HalaMadrid TV MOBILE

ԲԼՈԳ | Ի՞նչ զոհաբերել և ի՞նչ ճանապարհներով մոտենալ ճակատամարտի երկրորդ գիշերվան
20:59:48 08.05.2015

ՓԱՍՏ: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում, Թուրինի Յուվենթուսը սեփական ստադիոնում 2-1 (Ա. Մորատա 8’, Կ. Տեւես 57 - Կ. Ռոնալդու 27’) հաշվով հաղթեց մրցաշարի գործող չեմպիոն Մադրիդի Ռեալին: 

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ: Ուժերը միայն Չեմպիոնների լիգայի վրա կենտրոնցրած Յուվենթուսի խաղը հանդիպման մեկնարկում իսկական անանկալ էր Ռեալի համար: Կառլո Անչելոտին, որքան էլ շեշտում էր, որ Յուվեի հետ խաղը բարդ է լինելու, սակայն իտալացին դեպքերի այսպիսի զարգացումների պատրաստ չէր: Դա է վկայում այն, որ երկու անգամ հայտնվելով պարտվողի կարգավիճակում, Անչելոտիի թիմը չկարողացավ գոնե ոչ-ոքի գրանցել դրսում: Իհարկե, դա շատ հարմար հաշիվ կլիներ մադրիդյան առճակատումից առաջ, բայց այդպես չեղավ ինչ-ինչ պատճառներով: Դրանք շատ են. միայն հիշեցնելով Խամեսի հարվածը, շրջանցեք այդ պատճառներն ու շարունակենք:

ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ:

  • Կիսաեզրափակչի առաջին խաղում պարտվելուց հետո Ռեալը երբեք դուրս չի եկել եզրափակիչ:
  • 2-1 հաշվից հետո 49 տոկոս դեպքերում պարտվող թիմը կարողացել է հետ բերել կորցրածը:

Յուրաքանչյուր եվրոպական թոփ ակումբի համար Չեմպիոնների լիգայում հաղթելը նպատակ է, ցանկություն, որոշների համար էլ` երազանք: Կոնկրետ Ռեալի դեպքում, դա միշտ դժվար է եղել, քանի որ այս ակումբը զուգահեռաբար պայքարել մի քանի ճակատով: Մրցաշրջան 2014/15-ը բացառություն չի: Եթե Ռեալն արդեն դուրս է մնացել Իսպանիայի Գավաթի խաղարկությունից, ապա երկու ճակատներով պայքարը շարունակվում է: 

Ի՞նչ զոհաբերել: Այս հարցը հիմա պտտվում է ինչպես Անչելոտիի, այնպես էլ` Ռեալի երկրպագուների գլխում: Հիմա կասեք` անպայմա՞ն է ինչ-որ բան զոհաբերել հաղթելու համար: Այո: Սա այդ դեպքերից է: Խաղային խիտ գրաֆիկի պատճառով, ֆուտբոլիստները հոգնում են, ու յուրաքանչայուր խաղի երկրորդ կեսում հստակ նկատվում է, որ նրանք սովորականից ավելի իներտ գործողություններով են աչքի ընկնում: Ներքին առաջնությունում Ռեալին մնացել է անցկացնելու երեք հանդիպում: Դրանցից առաջինը Վալենսիայի հետ է: Շատ բարդ խաղից առաջ, Ռեալը մոտենում է ոչ պակաս բարդ խաղի: Ըստ իս` ավելի նպատակահարմար է Վալենսիայի հետ խաղում խնայել ուժերը, բայց, ուշադրություն` չպարտվել: Խնայելով ուժերը, բայցեւ մնալ խաղային ռիթմում, դժվար է: Հենց դա պետք է անեն Անչելոտիի ֆուտբոլիստները: Ունենք այն, ինչ ունենք. երկու բարդ խաղ, որոնցից մեկում, Ռեալը հաստատ սայթաքելու է, ասել է թե` չի հաղթելու: Պետք է ռեալ նայել ու համաձայնել այս մտքի հետ, քանի որ ֆուտբոլիստները ֆիզիկապես չեն հասցնի: Եթե ի ուրախություն արքայական ակումբի երկրպագուների, այդպես չլինի, ապա ավելի տաք եւ հարմար նրանց համար: Բայց մոտենալ Յուվեի հետ պատասխան խաղին` Վալենսիայի հետ խաղում չխնայելով ոչինչ` սխալ է, քանի որ որքան էլ Լա լիգայի տիտղոսը կարեւոր ու պատվաբեր լինի, չի գերազանցում Ունդեսիմային: 

  • ՔԱՐՏ-ԲԼԱՆՇ: Ո՞ւմ վրա կարող է հույս դնել Անչելոտին: Բենզեմայի: Գոլերի ու հաղթանակի քաղց ունեցող միակ ֆիգուրն այժմ նա է: Բացի այն, որ Բենզեմայի վերադարձը խաղադաշտում կձեւավորի BCC եռյակը, որն, ի դեպ, միասին ավելի վստահ է խաղում, այլեւ ՉԼ փլեյ-օֆֆում խաղալու ֆրանսիացու փորձն է խոսուն հանգամանք (կարդալ կից նյութը - Կարիմ Բենզեման՝ կիսաեզրափակչի թալիսման): Խոտածածկի բույրը վերհիշելու համար Բենզեման կարող է 15 րոպե անցկացնել Վալենսիայի հետ խաղում: Իսկ արդեն Յուվեի հետ խաղում, վերոնշյալ փաստի համար` նա պետք է խաղա առաջին րոպեից:
  • ԿԱԶՄ: Այն, որ Կասիլյասն արդեն այն Կասիլյասը չէ, դա հայտնի էր նաեւ Յուվեի հետ խաղից առաջ: Մորատայի ու Տեւեսի գոլերի ժամանակ մեղքի նրա բաժինը մինիմալ էր: Դարպասում կլինի Իկերը` ելնելով թե’ նրա անձնական փորձից, թե’ խաղային պրակտիկայից (Նավասը չի խաղացել երկար ժամանակ,- հեղինակ): Պաշտպանությունը խարխուլ էր: Չկար փոխհամագործակցություն հենակետային կիսապաշտպանների հետ: Մոտեցանք ցավոտ հարցին: Յուվեի հետ վատ խաղի մեղավորներից մեկը հենց այդ գոտում գործող Սերխիո Ռամոսն էր: Եթե Անչելոտին ցանկանում է գնալ Բեռլին, ապա պետք է Ռամոսին վերդարձնի իր դիրք: Ամենաիրատեսական խաղային սխեման, որով Անչելոտին կարող է հաղթել Ծեր Սինյորային, դա 4-3-3 է: Երեք կիսապաշտպանով, որոնցից մեկը, մասնավորապես` Կրոսը կենտրոնում, Իսկոն ձախից, Խամեսն` աջից: Կրակագծում` BBC-ն: Սա ամենաօպտիմալն է: 

Իտալացի մասնագետի ուղեղի երկու կիսագնդերն այս պահին շատ զբաղված են. դրանցից մեկը մտածում է ՉԼ-ի մասին, մյուսը` Լա լիգայի: Նա մտապահում է, որ եթե այս մրցաշրջանում Ռեալը ոչինչ չհաղթի, ապա Ֆլորենտինո Պերեսը նրան ցույց կտա դռան տեղը: Այն, որ Անչելոտին տիտղոսի վրա աշխատող մարզիչ է, հայտնի է բոլորին: Նա այդպիսին էր Միլանում, Չելսիում, Պարի Սեն Ժերմենում: Սակայն նրա ձեւավորած խաղային ձեռագիրն այժմ գործում է իր օգտին: Հենց նրա հետ Ռեալը երկար դադարից հետո տիրացավ Լա Դեսիմային: Հիմա Անչելոտին պետք է փորփրի նախորդ տարվա արխիվը, գտնի հանդիպումները, վերհիշի բանալիների տեղ, թեկուզեւ` դրանք եղել են այն ֆուտբոլիստների մոտ, որոնք հիմա էլ թիմում չեն: Մեկ բան հստակ է` Ռեալը երախը բաց սպասում է Ծեր Սինյորային: 

Գրիգոր ԱՎԵՏԻՍՅԱՆ, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 10005 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

33

61 : 21

74

2

Բարսելոնա

33

74 : 35

70

3

Ատլետիկո Մադրիդ

33

43 : 25

59

4

Սևիլիա

33

48 : 33

57

5

Վիլյառեալ

33

53 : 40

54

6

Խետաֆե

33

42 : 31

52

7

Ռեալ Սոսյեդադ

33

50 : 42

50

8

Ատլետիկ Բիլբաո

33

38 : 28

48

9

Գրանադա

33

40 : 38

46

10

Վալենսիա

33

41 : 48

46

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01/07 21:30

Ալավես

0 : 2

Գրանադա

01/07 21:30

Վալենսիա

0 : 2

Ատլետիկ Բիլբաո

01/07 23:59

Բետիս

0 : 2

Վիլյառեալ

01/07 23:59

Վալյադոլիդ

0 : 0

Լևանտե

02/07 21:30

Ռեալ Սոսյեդադ

2 : 1

Էսպանյոլ

02/07 21:30

Էյբար

0 : 2

Օսասունա

02/07 23:59

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1 : 0

Խետաֆե

30/06 21:30

Մալյորկա

5 : 1

Սելտա

30/06 23:00

Լեգանես

0 : 3

Սևիլիա

30/06 23:59

Բարսելոնա

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

11․03․20 00։00

Վալենսիա

3 : 4

Ատալանտա

11․03․20 00։00

Լեյպցիգ

3 : 0

Տոտենհեմ

12․03․20 00։00

Լիվերպուլ

1(1) : 0(3)

Ատլետիկո Մադրիդ

12․03․20 00։00

ՊՍԺ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

Հետաձգված

Յուվենտուս

 : 

Լիոն

Հետաձգված

Մանչեսթեր Սիթի

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Հետաձգված

Բավարիա

 : 

Չելսի

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Նապոլի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կկարողանա՞ «Ռեալը» հաղթահարել «Սիթիի» արգելքը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02:29:24 19.06.2020
02:28:25 19.06.2020
01:27:59 19.06.2020
«Ռեալ» - «Վալենսիա»․ Բենզեմայի գոլը՝ 1-0 (61՛)
01:03:26 19.06.2020
«Ռեալ» - «Վալենսիա»․ Ռոդրիգոյի չարձանագրված գոլը(21՛)
14:05:42 14.06.2020
«Ռեալ Մադրիդ» - «Էյբար»․ Խաղին ընդառաջ
23:57:50 14.05.2020
Շաբաթվա չորրորդ մարզումը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
21 (4)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.78
21
27
Մեսի
Բարսելոնա
15
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
22
17
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
17 (3)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.93
25
27
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
8
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
10
8
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
12
Մասիպ
Վալյադոլիդ
1.22
33
27
Սուարես
Բարսելոնա
8
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
11 (1)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․48
40
27
Ռոդրիգո
Վալենսիա
7
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Յագո Ասպաս
Սելտա
11 (4)
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․70
46
27
Տորես
Օսասունա
7
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33