Վերջերս Լուկա Մոդրիչը, նվաճելով ոսկե գնդակը, վերջ դրեց Ռոնալդուի և Մեսսիի 10-ամյա գերիշխանությունը, և դա արեց, խաղալով այլ դիքում՝ կիսապաշտպանությունում։
Խորվաթը նշել է, որ իր աշխատանքը գնահատվեց, և վերջապես մրցանակը բաժին հասավ ֆուտբոլիստի, ով միայն գոլեր չի խփում։
«Այս մրցանակին արժանանալու ընթացքը շատ երկար ու բարդ էր, սակայն ես ուրախ եմ, որ կարողացա հաղթահարել այն։ Շատ ավելի լավ զգացողություն է, երբ դու գիտես, որ ոչ ոք քեզ այդ մրցանակը հենց այնպես չի նվիրել։ Այն, ինչին ես հասել, եղել է իմ կատարած աշխատանքի շնորհիվ։ Ես շատ ուրախ եմ, որ մարդիկ վերջապես սկսեցին գնահատել այն, ինչին ես հասել եմ երկար աշխատանքի շնորհիվ։ Ես շատ մրցաշարերում եմ լավ հանդես եկել այս տիտղոսին արժանանալու համար, և վերջապես պետք է ընդունել, որ ֆուտբոլը միայն գոլերը չեն». ասել է Լուկա Մոդրիչը։
Հիշեցնենք, որ Մոդրիչը ոսկե գնդակին արժանացած միակ խորվաթ ֆուտբոլիստն է։
Los Merengues, Realmadrid.am