HalaMadrid TV MOBILE

Զիդանի լեգենդար ու պատմական 11-ը
19:51:54 04.06.2018

70-ականների «Բավարիա», Վան Բաստենի ու Գուլիտի «Այաքս», Ֆերգյուսոնի «ՄՅՈՒ», Սարիի «Միլան», Գվարդիոլայի «Բարսելոնա»... ու արդեն Զիդանի «Ռեալ»: Այս թիմի կորիզն Անչելոտիի օրոք հաղթեց Դեսիման, իսկ Զիդանի օրոք վերջնականապես պորթկաց՝ նվաճելով 3 անընդմեջ Չեմպիոնների լիգա: Հավատաք, թե ոչ՝ դասագրքերում ու պատմության էջերում այս թիմն ամրագրված է: Այս ամռանը հայտնի չէ, թե ով կմնա ու ով կհեռանա: Սակայն եկեք ֆիքսենք Զիդանի հիմնական 11 խաղացողներին, ովքեր մեկնարկային կազմում էին վերջին 2 եզրափակիչներում և կարողացան կերտել հաղթական ժամանակաշրջանը: 

Կեյլոր Նավաս

Զիդանի դարպասապահը: Ընդամենը 1 «խազ» էր մնում Կեյլոր-Դե Խեա փոխանակությանը, սակայն Նավասը մնաց ու պատվով հաղթահարեց ծանր փորձությունը: Անվերջ խոսակցությունների ու ասեկոսեների ներքո դարպասապահը փառահեղ 2015/16 մրցաշրջան անցկացրեց: Չդադարող ճնշման պայմաններում Կեյլորը սկսեց մի փոքր անվսահ դրսևորել իրեն, սակայն անհավանական կամքի ու պայքարի շնորհիվ նա մինչև վերջ ապացուցեց իր կարգն ու մի շարք կարևոր խաղերում փրկեց «Ռեալին»՝ մեծագույն ներդրում ունենալով 3 ՉԼ հաղթանակներում: Իսկ Զիդանը սկզբից մինչև վերջ գնահատեց դարպասապահին, պաշտպանեց նրան ու կանգնեցրեց Պերեսի՝ դարպասապահներ գնելու բոլոր ծրագրերը:

Դանի Կարվախալ

Կհամարձակվեմ ասել, որ Կարվախալն արդեն «Ռեալի» պատմության լավագույն աջ պաշտպաններից մեկն է: Ցանկացած մարզչի գլխավորությամբ Կարվախալը կմնա իր բարձրության վրա: Վստահ պաշտպանությունում, արդյունավետ ու սուր՝ առջևի գծում: Ակումբին նվիրված կանտերանոն ունի շատ ավելի մեծ կարևորություն թիմում, քան երևում է: Լավագույնն իր դիրքում:

Սերխիո Ռամոս

Թիմի կենդանի, շնչող, քայլող լեգենդը, խորհըրդանիշը, ավագը: Տարիների փորձը Ռամոսին դարձրին ավելի հսկա անհատ ու իսկական առաջատար: Թիմի հաղթական հոգեբանության մեջ մեծ ավանդ ունի Ռամոսի ոգին: Խաղային առաջընթաց նույնպես կա, հատկապես՝ կարևորագույն խաղերում: Դիրքը բաց թողելու թերությամբ հայտնի Ռամոսը մեծ երեկոներին չհիասթափեցրեց: Ավելին՝ եզրափակիչներում խփեց ճակատագրական նշանակության գոլեր: 

Ռաֆաել Վարան

Վարանն ամբողջովին Զիդանի խաղադրույքն է: Հենց Զիդանը նրան գտավ «Լանսից» ու հրավիրեց Մադրիդ, ու հենց Զիդանի օրոք ֆրանսիացին բացեց իր ներուժը: Ոչ կայուն խաղով աչքի ընկնող Վարանը նույնպես փայլուն խաղեր անցկացրեց վճռորոշ հանդիպումներում, իսկ ավարտված մրցաշրջանի վերջում ֆրանսիացին հասավ իր խաղային պիկին: 

Մարսելո

Եվս մեկ լեգենդ, ևս մեկ պատմական դեմք «Ռեալի» համար: Թիմի համն ու հոտը, թիմի էներգիայի աղբյուրը, ակումբի գերբի համար կռվողն ու, իհարկե, վերջին տարիներին աշխարհի լավագույն ձախ պաշտպան Մարսելոն: Փոխավագը մեծ պատվով է կատարում Ռոբերտո Կառլոսի հետնորդը լինելու պարտականությունները:

Կասեմիրո

Համեստ բրազիլացին թիմում ոչ աստղային, բայց հավատացեք՝ կարևորագույն խաղացողներից մեկն է: Մրցակցի գրոհները քանդելով Կասեմիրոն «Ռեալին» վերջապես տվեց այն հավասարակշռությունն ու վստահությունը, որ գրեթե միշտ պակասել է թիմին: Մեծ ծավալի որակյալ աշխատանք, գոլեր «Յուվենտուսին», «ՄՅՈՒ-ին», ՊՍԺ-ին, «Նապոլիին»... «Ռեալում» անցկացրած իր 4 մրցաշրջանում Կասեմիրոն նվաճել է 4 (!!!) Չեմպիոնների լիգայի գավաթ՝ վերածվելով իսկական թալիսմանի:

Լուկա Մոդրիչ

2012 թվականի տարվա վատագույն տրանսֆերը վերջին տարիների լավագույն կիսապաշտպանն է աշխարհում: Լուկա Մոդրիչը նույնպես այն մարդկանցից մեկն է, առանց որի անհնար է պատկերացնել «Ռեալն» ու «Ռեալի» խաղը, որի շուրջ կառուցվում է ամեն ինչ, որի միջոցով է գնդակը ետ ու առաջ գնում: Խորվատ ֆուտբոլիստն, իրոք, անկրկնելի է: 

Տոնի Կրոս

Այս թիմի անբաժանելի մասն է նաև հաղթող Տոնի Կրոսը: Գերմանացին իր առաջին իսկ մրցաշրջանից Մոդրիչի հետ կարողացավ կազմել հզորագույն տանդեմ: Խաղադաշտի կենտրոնն ամբողջությամբ գտնվում է Տոնի Կրոսի հսկողության տակ: Կայունություն, ճշգրտություն, դժվարին պահերին խուճապի չմատնվել... բաներ, որոնք Կրոսը ներարկեց «Ռեալի» խաղի մեջ: Գործող աշխարհի չեմպիոնը, հավանաբար, այս պահին լավագույն 8 համարն է: 

Իսկո

Խամեսի ու Իսկոյի միջև Զիդանն ընտրեց Իսկոյին: Զիդանի օրոք Իսկոն առաջին անգամ Մադրիդում զգաց մեկնարկային կազմի խաղացող լինելու քաղցրությունը: Բեյլի վնասվածքներն անուղղակիորեն օգնեցին նրան այդ հարցում: Իսկոն կարողացավ տեղավորվել Զիդանի սխեմայի մեջ: Իսպանացու հատկապես վերջին երկու մրցաշրջանները հրաշալի ստացվեցին:

Կրիշտիանու Ռոնալդու

Կրիշտիանուն Զիդանի օրոք անհավանական վիճակի հասավ: Շատ ավելի պրագմատիկ, շատ ավելի ուժեր խնայող, կենտրոնական հարձակվողի դիրք տեղափոխված Կրիշտիանուն, ըստ իր հատուկ ծրագրի, սկսում էր «միանալ» փետրվար ամսին ու դառնում անկասելի: Պորտուգալացին վճռորոշ դիմակայություններում հաղթում էր խաղերը միայնակ ու նվաճում տիտղոսներ: Ավելին ասելու կարիք չկա, մնում է միայն ավելացնել, որ այս ընթացքում Ռոնալդուն շատ լուրջ հայտ ներկայացրեց բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը դառնալու: 

Կարիմ Բենզեմա

Ամենաքննադատված խաղացողներից մեկը նույնպես Զիդանի համար անփոխարինելի մասնիկ էր այս թիմում: Գոլերի համար պատասխանատու մարզաշապիկի համարով խաղացող ֆուտբոլիստն ավելի շատ կատարում էր հարձակման խորքային կազմակերպման ու կոմբինատիվ խաղի պարտականություններ: Չնայած, որ Զիդանի օրոք Կարիմի թվերը շատ վատն էին, այնուամենայնիվ ամենակարևոր խաղերին Կարիմը փրկում էր ինքն իրեն ու իր «պաշտպանին»՝ Զիդանին՝ անհավանական անցում «Կալդերոնում», դուբլ «Բավարիային», գոլ եզրափակչում՝ «Լիվերպուլին»...

Իշխան Մելքոնյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 5400 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Ալավես

9

12 : 8

17

2

Սևիլիա

8

18 : 8

16

3

Բարսելոնա

8

19 : 9

15

4

Ատլետիկո Մադրիդ

8

9 : 4

15

5

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

8

12 : 7

14

6

Էսպանյոլ

8

11 : 7

14

7

Բետիս

8

5 : 6

12

8

Ռեալ Սոսյեդադ

8

12 : 11

11

9

Սելտա

9

13 : 13

10

10

Լևանտե

8

12 : 14

10

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

19/10 23:00

Սելտա

0 : 1

Ալավես

20/10 15:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Լևանտե

20/10 18:15

Վալենսիա

 : 

Լեգանես

20/10 20:30

Վիլյառեալ

 : 

Ատլետիկո Մադրիդ

20/10 22:45

Բարսելոնա

 : 

Սևիլիա

21/10 14:00

Ռայո Վալեկանո

 : 

Խետաֆե

21/10 18:15

Էյբար

 : 

Ատլետիկ Բիլբաո

21/10 20:30

Հուեսկա

 : 

Էսպանյոլ

21/10 22:45

Բետիս

 : 

Վալյադոլիդ

22/10 23:00

Ռեալ Սոսյեդադ

 : 

Ժիրոնա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

03/10 23:00

Բորուսիա Դորտմունդ

3 : 0

Մոնակո

03/10 23:00

Ատլետիկո Մադրիդ

3 : 1

Բրյուգե

03/10 23:00

Տոտենհեմ

2 : 4

Բարսելոնա

03/10 23:00

ՊՍՎ

1 : 2

Ինտեր

03/10 20:55

ՊՍԺ

6 : 1

Ցրվենա Զվեզդա

03/10 23:00

Նապոլի

1 : 0

Լիվերպուլ

03/10 20:55

Լոկոմոտիվ Մոսկվա

0 : 1

Շալկե 04

03/10 23:00

Պորտու

 : 

Գալաթասարայ

02/10 23:00

Բավարիա

1 : 1

Այաքս

02/10 23:00

ԱԵԿ

2 : 3

Բենֆիկա

02/10 20:55

Հոֆենհայմ

1 : 2

Մանչեսթեր Սիթի

02/10 23:00

Լիոն

2 : 2

Շախտյոր

02/10 23:00

ԲԿՄԱ

1 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

02/10 20:55

Յուվենտուս

3 : 0

Յանգ Բոյզ

02/10 23:00

Մանչեսթեր Յունայթեդ

0 : 0

Վալենսիա

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ո՞վ է ավելի շատ արժանի ոսկե գնդակին
Կրիշտիանու Ռոնալդու
Լուկա Մոդրիչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
10:51:20 20.10.2018
15:46:58 19.10.2018
13:39:24 16.10.2018
Ռամոսի գոլը Անգլիայի հետ խաղում
17:50:25 15.10.2018
Մարսելոյի անակնկալ այցը երեխաներին
12:53:34 15.10.2018
Ոսկե գնդակի հավակնորդները. ում տարին ինչպես առանձնացավ
14:58:28 14.10.2018
Վինիսիուս Ժունիորի հիանալի փոխանցումը Բրազիլիայի Մ֊20 հավաքականի կազմում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Ստուանի
Ժիրոնա
8
Ասենխո
Վիլյառեալ
0,60
3
5
Ջոնի
Ալավես
4
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
4
4
0
0
Սիլվա
Սեւիլյա
7
Լոպես
Էսպանյոլ
0,80
4
5
Գոմես
Սելտա
4
Բեյլ
Ռեալ Մադրիդ
4
3
1
0
Մեսսի
Բարսելոնա
6
Սորիա
Խետաֆե
0,80
4
5
Սարաբիա
Սեւիլյա
4
Ռամոս
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
Ասպաս
Ռայո Վալեկանո
5
Օբլակ
Աթլետիկո
0,80
4
5
Մեսսի
Բարսելոնա
4
Իսկո
Ռեալ Մադրիդ
2
1
1
0
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
4 (1)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
1
5
5
Գրիզման
Աթլետիկո
3
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
2
1
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
3

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33