Իր կարիերայի ընթացքում առաջին անգամ Կրիշտիանու Ռոնալդուն չկարողացավ գոլի հեղինակ դառնալ Լա լիգայի իր առաջին երեք խաղերից որևէ մեկում:
Պորտուգալացի հարձակվողը բաց թողեց առաջնության առաջին 4 տուրերը որակազրկման պատճառով, ինչից հետո, սակայն, այդպես էլ չկարողացավ գրավել «Բետիսի», «Ալավեսի» ու «Էսպանյոլի» դարպասները:
Մինչև վերջին խաղը, Ռոնալդուից ամենաշատը 255 րոպե էր պահանջվել Լա լիգայում իր գոլերի հաշիվը բացելու համար. դա 2010/11 մրցաշրջանում էր:
Նախորդ մրցաշրջանում ամեն ինչ այլ էր: Ռոնալդուն առաջին իսկ խաղում ընդամենը 6 րոպե անց կարողացավ գրավել մրցակցի դարպասը:
Լա լիգայի մրցաշրջաններում առաջին գոլը խփելու համար Ռոնալդուից պահանջված ժամանակը
2009/10 մրցաշրջան, 34 րոպե
2010-11 մրցաշրջան, 255 րոպե
2011-12 մրցաշրջան, 23 րոպե
2012-13 մրցաշրջան, 205 րոպե
2013-14 մրցաշրջան, 224 րոպե
2014-15 մրցաշրջան, 89 րոպե
2015-16 մրցաշրջան, 186 րոպե
2016-17 մրցաշրջան, 6 րոպե
Los Merengues, Realmadrid.am