HalaMadrid TV MOBILE

Զինեդին Զիդան. «Ես հեռանում եմ»
17:35:02 31.05.2018

Զինեդին Զիդանն ու Ֆլորենտինո Պերեսը Վալդեբեբասի մարզաբազայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ ֆրանսիացի մասնագետը հեռանում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։

Առաջինը խոսեց Ֆլորենտինո Պերեսը. «Նախ և առաջ ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել այստեղ լինելու համար։ Որպես Մադրիդի «Ռեալի» նախագահ ես այսօր Զիդանի կողքին եմ այստեղ ու ցանկանում եմ առաջինը նրան խոսքը տրամադրել։ Երեկ Զիզուն եկավ ինձ մոտ ու հայտնեց շատ անսպասելի որոշման մասին, որ կայացրել է, ու կարծում եմ, որ նրան պետք է թույլ տանք բացատրել իր որոշման դրդապատճառները։ Այս պահին ես միայն կնշեմ, որ լիովին աջակցում եմ նրան»։

Այնուհետև Զիդանն ասաց. «Ինչպես նախագահն ասաց, ես որոշում եմ կայացրել հեռանալ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Ես նրա հետ զրուցել եմ ու բացատրել, թե ինչն է այս պահին լավագույն որոշումը բոլոր կողմերի համար՝ իմ, թիմի, ակումբի... Տարօրինակ պահ է, բայց նաև կարևոր պահ է, ու ես պետք է որոշում կայացնեի բոլոր կողմերի համար»։

«Թիմը կարիք ունի շարունակել հաղթել ու կարիք ունի փոփոխության։ Երեք տարի անց թիմին այլ գաղափարներ, աշխատանքային մեթոդներ են պետք, ու այդ պատճառով էլ ես կայացրել եմ նման որոշում։ Այս ակումբը շատ եմ սիրում ու ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահին, որ ինձ հնարավորություն տվեց գալ ու խաղալ այս ակումբում, այս մեծագույն ակումբում։ Ես իմ ողջ կյանքում երախտապարտ կլինեմ «Ռեալին»։ Այժմ, այնուամենայնիվ, փոփոխությունների ժամանակն է իմ ու բոլորի համար, ու այդ պատճառով ես որոշել եմ չշարունակել զբաղեցնել «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը»։

Մինչ լրագրողների հարցերին պատասխանելը Պերեսն ասաց. «Ինչպես կարող եք պատկերացնել, Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո այս որոշումը լիովին անսպասելի էր ինձ համար։ Այսօր տխուր օր է ինձ, ակումբի, ֆուտբոլիստների ու բոլորի համար, բայց նա գիտի, որ ես ամենից շատ հենց նրան եմ ցանկացել ձեռք բերել դեռ ֆուտբոլիստ եղած ժամանակ, ինչպես նաև որպես մարզիչ։ Կուզեի, որ նա հավերժ մնար իմ կողքին»։

«Ովքեր գիտեն Զիզուին, գիտեն, որ երբ նա ասում է՝ որոշում եմ կայացրել, ապա միակ բանը, որ մնում է անել, այդ որոշումն ընդունելն ու հարգելն է, քանի որ այդպիսին է նա։ Այս որոշման մասին լսելիս երեկ իսկապես շոկի մեջ էի։ Կուզենայի նրան համոզել մնալ, բայց գիտեմ նրան, ու միակ բանը, որ կարող էի անել, իմ շնորհակալությունն, աջակցությունն ու գնահատականը տալն էր, ինչպես նաև նրան հիշեցնել, որ, չնայած նա արդեն գիտի, այս ակումբը մշտապես կլինի իր տունը»։

«Երբեք չես կարող պատրաստ լինել նման որոշման, ու երեկ ես հիշեցի, թե ինչպես առաջին անգամ այցելեցի նրան ու առաջարկեցի մամրզել «Ռեալի» առաջին թիմը, ու նա առանց կասկածելու ասաց, որ պատրաստ է, վստահ էր, որ հաջողությունների կհասնի, ու նա հենց դա էլ արեց։ Բոլորս գիտենք, թե ինչերի է նա հասել այստեղ»։

«Շնորհակալություն եմ հայտնում նրան այն ամենի համար, ինչ տվել է մեզ, իր կիրքի ու տարիների նվիրման համար, ու կուզենայի նշել, որ նրա վարքը չափազանց օրինակելի է եղել ու մշտապես համապատասխանել է «Ռեալի» արժեքներին։ Զիզու, մեկ բան կուզեմ ասել, մենք իրար հրաժեշտ չենք տալիս, կասկած չունեմ, որ վերադառնալու ես։ Հիմա ընդմիջման ժամանակն է, ու նա անկասկած արժանի է դրան»։

Զիդանը նաև նշեց. «Լա լիգայում նախորդ տարվա հաղթանակը «Ռեալի» մարզիչ լինելու տարիներիս լավագույն հիշողությունն է։ Երեք տարի աշխատելուց հետո դժվար է մարզել, հատկապես՝ Չեմպիոնների լիգայում երեք անընդմեջ չեմպիոնությունից հետո։ Ես պարզապես այլևս վստահ չէի, որ նորից կկարողանանք հաղթել այն»։

«Մարզչական անձնակազմը գիտեր իմ որոշման մասին, իսկ ֆուտբոլիստներից նախ խոսել եմ թիմի ավագ Սերխիո Ռամոսի հետ։ Ես չեմ պատրաստվում մարզել այլ ակումբ, դրա համար չեմ հեռանում, իսկ իմ որոշման պատճառը հստակ է։ Ես Ռամոսի հետ խաղացել եմ, մարզել եմ նրան, ապրել ենք միասին, ու նա հարգեց իմ որոշումը և հաջողություններ մաղթեց։ Ես շատ եմ ասել, թե ինչ նշանակություն ունի Սերխիոն այս թիմի համար, ու նրան էլ ասացի, որ մեծ հաճույք էր նրա հետ ևս երեք տարի աշխատելը»։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 8945 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

27

63 : 31

58

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

27

49 : 19

56

3

Սևիլիա

27

39 : 29

47

4

Ռեալ Սոսյեդադ

27

45 : 33

46

5

Խետաֆե

27

37 : 25

46

6

Ատլետիկո Մադրիդ

27

31 : 21

45

7

Վալենսիա

27

38 : 39

42

8

Վիլյառեալ

27

44 : 38

38

9

Գրանադա

27

33 : 32

38

10

Ատլետիկ Բիլբաո

27

29 : 23

37

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

Հետաձգված

Ատլետիկ Բիլբաո

 : 

Ատլետիկո Մադրիդ

Հետաձգված

Վալենսիա

 : 

Լևանտե

Հետաձգված

Գրանադա

 : 

Խետաֆե

Հետաձգված

Լեգանես

 : 

Վալյադոլիդ

Հետաձգված

Մալյորկա

 : 

Բարսելոնա

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Էյբար

Հետաձգված

Ռեալ Սոսյեդադ

 : 

Օսասունա

Հետաձգված

Սևիլիա

 : 

Բետիս

Հետաձգված

Սելտա

 : 

Վիլյառեալ

Հետաձգված

Էսպանյոլ

 : 

Ալավես

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

11․03․20 00։00

Վալենսիա

3 : 4

Ատալանտա

11․03․20 00։00

Լեյպցիգ

3 : 0

Տոտենհեմ

12․03․20 00։00

Լիվերպուլ

1(1) : 0(3)

Ատլետիկո Մադրիդ

12․03․20 00։00

ՊՍԺ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

Հետաձգված

Յուվենտուս

 : 

Լիոն

Հետաձգված

Մանչեսթեր Սիթի

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Հետաձգված

Բավարիա

 : 

Չելսի

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Նապոլի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կկարողանա՞ «Ռեալը» հաղթահարել «Սիթիի» արգելքը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:57:50 14.05.2020
17:32:07 02.05.2020
16:19:13 24.04.2020
Ռաուլի՝ «Ռեալում» վերջին խաղից ու գոլից տասը տարի է անցել
16:04:47 10.04.2020
Կառլոսի 20 լավագույն գոլերը
21:57:11 07.04.2020
Կուրտուայի 30 լավագույն սեյվերը «Ռեալում»
21:54:43 07.04.2020
Հանգչի՛ր խաղաղությամբ, Ռադոմիր Անտիչ

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
19 (3)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.78
21
27
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
19
14
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
14 (3)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.93
25
27
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
8
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Մասիպ
Վալյադոլիդ
1.22
33
27
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Լուկաս
Ալավես
11 (5)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․48
40
27
Սուարես
Բարսելոնա
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
11
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․70
46
27
Տորես
Օսասունա
7
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33