HalaMadrid TV MOBILE

Ո՞վ է Անդրեյ Լունինը և ինչու՞ է նա պետք «Ռեալին»
16:10:46 29.06.2018

Անդրեյ Լունինի՝ կարիերան Ուկրաինայի սահմաններից դուրս շարունակելու խոսակցությունները սկսվել էին դեռ ձմեռվանից, և ինչքան մոտենում էր ամառը, այնքան շատ էին սրվում խոսակցությունները։ Այնպիսի տպավորություն էր, որ նրա անունը կապում էին եվրոպական բոլոր ակումբների հետ՝ սկսած «Ռեալ Սոսյեդադից» մինչև «Յուվենտուս» և «Լիվերպուլ»։ Այնուամենայնիվ Անդրեյն ընտրեց աշխարհի լավագույն ակումբը՝ Մադրիդի «Ռեալը»։

2016/17 մրցաշրջանը մղձավանջային էր Ուկրաինայի գլխավոր ակումբներից մեկի՝ «Դնեպրի» երկրպագուների համար։ 2014/15 մրցաշրջանի Եվրոպա լիգայի ֆինալիստներից մեկը մեծագույն ֆինանսական խնդիրներ ուներ և ՖԻՖԱ-ի պատժամիջոցների «շնորհիվ» ուղևորվեց 3-րդ դիվիզիոն։ Սակայն այդ մռայլ ֆոնի վրա կային լուսավոր կետեր և դրանք ակումբի տաղանդավոր, երիտասարդ ֆուտբոլիստներն էին, որոնցից առանձնանում էր Անդրեյ Լունինը։

Նա իր նորամուտը «Դնեպրում» նշել է 2016 թվականի հոկտեմբերին՝ «Կարպատի» դեմ խաղում՝ լինելով ընդամենը 17 տարեկան։ Այդ օրվանից նա դարձել էր դնեպրցիների հիմնական դարպասապահը։

«Անձամբ ես Անդրեյին գիտեմ 10 տարեկան հասակից և հետևել եմ նրա կարիերային։ Այդ իսկ պատճառով էլ ինձ համար անակնկալ չէր նրա վստահ խաղը։ Նա շատ հանդիպումների չէր մասնակցել, բայց մենք գիտեինք նրա հնարավորությունները և հանգիստ վստահեցինք նրան։ Թիմը զգում էր, որ թիկունքում ոտքերով լավ խաղացող դարպասապահ ունի, վստահ է դուրս գալիս՝ հուշումներ տալով»,- հիշում է Դմիտրի Միխայլենկոն՝ «Դնեպրի» գլխավոր մարզիչը։

Պրեմիեր լիգայից դուրս մնալուց հետո Լունինը, ինչպես նաև ևս 4 ֆուտբոլիստ տեղափոխվեցին «Զարյա»։ Նա կնքեց 4 տարվա պայմանագիր։

«Զարյան» Ուկրաինայի գերակումբներից չէ, և դեռ պայքարում էր Եվրոպա լիգայում հայտնվելու համար, բայց երիտասարդ ուկրաինացի ֆուտբոլիստների համար այդ ակումբը իդեալական վայր է կարիերայի աճի համար։ Ակումբը ԵԼ-ին մասնակցելու հնարավորություն ստացավ և դա Լունինի կարիերայի համար շրջադարձային նշանակություն ունեցավ։

Անդրեյը վստահ մասնակցեց առաջնությանը, իսկ նրա նորամուտի խաղն «Ատլետիկի» դեմ էր։ Ուկրաինական ակումբն ադ ժամանակ ԵԼ-ի պատմության մեջ իր առաջին հաղթանակը տոնեց՝ 1-0։ Հաշիվը նաև մեծամասամբ Լունինի շնորհիվ էր։ Այդ խաղում նա 5 սեյվ կատարեց, և արդյունքում մտավ ԵԼ-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականի մեջ։

Արդեն ձմռանը Լունինին ակտիվորեն կապում էին «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Տեղափոխությունը չկայացավ, բայց արդեն պարզ էր, որ ամռանը Լունինը փոխելու է ակումբը։

Երբ «Զարյայի» գլխավոր տնօրեն Սերգեյ Ռաֆայլովը հայտարարեց, որ Լունինով հետաքրքրվում են նունիսկ «Լիվերպուլից» և «Ինտերից» ավելի հեղինակավոր ակումբներ՝ այն միայն ծիծաղ առաջացրեց։ Այնինչ այդ ամենը իրականություն էր. «Զարյան» 2009 թվականից ի վեր իրականացրեց Ուկրաինայի ամենաաղմկահարույց տրանսֆերը։ Ավելի վաղ Դմիտրի Չիգրինսին «Շախտյորից» տեղափոխվել էր «Բարսելոնա»։

«Իմ սիրելի ակումբը Մադրիդի «Ռեալն» է։ Իհարկե ես մի օր կցանկանայի հայտնվել այնտեղ և խաղալ թոփ մակարդակի վրա»,- ասել էր Լունինը՝ 2017 թվականի մայիսին տված իր հարցազրույցներից մեկում։ Եվ ահա 1 տարի անց նրա երազանքն իրականություն դարձավ՝ Անդրեյը դարձավ «Ռեալի» ֆուտբոլիստ։

Լունինը հիանալի ռեակցիա ունի և փայլուն է խաղում բռունցքներով, բայց երբեմն սխալվում է դարպասից դուրս գալից և նա պետք է աշխատի այդ թերությունը շտկելու վրա։

Ուկրաինայի պատմության ամենաերիտասարդ դարպասապահը պետք է մասնակցի «Ռեալի» հավաքներին, որտեղ «սերուցքայինների» մարզչական շտաբը կգնահատի նրա որակները։ Հազիվ թե նա «այստեղ և հիմա» ֆորմատով կարողանա միանգամից դառնալ ակումբի հիմնական դարպասապահը՝ մրցակցությունից դուրս թողնելով Կեյլոր Նավասին։ Ինչպես նաև լռեցնի Ալիսոնի, Տիբո Կուրտուայի և Դավիդ դե Խեայի հավանական տեղափոխության հավերժ թվացող շշուկները։

Հավանական է, որ 19-ամյա դարպասապահի կարիերայի շարունակության ամենահավանական տարբերակը վարձակալությամբ այլ ակումբ տեղափոխվելն է՝ օրինակ «Խետաֆե»։ Մադրիդյան արվարձանում տեղակայված ակումբից այս ամառ հեռացել է թիմի հիմնական դարպասապահ Վիսենտե Գուաիտան, այնպես որ «Խետաֆեի» հիմնական կազմում հայտնվելու հեռանկարներն ավելի մեծ են։

Եթե Լունինը բավարար կամք, աշխատասիրություն և համառություն դրսևորի ու դառնա թիմի հիմնական դարպասապահը, ապա «Ռեալը» դեռ երկար տարիներ չի կանգնի դարպասապահ ձեռք բերելու խնդրի առջև, իսկ եթե ոչ՝ Անդրեյը դեռ բավականին երիտասարդ է և կարող է ճիշտ որոշում կայացնել։ Բայց հիմա նա պետք է ռիսկի դիմի, չէ՞ որ բախտը ժպտում է համարձակներին։

Վարդան Ղազարյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 4761 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

90 : 36

87

2

Ատլետիկո Մադրիդ

38

55 : 29

76

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

63 : 46

68

4

Վալենսիա

38

51 : 35

61

5

Սևիլիա

38

61 : 45

59

6

Խետաֆե

38

48 : 35

59

7

Էսպանյոլ

38

48 : 50

53

8

Ատլետիկ Բիլբաո

38

41 : 44

53

9

Ռեալ Սոսյեդադ

38

45 : 46

50

10

Բետիս

38

44 : 52

50

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/05 22:00

Ալավես

2 : 1

Ժիրոնա

18/05 22:00

Սելտա

2 : 2

Ռայո Վալեկանո

18/05 22:00

Էսպանյոլ

2 : 0

Ռեալ Սոսյեդադ

18/05 22:00

Խետաֆե

2 : 2

Վիլյառեալ

18/05 22:00

Հուեսկա

2 : 1

Լեգանես

18/05 22:00

Սևիլիա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

18/05 22:00

Լևանտե

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

18/05 22:00

Վալյադոլիդ

0 : 2

Վալենսիա

19/05 14:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

0 : 2

Բետիս

19/05 18:15

Էյբար

2 : 2

Բարսելոնա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ցանկանո՞ւմ եք, որ Նեյմարը միանա «Ռեալին»
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
21:47:38 17.08.2019
16:08:36 16.08.2019
15:58:24 16.08.2019
Տասը տարի անպարտելի Լա լիգայի մեկնարկային տուրում
15:56:41 16.08.2019
«Ռեալի» վերջին մարզումը «Սելտայի» դեմ «Բալայդոսում» կայանալիք խաղից առաջ
22:03:00 13.08.2019
Այն օրը, երբ Ռոնալդուն սկսեց գոլը տոնել արդեն հայտնի ձևով(«Չելսիի» դեմ հանդիպում)
15:56:47 12.08.2019
«Ռոմա» - «Ռեալ Մադրիդ»՝ 2-2. Խաղի տեսությունը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
36 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,73
27
37
Մեսսի
Բարսելոնա
13
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
29
21
3
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
32
35
Սարաբիա
Սեւիլյա
13
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Սուարես
Բարսելոնա
21 (4)
Սորիա
Խետաֆե
0,92
34
37
Ջոնի
Ալավես
10
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Ասպաս
Սելտա
20 (5)
Նետու
Վալենսիա
1
34
34
Բեն Յեդեր
Սևիլյա
10
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
3
1
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Էրերին
Աթլետիկ
1,03
32
31
Գրիզման
Աթլետիկո
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33