Այսօր Մադրիդի «Ռեալի» պաշտպան Տեո Էրնանդեսը նշում է իր ծննդյան 20-ամյակը։ Տեոն ծնվել է 1997 թվականի հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում։
Պաշտպանն այս մրցաշրջանում է միացել «Ռեալին»՝ տեղափոխվելով «Ալավեսից», որի կազմում նախորդ մրցաշրջանում հիանալի ելույթներ ունեցավ ու հասավ մինչև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որում էլ «Բարսելոնայի» դեմ մրցավեճում դարձավ գոլի հեղինակ։
Նա իր պաշտոնական նորամուտը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում նշեց Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության «Բարսելոնայի» դեմ մրցավեճում։
Realmadrid.am-ը շնորհավորում է Տեոյին ու մաղթում նրան տիտղոսներով լի տարիներ«Ռեալում» ու առանց վնասվածքների կարիերա։