կաստիլիան», Սոլարին ավելի լավ գիտեր երիտասարդ խաղացողների պոտենցիալը և նա շեշտը դրեց այն երիտասարդների վրա, ովքեր առավել պատրաստված էին։ Այդ ցուցակում հայտնվեցին Խավի Սանչեսը, Կրիստոն, Ֆիդալգոն և Ֆրան Գարսիան։
Los Merengues, Realmadrid.am