HalaMadrid TV MOBILE

«Ռեալ Մադրիդ» - «Էսպանյոլ». Ֆուտբոլիստների գնահատականները
15:04:39 02.10.2017

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում պարտության մատնեց «Էսպանյոլին»: Խաղում երկու գոլ գրանցվեց, ու երկու դեպքում էլ աչքի ընկավ Իսկոն: Ներկայացնում ենք ֆուտբոլիստների գնահատականները:

Կեյլոր Նավաս - 7

Նավասը վստահ խաղ անցկացրեց: Նա այնքան էլ շատ աշխատանք չուներ կատարելու, բայց անհրաժեշտ պահերին աչալուրջ էր ու մի քանի լավ սեյվեր կատարեց, ինչպես նաև մի շարք դեպքերում ճիշտ ժամանակին դուրս եկավ դարպասից:

Աշրաֆ Հակիմի - 7,5

Երիտասարդ մարոկկացի ֆուտբոլիստը իր նորամուտը նշեց թիմի հիմնական կազմում այս մրցաշրջանում ու կարողացավ ամենաքիչը դրական տպավորություն թողնել: Աշրաֆը փակում էր ամբողջ եզրը, ակտիվորեն միանում էր գրոհներին, պահեր էր ստեղծում թիմակիցների համար, իսկ անհրաժեշտ պահին նահանջում էր ու կատարում իր հիմնական պարտականությունները: Նորամուտի խաղի համար հիանալի ստացվեց:

Ռաֆայել Վարան, Սերխիո Ռամոս - 7

Երկու կենտրոնական պաշտպաններն այս խաղում գրեթե անսխալ գործեցին, ժամանակին հայտնվում էին ու կասեցնում մրցակցի գրոհները, հեռացնում էին բարձրից եկող բոլոր գնդակները, մրցակցի հակագրոհների ժամանակ ճիշտ դիրք էին գրավում: Այնուամենայնիվ, նշենք, որ նրանց աշխատանքի ծավալն էլ մեծ անվանել չի կարելի:

Նաչո - 5

Նաչոյի համար այնքան էլ հաջող հանդիպում չստացվեց, չնայած որ նա առանց այդ էլ խաղում էր իր համար անսովոր ձախ եզրում: Նա անընդհատ փորձում էր միանալ գրոհներին ու լրացնել Մարսելոյի բացը, բայց նրա փոխանցումների ճշգրտությունը հեռու էր լավը լինելուց: Պաշտպանությունում էլ երկրորդ կեսում մի քանի դրվագում կորցրեց դիրքը, ինչի պատճառով մրցակիցները մի քանի սուր հակագրոհներ ձեռնարկեցին ու նույնիսկ կարող էին հավասարեցնել հաշիվը:

Կազեմիրո - 6

Առաջին խաղակեսում հիանալի էր գործում բրազիլացին, բայց երկրորդ կեսում ավելի շատ էր ազատ տարածություններ թողնում դաշտի կենտրոնում, ինչը հոգնածության արդյունք էր: 

Կրոս - 6,5

Թոնիի լավագույն խաղերից չէր: Նրա մոտ մեծ էր փոխանցումների խոտանը, հաճախ էր սխալվում, ստանդարտ դիրքերի ժամանակ էլ փոխանցումները չէին ստացվում:

Մոդրիչ - 7,5

Խորվաթ կիսապաշտպանն ամեն ինչ անում էր թիմին առաջ տանելու, գնդակը պաշտպանությունից հարձակում տեղափոխելու համար: Գրեթե չէր սխալվում, իսկ գործողությունների մեջ սրությունը միշտ առկա էր:

Ասենսիո - 7,5

Ասենսիոն հերթական լավ խաղն անցկացրեց, չնայած կրկին խաղում էր խորքից ու հնարավորություն չէր ունենում կիրառել իր թնդանոթային հարվածները: Երկրորդ գոլի ժամանակ շատ հաշվենկատ փոխանցում կատարեց Իսկոյին՝ իր անվան դիմաց գոլային փոխանցում գրանցելով:

Իսկո - 9

Հանդիպման լավագույնն ֆուտբոլիտը: Իսկոն հերթական փայլուն մրցավեճն անցկացրեց, իսկ իր երկու գոլերը ապահովեցին թիմի հաղթանակը: Իսկոյի մոտ ստացվում էր ամեն ինչ: Այսքանով ամբողջն ասված է:

Ռոնալդու - 7.5

Կրիշտիանուն հերթական խաղում չկարողացավ գոլ խփել ու բացել Լա լիգայում իր գոլերի հաշիվը: Այնուամենայնիվ, պորտուգալացին մշտապես ակտիվ էր, իր վրա էր քաշում մրցակցի միանգամից 3-4 ֆուտբոլիստների ու այդպիսով տարածություններ էր ազատում թիմակիցների համար: Առաջին գոլի ժամանակ էլ նա հիանալի փոխանցում կատարեց Իսկոյին:

Փոխարինողներ

Լուկաս Վասկես - 6

Ակտիվ մտավ խաղի մեջ, փորձում էր սրություն մտցնել հարձակվողական գործողություններում, ինչպես նաև օգնում էր պաշտպանությունում:

Դանի Սեբալյոս, Բորխա Մայորալ - Առանց գնահատականի

Այս երկու ֆուտբոլիստները բավականին ուշ դուրս եկան խաղադաշտ ու առանձնապես ոչ մի բանով աչքի չընկան: 

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 3613 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

3 : 1

3

2

Սևիլիա

1

2 : 0

3

3

Մալյորկա

1

2 : 1

3

4

Վալյադոլիդ

1

2 : 1

3

5

Ատլետիկ Բիլբաո

1

1 : 0

3

6

Օսասունա

1

1 : 0

3

7

Ալավես

1

1 : 0

3

8

Ատլետիկո Մադրիդ

1

1 : 0

3

9

Վիլյառեալ

1

4 : 4

1

10

Գրանադա

1

4 : 4

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

16/08 23:00

Ատլետիկ Բիլբաո

1 : 0

Բարսելոնա

17/08 19:00

Սելտա

1 : 3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

17/08 21:00

Վալենսիա

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

17/08 22:00

Մալյորկա

2 : 1

Էյբար

17/08 23:00

Լեգանես

0 : 1

Օսասունա

17/08 23:00

Վիլյառեալ

4 : 4

Գրանադա

18/08 19:00

Ալավես

1 : 0

Լևանտե

18/08 21:00

Էսպանյոլ

0 : 2

Սևիլիա

18/08 23:00

Բետիս

1 : 2

Վալյադոլիդ

19/08 00:00

Ատլետիկո Մադրիդ

1 : 0

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ցանկանո՞ւմ եք, որ Նեյմարը միանա «Ռեալին»
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
10:07:28 21.08.2019
21:15:16 20.08.2019
21:01:13 20.08.2019
«Ռեալը» շարունակում է պատրաստվել «Վալյադոլիդի» դեմ խաղին
20:56:57 20.08.2019
Բենզեմա՝ թիմի մեկնարկային գոլերի մասնագետը Լա լիգայում
20:44:42 20.08.2019
Կրոս՝ 100 հաղթանակ Լա լիգայում «Ռեալի» կազմում
16:08:36 16.08.2019
Բենզեման գոլ է խփել «Բալայդոս» վերջին երկու այցելությունների ժամանակ

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Ադուրիս
Ատլետիկ Բիլբաո
1
Ռուբեն
Օսասունա
100%
0
1
Կապա
Ատլետիկ Բիլբաո
1
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Պաուլո
Էյբար
1
Ունայ Սիմոն
Ատլետիկ Բիլբաո
100%
0
1
Ֆեբաս
Մալյորկա
1
Թոնի Կրոս
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Դանի Ռոդրիգես
Մալյորկա
1
Ֆերնանդո Պաչեկո
Ալավես
100%
0
1
Մոնտորո
Գրանադա
1
Լուկաս Վասկես
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Սոլդադո
Գրանադա
1
Վացլիկ
Սևիլիա
100%
0
1
Սոլդադո
Գրանադա
1

0
0
0
0
Ֆեդե Վիկո
Գրանադա
1 (1)
Յան Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
100%
0
1
Պեպե Շեյխ
Սելտա
1

0
0
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33