Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ռեալում» մնալու հետ կապված դեռևս մեծ անորոշություն կա։ Կարծես թե ֆուտբոլիստը որոշել է հեռանալ «արքայական ակումբից», ու իտալական մամուլում լուրեր են պտտվում, որ նրա նոր ակումբը կարող է լինել «Յուվենտուսը»։
Պորտուգալացին պարզապես հիացած է մնացել նրանից, թե ինչպես են «բիանկոներիների» երկրպագուները նրան պատվի արժանացրել Թուրինում կայացած «Յուվենտուս» - «Ռեալ» խաղի ժամանակ, ու այժմ էլ Tuttosport-ը հայտնում է, որ Իտալիայի չեմպիոնը հետաքրքրված է Ռոնալդուով։
Այժմ, երբ Պորտուգալիայի հավաքականը դուրս է մնացել Աշխարհի առաջնությունից, Ռոնալդուն կարող է մտածել իր ապագայի մասին, իսկ մյուս կողմից Ֆլորենտինո Պերեսն այդպես էլ չի ցանկանում բարձրացնել ֆուտբոլիստի աշխատավարձը։
Այս գործարքում կարող է մեծ դեր խաղալ Ժորժե Մենդեշի ֆակտորը։ Ռոնալդուի գործակալը լավ հարաբերությունների մեջ է «Յուվենտուսի» սեփականատերերի՝ Անյելիների ընտանիքի հետ, ու դա կարող է նպաստել գործարքի կայացմանը։
Los Merengues, Realmadrid.am