Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խուան Կինտերոն կարող է տեղափոխվել «Ռեալ»:
25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները պատկանում է «Պորտուին», բայց ներկայումս ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «Ռիվեր Փլեյթում»: Արգենտինացիներն իրավունք ունեն 4 մլն. եվրոյով գնելու կոլումբացու տրանսֆերը:
Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին լավ ծանոթ է Կինտերոյի հետ՝ Պորտուգալիայում հանդես գալու տարիներից:
ԱԱ-2018-ի երկու խաղում Կինտերոն դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Los Merengues, Realmadrid.am