Այն օրվանից, երբ Սանտիագո Սոլարին սկսեց աշխատել «Ռեալի» հիմնական թիմում, նա ցույց տվեց իր համակրանքը Կարիմ Բենզեմայի հանդեպ, քանզի ֆրանսիացին Սոլարիի գլխավորությամբ ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստն է։ Լոպետեգիի օրոք Բենզեման այս ցուցանիշով երկրորդն էր, սակայն այժմ նրան հաջողվել է գերազանցել Սերխիո Ռամոսին։
Հարձակվողը մասնակցել է Լա Լիգայի բոլոր այն հանդիպումներին, որոնց ընթացքում թիմը գկխավորել է արգենտինացի մարզիչը, և դրա հետ մեկտեղ, Սոլարիի օրոք, Բենզեման մասնակցել է նաև ՉԼ-ի 2 հանդիպումներին։ Միակ խաղը, որ Բենզեման բաց է թողել, դա Իսպանիայի գավաթի խաղարկության «Մելիլիայի» դեմ պատասխան հանդիպումն էր։
Խփած 4 գոլերով և կատարած 4 գոլային փոխանցումներով, Բենզեման ցույց է տվել, որ մեծ ներդրում ունի հարձակման գծում։
4-3-3 մարտավարության մեջ, Բենզեման խաղում է հարձակման կրակակետում, սակայն դա չի խանգարում նրան, արդյունավետ խաղալ նաև թիմակիցների համար։
«Բենզեման հիանալի է խաղում իր դիրքում, տեխնիկապես լավ պատրաստված է, նուրբ է վարվում գնդակի հետ և նաև շատ է օգնում թիմակիցներին». ասել է Սոլարին։
Բենզեման նույնպես գովեստի խոսքեր է հնչեցրել մարզչի հասցեին, ասելով, որ 42-ամյա մարզիչը շատ լավ է հասկանում ֆուտբոլը։
Los Merengues, Realmadrid.am