«Մրցանակներ նվաճել այնպիսի թիմի կազմում, ինչպիսին «Ռեալն» է, անգնահատելի է»,- ասել է Նավասը:
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասն այսօր EFE լրատվական գործակալության հանդիսությունների սրահում արժանացավ EFE Trophy մրցանակին, որը տրվում է Լա լիգայում հանդես եկող տարվա լավագույն լատինամերիկացի ֆուտբոլիստին:
«Ռեալի» պատվիրակությունը մրցանակաբաշխությանը ներկայացել է թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսի գլխավորությամբ: Միջոցառմանը մասնակցել են նաև Մադրիդի «Ռեալի»՝ հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն, Կոստա Ռիկայի Առաջին տիկին Մերսեդես Պենյասը, Իսպանիայում Կոստա Ռիկայի դեսպան Դորիս Օստերլոֆը, Եվրամիության պետքարտուղար Խորխե Տոլեդոն՝ ի թիվս այլոց:
ՖՈՏՈՇԱՐՔ
Fenomeno, Realmadrid.am