HalaMadrid TV MOBILE

«Ռեալի» մի շարք առաջատարներ կերկարաձգեն պայմանագրերը
16:40:31 23.08.2017

Մադրիդի «Ռեալն» այժմ այն թիմն է, որին Եվրոպայում ցանկանում են հաղթել բոլորը, իսկ ակումբը ցանկանում է շարունակել գերիշխել, ինչի համար էլ պատրաստվում է երկարաձգել 5 ֆուտբոլիստի պայմանագրեր: Խոսքը Իսկոյի, Մարկո Ասենսիոյի, Մարսելոյի, Դանի Կարվախալի ու Ռաֆայել Վարանի մասին է:

Այն բանից հետո, երբ Զինեդին Զիդանը միացավ «Ռեալի» հիմնական թիմին, բոլոր ֆուտբոլիստները մշտապես հավանություն են տվել նրա գաղափարներին, ու ոչ ոք չի կասկածում, որ «Սանտիագո Բեռնաբեուում» շարունակելու են նորանոր տոնակատարություններ լինել:

Մինչդեռ «Բարսելոնան» հիստրիայի մեջ է Նեյմարին բաց թողնելուց հետո, «Ռեալը» հանգիստ կերպով աշխատում է իր աստղերի պայմանագրերի երկարաձգման շուրջ: Կրիշտիանու Ռոնալդուն, Գարեթ Բեյլը, Թոնի Կրոսն ու Լուկա Մոդրիչը նոր պայմանագրեր էին կնքել նախորդ տարի:

Բացի վերոնշյալ ֆուտբոլիստները, Կարիմ Բենզեման շատ մոտ է նոր պայմանագիր կնքելուն, մինչդեռ Զինեդին Զիդանն արդեն հասցրել է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը:

Այս պահին ակումբն ամեն ինչ անում է, որ լիովին ապահովագրի իր ֆուտբոլիստների բոլոր իրավունքները, և հիմա միայն ստորագրություններ են պակասում պայմանագրերից, մինչև դրանց մասին պաշտոնապես հայտարարելը:

Ամենակարևորներից մեկը Իսկոյի պայմանագրի երկարաձգումն է, քանի որ Մալագայում ծնված հրաշագործը արդեն դարձել է թիմի ամենակարևոր խաղացողներից մեկը՝ մեծ դերակատարում ունենալով նախորդ մրցաշրջանի վերջնամասի կարևորագույն խաղերում: Կիսապաշտպանը լավ է սկսել նաև 2017/18 մրցաշրջանը, իսկ մարզչական շտաբը նրան լիակատար վստահություն է հայտնել, ինչն օգնում է ավելի լավ գործել խաղադաշտում: Նրա նոր պայմանագիրը կգործի մինչև 2021 թվականը, իսկ հրաժարագինը կլինի 700 միլիոն եվրո:

Հերթում հաջորդը Ասենսիոն է, քանի որ 21-ամյա ֆուտբոլիստը շարունակում է օգտվել յուրաքանչյուր փոքրիկ շանսից, որը նրան տրվում է: Չնայած նրան, որ նա նոր պայմանագիր էր կնքել 2016-ին, սպասվում է, որ ևս մեկ անգամ այդ պայմանագիրը կերկարաձգվի ու կգործի մինչև 2023 թվականը: 

Ինչ վերաբերում է պաշտպանությանը, ապա Մարսելոն ու Դանի Կարվախալն արդեն դարձել են հիմնական կազմի անվիճելի ու անբաժան խաղացողներ, և սպասվում է, որ երկուսի պայմանագրերի ժամկետներն էլ կերկարաձգվեն մինչև 2022 թվականը:

Եթե Մարսելոն մինչև պայմանագրի ավարտը շարունակի հանդես գալ «Ռեալում», ապա այդ ժամանակ կլինի 34 տարեկան ու «Ռեալում» 15 մրցաշրջան անցկացրած կլինի, մինչդեռ Կարվախալը կլինի 30 տարեկան:

Բացի այդ, նախատեսվում է նոր պայմանագիր կնքել Ռաֆայել Վարանի հետ, որը նույնպես կգործի մինչև 2022 թվականը: Հենց ֆրանսիացին է այս պահին համարվում «Ռեալի» հիմնական կենտրոնական պաշտպանը Սերխիո Ռամոսի հետ մեկտեղ:

Ինչ վերաբերում է Բենզեմայի պայմանագրին, ապա դրա ժամկետն ավարտվում է 2019 թվականին, ու նախատեսվում է այդ ժամկետը երկարաձգել ևս երկու տարով:

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 6090 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

90 : 36

87

2

Ատլետիկո Մադրիդ

38

55 : 29

76

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

63 : 46

68

4

Վալենսիա

38

51 : 35

61

5

Սևիլիա

38

61 : 45

59

6

Խետաֆե

38

48 : 35

59

7

Էսպանյոլ

38

48 : 50

53

8

Ատլետիկ Բիլբաո

38

41 : 44

53

9

Ռեալ Սոսյեդադ

38

45 : 46

50

10

Բետիս

38

44 : 52

50

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/05 22:00

Ալավես

2 : 1

Ժիրոնա

18/05 22:00

Սելտա

2 : 2

Ռայո Վալեկանո

18/05 22:00

Էսպանյոլ

2 : 0

Ռեալ Սոսյեդադ

18/05 22:00

Խետաֆե

2 : 2

Վիլյառեալ

18/05 22:00

Հուեսկա

2 : 1

Լեգանես

18/05 22:00

Սևիլիա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

18/05 22:00

Լևանտե

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

18/05 22:00

Վալյադոլիդ

0 : 2

Վալենսիա

19/05 14:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

0 : 2

Բետիս

19/05 18:15

Էյբար

2 : 2

Բարսելոնա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կո՞ղմ եք, որ Անդրեյ Լունինն առաջիկա մրցաշրջանում լինի «Ռեալի» երկրորդ դարպասապահը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:56:53 16.07.2019
23:54:59 16.07.2019
20:30:42 09.07.2019
Նավասի 33 հիասքանչ սեյվերը 2018/2019 մրցաշրջանում
20:27:00 09.07.2019
«Ռեալը» գալիս է
16:51:07 02.07.2019
«Ռեալի» ֆուտբոլիստների 50 լավագույն հնարքներն ավարտված մրցաշրջանում
00:56:09 27.06.2019
«Ռեալի» լեգենդ Ռաուլը 42 տարեկան է

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
36 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,73
27
37
Մեսսի
Բարսելոնա
13
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
29
21
3
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
32
35
Սարաբիա
Սեւիլյա
13
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Սուարես
Բարսելոնա
21 (4)
Սորիա
Խետաֆե
0,92
34
37
Ջոնի
Ալավես
10
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Ասպաս
Սելտա
20 (5)
Նետու
Վալենսիա
1
34
34
Բեն Յեդեր
Սևիլյա
10
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
3
1
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Էրերին
Աթլետիկ
1,03
32
31
Գրիզման
Աթլետիկո
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33