HalaMadrid TV MOBILE

Ռոնալդուն կփորձի լիցքավորել «Ռեալի» մարտկոցը
23:13:40 10.09.2017

«Շեղ կրակող» «Ռեալում» թալիսման Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձին անհամբեր են սպասում, ինչի մասին արդեն խոսել են Մարկոս Լյորենտեն ու Լուկաս Վասկեսը՝ խոսելով պորտուգալացու վերադարձի մասին ԱՊՈԷԼ-ի դեմ խաղից առաջ։

Ռոնալդուն արդեն իսկ բաց է թողել թիմի վերջին 4 հանդիպումները Իսպանիայի սուպերգավաթի «Բարսելոնայի» դեմ խաղում ստացած կարմիր քարտի ու դրանից բխած որակազրկման պատճառով։

Նա դեռևս մեկ խաղ չի կարողանա օգնել թիմին Լա լիգայում, բայց նա ազատ է խաղալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի ԱՊՈԷԼ-ի դեմ խաղում, որով «Ռեալը» սկսելու է մրցաշարի հաղթողի կոչման հերթական պաշտպանությունը։

Երկարատև որակազրկման պատճառով Ռոնալդուն դեռևս չի մասնակցել Լա լիգայի ընթացիկ խաղարկությանը, ու նա թիմ է վերադառնում այն պահին, երբ դրա կարիքն ամենաշատն է զգացվում։

Զիդանի թիմն անսպասելի ոչ-ոքիներ գրանցեց «Վալենսիայի» ու «Լևանտեի» դեմ տնային խաղերում, ինչի արդյունքում հիմա 4 միավորով զիջում է առաջնության առաջատարներ «Բարսելոնային» ու «Ռեալ Սոսյեդադին»։

«Ակնհայտ է, որ նա մեր թիմի համար շատ կարևոր է ու ունակ է անհավանական գոլեր խփել, ինչը մեզ այսօր շատ կօգներ»,- խաղից հետո ասաց Մարկոս Լյորենտեն՝ խոսելով Ռոնալդուի մասին։

«Ռեալը» Մորատային վաճառելուց հետո վերջին մի քանի խաղերում շատ էր զգում Ռոնալդուի կարիքը, քանի որ հարձակման գիծն ակնհայտորեն անատամ էր։ Այժմ էլ դրան գումարվում է Կարիմ Բենզեմայի վնասվածքը, որի պատճառով նա չի խաղալու մոտ մեկ ամիս։

Գարեթ Բեյլը, որ փոխարինեց Բենզեմային «Լևանտեի» դեմ խաղում, չէր կարողանում իրացնել իր պահերը՝ երեք դրվագներում վատնելով իրական գոլային պահեր։

Նախորդ մրցաշրջանի վերջնամասում Ռոնալդուն հիանալի մարզավիճակում էր, ինչը զգացվեց Չեմպիոնների լիգայի ու Լա լիգայի վճռորոշ խաղերում ու օգնեց թիմին նվաճել երկու մրցաշարերի հաղթողի կոչումը։

Եվրոպայի սուպերգավաթի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում նրա բացակայությունը շատ չզգացվեց, չնայած այդ խաղում նա դուրս եկավ փոխարինման։

Բացի այդ, թիմը շատ հանգիստ լուծեց «Բարսելոնային» հաղթելու խնդիրը, իսկ Ռոնալդուն մասնակցեց միայն առաջին խաղի երկրորդ խաղակեսին։ Կատալոնյան թիմի դեմ դիմակայության 180 րոպեներից միայն 24-ում Ռոնալդուն խաղադաշտում եղավ։

Այժմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը վերադառնում է ու կփորձի իր հետ բերել այդքան պակասող սրությունն ու արդյունավետությունը։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 5073 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

25

68 : 12

65

2

Ատլետիկո Մադրիդ

24

36 : 9

55

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

25

62 : 27

51

4

Վալենսիա

24

47 : 28

46

5

Սևիլիա

24

31 : 35

39

6

Վիլյառեալ

24

35 : 29

38

7

Սելտա

25

43 : 37

35

8

Էյբար

25

32 : 38

35

9

Ժիրոնա

25

35 : 36

34

10

Խետաֆե

24

29 : 21

33

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

24.02 00:00

Դեպորտիվո

0 : 0

Էսպանյոլ

24.02 16:00

Սելտա

2 : 0

Էյբար

24.02 19:15

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

4 : 0

Ալավես

24.02 21:30

Լեգանես

0 : 0

Լաս Պալմաս

24.02 23:45

Բարսելոնա

6 : 1

Ժիրոնա

25.02 15:00

Վիլյառեալ

 : 

Խետաֆե

25.02 19:15

Ատլետիկ Բիլբաո

 : 

Մալագա

25.02 21:30

Վալենսիա

 : 

Ռեալ Սոսյեդադ

25.02 23:45

Սևիլիա

 : 

Ատլետիկո Մադրիդ

27.02 00:00

Լևանտե

 : 

Բետիս

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

13/02 23:45

Յուվենտուս

2 : 2

Տոտենհեմ

13/02 23:45

Բազել

0 : 4

Մանչեսթեր Սիթի

14/02 23:45

Պորտու

0 : 5

Լիվերպուլ

14/02 23:45

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

3 : 1

ՊՍԺ

20/02 23:45

Բավարիա

5 : 0

Բեշիկթաշ

20/02 23:45

Չելսի

1 : 1

Բարսելոնա

21/02 23:45

Սևիլիա

0 : 0

Մանչեսթեր Յունայթեդ

21/02 23:45

Շախտյոր

2 : 1

Ռոմա

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
ՊՍԺ–ի հետ պատասխան խաղին BBC եռյակը պե՞տք է լինի մեկնարկային կազմում
Այո։ Թիմը պետք է հարձակողական ֆուտբոլ ցուցադրի
Ոչ։ Վերջին խաղերից հետո ես նախընտրում եմ տեսնել Ասենսիոյին
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11:15:37 24.02.2018
12:02:15 21.02.2018
12:01:38 21.02.2018
Մարկոս Ասենսիոն՝ վարսահարդարի դերում
12:00:48 21.02.2018
Ռոնալդուն եւ Ջիորջինան հետաքրքիր զբաղմունք ունեն
15:29:33 18.02.2018
Թե ինչ էր անում Ռոնալդու կրտսերը ՊՍԺ-հետ խաղից առաջ
11:11:35 12.02.2018
Ռեալ Մադրիդ–ՊՍԺ / Խաղին ընդառաջ

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
20 (2)
Օբլակ
Ատլետիկո
0.39
9
23
Մեսսի
Բարսելոնա
10
Ռոնալդու
Ռեալ Մադրիդ
24
12
9
3
Սուարես
Բարսելոնա
17
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,48
11
23
Սիստո
Սելտա
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
10
5
0
4
Ասպաս
Սելտա
15 (2)
Պաչեկո
Ալավես
1,43
33
23
Գուեդեշ
Վալենսիա
6
Բեյլ
Ռեալ Մադրիդ
9
6
1
2
Ստուանի
Ժիրոնա
12 (1)
Դմիտրովիչ
Էյբար
1,48
34
23
Գուարդադո
Բետիս
6
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
4
0
2
Ռոնալդու
Ռեալ Մադրիդ
12 (3)
Կուելյար
Լեգանես
1
22
22
Ալբա
Բարսելոնա
6
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
6
2
2
2
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
3

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
12

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33