HalaMadrid TV MOBILE

Ֆլորենտինո Պերես. գլխավոր ֆուտբոլային բիզնեսմենը
14:35:38 09.06.2018

Չեմպիոնների լիգայի 5 տիտղոս, բազմամիլիոնանոց տրանսֆերներ և տիտղոսների քաղց. սա Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն է, որը ցանկանում է տիրել ամեն ինչ և բոլորին:

Կարիերայի սկիզբ

Ֆլորենտինո Պերեսի պատմությանը մոտիկից ծանոթանալու դեպքում շատ հարցեր կանհետանան: Միանգամից պարզ կդառնան նրա գաղափարներն ու ակումբային քաղաքականությունը:

«Ռեալի» ներկայիս նախագահը ծնվել է 1947 թվականի մարտի 8-ին՝ Մադրիդում: Նրա երազանքը միշտ եղել է իր կյանքը «արքայական» ակումբի հետ կապելը: Սակայն նա սկզբից ավարտել է Մադրիդի Պոլիտեխնիկական համալսարանը, մասնագիտությունը՝ ճանապարհների ինժեներ: Պերեսը որոշ ժամանակ նույնիսկ դասավանդել է հաստատությունում:

Քաղաքական գործիչ և բիզնեսմեն

26 տարեկանում սկսվում է Ֆլորենտինոյի կարիերայի աճը: Իսպանացի «ինժեները» դառնում է Իսպանիայի ճանապարհային ասոցիացիայի գլխավոր տնօրենը (1973-1976), աշխատում Մադրիդի քաղաքապետարանում: Այդ պահից սկսած Ֆլորենտինոն որոշում է քաղաքականությամբ զբաղվել:

Առաջին հերթին Ֆլորենտինոն մտնում է UCD-ի դեմոկրատական կուսակցության շարքերը և նույնիսկ ընտրություններին առաջադրում իր թեկնածությունը: 80-ականներին նա մի շարք կարևոր պաշտոններ է զբաղեցնում. Տրանսպորտի նախարարության խորհրդականից և գլխավոր տնօրենից մինչև մասնավոր ընկերության փոխնախագահ:

Պայքար երազանքի համար

Դեռևս 1994 թվականին Ֆլորենտինո Պերեսը փորձում է ընտրվել Մադրիդի «Ռեալի» նախագահի պաշտոնում, սակայն Ռամոն Մենդոսը կարողանում է նրան հաղթել այդ պայքարում: Ֆլորենտինոն չի հանձնվում և սպասում է իր պահին, քանի որ «Ռեալին» պետք էին փոփոխություններ:

2000 թվականի հուլիսի 17-ին Պերեսը դառնում է «Ռեալի» նախագահը: Նրա երազանքը կատարվում է: Հիմա բիզնեսմենը կարող է իր գաղափարները ներմուծել ֆուտբոլ: Անմիջապես սկսվում է «գալակտիկոսի» ստեղծումը: Հաշվի առնելով նրա բնավորությունն ու այն, թե որտեղ է նա աշխատել (բիզնես, քաղաքականություն), միանգամից պարզ է դառնում, թե ինչու է «Ռեալի» նախագահն այդ ուղին որդեգրում:

Այսպիսով, Պերեսը որոշում է աշխարհի ուժեղագույն թիմը կառուցել՝ թիմում հավաքելով համաշխարհային ֆուտբոլի ուժեղագույն ֆուտբոլիստներին:

«Գալակտիկոսի» ծնունդը

Քանի որ Պերեսի թիմում պետք է խաղային միայն լավագույնները՝ նախևառաջ դա նշանակում էր մեծ փողեր: Ֆլորենտինոյի առաջին ձեռքբերումն արդեն գերազանցեց բոլոր ռեկորդները՝ 71 մլն. եվրոյի դիմաց թիմ տեղափոխվեց Լուիշ Ֆիգուն: Մեկ տարի անց 75 մլն. եվրոյի դիմաց Մադրիդ եկավ Զինեդին Զիդանը, իսկ 2003 թվականին՝ Բեքհեմը, այնուհետև՝ Օուենը: «Գալակտիկոսը» ձևավորվում էր:

Արդեն այդ ժամանակ Պերեսին շատերն ատում էին: Հատկապես «Բարսելոնայի» երկրպագուները: Պերեսի հետ հակահերոս դարձավ նաև Լուիշ Ֆիգուն, որը շատերի համար դարձավ ֆուտբոլի գլխավոր դավաճանը:

Չնայած աստղային ձեռքբերումներին՝ սպասումները չարդարացան: Ընդամենը 1 Չեմպիոնների լիգա և Իսպանիայի առաջնության 2 տիտղոս: Ֆլորենտինո Պերեսի ծրագիրն իրեն չարդարացրեց: Արդյունքում, 2006 թվականի փետրվարին իսպանացին լքեց նախագահական պաշտոնը՝ տեղը զիջելով իրավաբան Ռամոն Կալդերոնին:

«Ռեալն» առանց Պերեսի

«Ռեալ» գալով՝ Կալդերոնը խոստացավ գնել Կակային, Ֆաբրեգասին և Ռոբենին: Բացի այդ, նա ասաց, որ ակումբում է խաղալու Կրիշտիանու Ռոնալդուն: Ռոբենը հայտնվեց «Ռեալում», իսկ ահա Սեսկը, Կական և Ռոնալդուն՝ ոչ:

Առհասարակ Կալդերոնի ժամանակաշրջանը մղձավանջ էր «Ռեալի» համար: Իհարկե «սերուցքայինները» 2 անգամ հաղթեցին Լա լիգան, բայց այդքանով ամեն ինչ ավարտված էր: Հենց այդ ժամանակաշրջանում «Ռեալին» դիպչել էր «անեծքը». ակումբը 2005 թվականից ի վեր չէր կարողանում հաղթահարել ՉԼ-ի 1/8 եզրափակչի արգելքը:

Կալդերոնի հանդեպ վստահությունը գնալով նվազում էր: Ֆլորենտինո Պերեսը կարողանում է Կալդերոնին ներքաշել ինֆորմացիոն պատերազմի մեջ և վերջնականապես խորտակել նրան:

2009 թվականի հունվարի 16-ին Կալդերոնը լքում է «Ռեալի» նախագահի պաշտոնը: Նույն տարվա հունիսի 1-ին Ֆլորենտինո Պերեսը վերադառնում է իր պաշտոնին:

 

Ֆլորենտինո Պերեսը և Կրիշտիանու Ռոնալդուն

Կակայի հետ թիմ է գալիս նաև Կրիշտիանուն, որի տրանսֆերը 94 մլն. եվրո է կազմում: Միայն Պերեսը կարող էր այդ ժամանակ այդպիսի տրանսֆեր իրականացնել: Նույնիսկ հաղորդվում էր, որ Ֆլորենտինո Պերեսի՝ «Ռեալի» նախագահի պաշտոնում վերընտրվելու գլխավոր պատճառն այն է, որ նա խոստացել էր իրականացնել Ռոնալդուի տեղափոխությունը:

Դեռևս 2008 թվականի հունիսին Ռոնալդուն ցանկանում էր տեղափոխվել Մադրիդ, սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը բաց չթողեց ֆուտբոլիստին: Սակայն 2009 թվականի հունիսի 11-ին՝ առավոտյան 9:30, անգլիական ակումբը բաց թողեց իր աստղին: Դա իսկական շոկ էր երկրպագուների համար: ՈւԵՖԱ-ի այդ ժամակվա նախագահ Միշել Պլատինին շտապեց հայտարարել. «Այդպիսի տրանսֆերները ձեռնոց են նետում արդար խաղին»: 

                                                                        ______________________________

 

                                    «Տրանսֆերները, որոնք թանկ են նստում, գործնականում դառնում են ամենաէժանը

                                                                                © Ֆլորենտինո Պերես

                                                                 ______________________________

 

Ի՞նչ բան է ակումբի լեգենդը

Անհասկանալի հարց Ֆլորենտինո Պերեսի համար: Շատերը նույնիսկ ակումբը լքել են «Ռեալի» նախագահի պատճառով: Ակումբից անշուք կերպով հեռացել են այնպիսի նվիրյալներ, ինչպիսիք Ռաուլն ու Կասիլյասն են:

Չնայած գլխավոր պատճառը կարելի է ասել նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն էր: Հենց նա Ռաուլին վաճառեց «Շալկե-04-ին»: Պորտուգալացուն չէին հետաքրքրում ակումբի լեգենդի կարգավիճակը: Նրան միայն հուզում էր սեփական ամբիցիաները:

Իկեր Կասիլյասը հենց սկզբից դուր չեկավ Մոուրինյոյին այն պատճառով, որ չափազանց նվիրված էր «Ռեալին»: Իսկական ավագ էր, և միշտ պաշտպանում էր խաղընկերներին: Ստացած վնասվածքից հետո Իկերը տեղը զիջեց Դիեգո Լոպեսին: Կասիլյասը կոտրվեց, իսկ այնուհետև կորցրեց նաև ակումբի երկրպագուների աջակցությունը: 2015 թվականին Կասիլյասն անձամբ մամուլի ասուլիս հրավիրեց և լքեց ակումբը:

Եթե Ռաուլի համար կազմակերպվել էր հրաժեշտի խաղ, ապա ինչու՞ Կասիլյասն այդ պատվին չարժանացավ: Եթե այս ամենի մեղավորը Մոուրինյոն էր, ապա հարց է առաջանում, թե  ինչ կապ ունի այստեղ Պերեսը: Պատասխանը պարզ է. պարզապես նա Ֆլորենտինոյի սիրելին չէր: Պերեսի սխալը ակումբի լեգենդներին ոչ մի կերպ չաջակցելն էր: Արդյունքում շատերը ատում են «Ռեալին» այն պատճառով, թե ինչպես է թիմը վերաբերվում լեգենդներին: Լեգենդներ, որոնցով հիանում են մի քանի սերունդներ, սակայն Մադրիդից հեռանում են գլխիկոր և արցունքներն աչքերին:

Անձնական կյանքը

Ֆլորենտիո Պերեսի անձնականի մասին շատ բան հայտնի չէ: Սոցցանցերում նրա էջերը հիմնականում թիմին ուղղված շնորհավորանքներն  են կամ Ռոնալդուի հերթական ձեռքբերմանը նվիրված գրառումը: Ֆլորենտինոն կարծես չի հանգստանում: «Ռեալ Մադրիդը» նրա կյանքն է և դա հավանաբար Պերեսի հաջողության գրավականներից մեկն է:

Այնուամենայնիվ, Ֆլորենտինոն շատ հակասական կերպար է համաշխարհային ֆուտբոլում: Իսկական բիզնեսմեն և քաղաքագետ, որն իր ունակությունների շնորհիվ կարողացել է զբաղեցնել իր երազանքների ակումբի նախագահի պաշտոնը: Յուրաքանչյուր ոք կարող է տարբեր կերպ վերաբերվել նրան, սակայն պետք է խոստովանել, որ նա շատ բան է արել, որպեսզի մեր առջև կանգնի այն «Ռեալը», որը վերջերս 3 անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգայի տիտղոսը:

Աղբյուրը՝ AS
Կարդացվել է 5214 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Ռեալ Սոսյեդադ

0

0 : 0

0

2

Ալավես

0

0 : 0

0

3

Սելտա

0

0 : 0

0

4

Էյբար

0

0 : 0

0

5

Հուեսկա

0

0 : 0

0

6

Ռայո Վալեկանո

0

0 : 0

0

7

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

0

0 : 0

0

8

Վիլյառեալ

0

0 : 0

0

9

Բարսելոնա

0

0 : 0

0

10

Ատլետիկո Մադրիդ

0

0 : 0

0

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

17.08, 22:15

Ժիրոնա

 : 

Վալյադոլիդ

18.08, 00:15

Բետիս

 : 

Լևանտե

18.08, 20:15

Սելտա

 : 

Էսպանյոլ

18.08, 22:15

Վիլյառեալ

 : 

Ռեալ Սոսյեդադ

19.08, 00:15

Բարսելոնա

 : 

Ալավես

19.08, 20:15

Էյբար

 : 

Հուեսկա

19.08, 22:15

Ռայո Վալեկանո

 : 

Սևիլիա

20.08, 00:15

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

20.08, 22:00

Վալենսիա

 : 

Ատլետիկո Մադրիդ

21.08, 00:00

Ատլետիկ Բիլբաո

 : 

Լեգանես

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

26.05 22:45

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

3 : 1

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
Աշխարհի առաջնություն 2018
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Որո՞նք են սուպերգավաթում կրած պարտության պատճառները
Ֆուտբոլիստները
Մարզչական շտաբը
Ակումբի ղեկավարությունը
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13:22:40 14.08.2018
18:39:21 10.08.2018
18:38:16 10.08.2018
Կուրտուայի առաջին օրը Ռեալում
11:18:44 09.08.2018
Տիբո Կուրտուայի լավագույն սեյվերը
10:30:11 07.08.2018
Երբ Ռեալի ինստագրամի էջով զբաղվում է Վասկեսը
23:29:37 01.08.2018
Ռեալի լավագույն 35 գոլերը Զիդանի մարզչության ներքո

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
34 (2)
Օբլակ
Ատլետիկո
0,56
20
36
Մեսսի
Բարսելոնա
12
Ռոնալդու
Ռեալ Մադրիդ
43
26
14
3
Ռոնալդու
Ռեալ Մադրիդ
26 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,78
28
36
Ֆորնալս
Վիլյառեալ
12
Բեյլ
Ռեալ Մադրիդ
14
11
1
2
Սուարես
Բարսելոնա
25
Գուաիտա
Խետաֆե
0,81
26
32
Սուարես
Բարսելոնա
12
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
11
6
1
4
Ասպաս
Սելտա
22 (2)
Նետո
Վալենսիա
1
33
33
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
10
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
9
5
2
2
Ստուանի
Ժիրոնա
21 (5)
Պաու Լոպես
Էսպանյոլ
1,11
31
28
Գեդեշ
Վալենսիա
9
Իսկո
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
3

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33