Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Պորտուգալիայի ընտրանին հյուրընկալվել էր Անդորային։
Մադրիդի «Ռեալի» ու Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն այս խաղը սկսեց պահեստայինների նստարանից, բայց այն բանից հետո, երբ առաջին կեսում Եվրոպայի չեմպիոններին այդպես էլ չհաջողվեց բացել խաղի հաշիվը, Ֆերնանդու Սանտուշը որոշեց ընդմիջումից հետո Կրիշտիանուին դուրս բերել խաղադաշտ։
Արդեն իսկ 63-րդ րոպեին Ռոնալդուն կարողացավ առաջ մղել իր թիմին՝ խփելով այդքան կարևոր առաջին գոլը։
Եվս մեկ գնդակ մրցակցի դարպասն ուղարկեց Անդրե Սիլվան խաղի 86-րդ րոպեին։
Անդորա 0-2 Պորտուգալիա
Գոլերը՝ Ռոնալդու 63, Անդրե Սիլվա 86
Los Merengues, Realmadrid.am