HalaMadrid TV MOBILE

Անչելոտի. «Կարծում եմ՝ «Ատլետիկոն» ամեն ինչ կանի «Բարսային» հաղթելու համար»
23:25:49 28.04.2015

Կարլո Անչելոտին «Ալմերիայի» դեմ խաղից առաջ մամլո ասուլիս է տվել։ Իտալացին նշել է.«Հիմա բոլոր խաղերն էլ մեզ համար կենաց ու մահու կռիվ են լինելու։ Մենք հենց այդպիսի մոտեցմամբ ենք դուրս գալու խաղադաշտ։ Շատ կարևոր խաղ է սպասվում՝ անկանխատեսելի ու գրավիչ։ Հիմա մենք մոտենում ենք մրցաշրջանի մի հատվածի, որում յուրաքանչյուր խաղ որոշելու է մրցաշրջանի ելքը»։

«Մենք կենտրոնացած ենք այս խաղի վրա ու գիտենք, թե ինչքան բարդ է լինելու առաջիկա խաղերում։ Փորձելու ենք լինել մեր բարձունքի վրա։ Թիմը լավ մարզավիճակում է, լավ է խաղում, ու կարող ենք առավելագույն ինտենսիվությամբ դուրս գալ դաշտ մրցաշրջանի վերջնամասում»։

Առաջիկա մրցակիցը.

«Ալմերիան» նոր մարզչի նշանակումից հետո փոխել է խաղաոճը։ Հիմա նրանք ավելի լավ են վերահսկում գնդակը ու լավ արդյունքներ են գրանցում։ «Ալմերիան» լավ մարզավիճակում է, բացի այդ էլ պայքարում է առաջնությունից դուրս չմնալու համար, իսկ այդպիսի թիմերը շատ վտանգավոր են»։

Չեմպիոնների լիգայի մասին.

«Մեզ շատ բարդ խաղ է սպասվում, քանի որ այս փուլում յուրաքանչյուր հանդիպում դժվար է լինում, բայց մենք վստահ ենք, որ կարող ենք լավ հանդես գալ։ Բացի այդ, մեր ֆուտբոլիստներից ոմանք կվերադառնան շարք վնասվածքներից հետո։ Պետք է փորձենք ու հաղթենք բոլոր մնացած խաղերում, չնայած որ «Յուվենթուսին» կարող ենք հաղթահարել նույնիսկ երկու ոչ-ոքիների դեպքում»։

Խամես Ռոդրիգեսի մասին.

«Նա բոլորիս է զարմացրել։ Խամեսը շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է ու շատ լավ է մերվել թիմին։ Նա խաղացել է մի շարք տարբեր դիրքերում ու հիանալի մրցաշրջան է անցկացնում։ Խամեսը շատ է օգնել թիմին ու բավականին համեստ ֆուտբոլիստ է։ Նա հիմա թարմ է, քանի որ երբ վնասվածք ուներ, ժամանակ ունեցավ վերականգնել ուժերը»։

«Նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, բայց նաև հիանալի ֆիզիկական պատրաստականություն ունի, ինչը այնքան էլ հաճախ չես տեսնի այսպիսի տաղանդների մոտ։ Նա արդեն սովոր է ավելի խորքից գործելուն, ինչը նրանից պահանջում է ավելի մեծ տարածություններ փակել։ Դա է հենց ինձ ամենից շատ զարմացրել։ Որոշ ֆուտբոլիստներ շատ արագ են հարմարվում նոր ֆուտբոլային գաղափարներին ու միջավայրին, իսկ ոմանք էլ ժամանակի կարիք ունեն դրա համար»։

«Առաջիկա խաղում ոչ-ոքին մեր գործը շատ կբարդացնի չեմպիոնության համար պայքարում։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք «Յուվենթուսի» դեմ խաղին մոտենալ՝ խաղալով հին իտալական ոճով՝ ավտոբուս կանգնեցնելով դարպասների դիմաց, բայց եկեք չմոռանանք, որ մենք շատ մոտ ենք Լա Լիգայում 100 գոլի սահմանը հատելուն»։

Չիչարիտոյի տրանսֆերի ձեռքբերման մասին.

«Այս հարցի մասին մենք դեռևս կխոսենք։ Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ շատ եմ տպավորված նրա պրոֆեսիոնալիզմով, որ ցույց է տալիս ամբողջ տարվա ընթացքում, ու երբ նա դաշտ դուրս գալու հնարավորություն է ունեցել, շատ լավ է իրեն դրսևորել։ Որպես մարզիչ՝ շատ հաճելի է ունենալ այդպիսի ֆուտբոլիստների, ովքեր միշտ պատրաստ են։ Երբեմն ես սխալվում եմ, բայց մեկնարկային կազմերը որոշելիս հիմնվում եմ ֆուտբոլիստների առկա մարզավիճակի վրա։ Չիչարիտոն շատ լավ է խաղում, ու մենք ուրախ ենք նրա համար»։

Կեյլոր Նավասի մասին.

«Վաղը նա կլինի մեկնարկային կազմում։ Չեմ կարող բացատրել, թե ինչու է նա միայն «Սանտիագո Բեռնաբեուում» կայանալիք խաղերում դաշտ դուրս գալիս։ Չեմ կարծում, որ տարբերություն կա տնային ու արտագնա խաղերի միջև։ Նա կարող է խաղալ ցանկացած մարզադաշտում»։

Խեսեի մասին.

«Սկզբում նա խաղային ժամանակի կարիք ուներ, քանի որ ծանր վնասվածքից էր ապաքինվել, իսկ հետո արդեն կոշտ մրցակցության արժանացավ։ Բայց հիմա նա պատրաստ է խաղալ ու վաղը կլինի դաշտում»։

Բենզեմայի ու Բեյլի պակասի մասին.

«Կարծում եմ՝ Բեյլը կվերադառնա «Սևիլիայի» դեմ խաղում։ Այսօր ու վաղը նա կմարզվի անհատական ծրագրով, իսկ դրանից հետո կմիանա թիմին։ Իսկ ահա Բենզեման կիրակի օրը կսկսի մարզվել ընդհանուր խմբում։ Նա, ինչպես և մյուս բոլոր ֆուտբոլիստները, կմեկնի Թուրին։ Նա պատրաստ կլինի այդ խաղին։ Նա դեռևս 100 տոկոսով պատրաստ չէ, բայց մենք նրա կարիքը շատ ունենք առաջիկա կիսաեզրափակչում, ինչպես և ունենք բոլոր մյուս ֆուտբոլիստների կարիքը»։

«Սելտայի» դեմ խաղի վերջնամասում դաշտում առկա 3 կենտրոնական պաշտպանների մասին.

«Դա կախված էր իրավիճակից։ Մենք միշտ էլ խաղում ենք 4 պաշտպաններով, ու ես շատ հազվադեպ եմ դիմում 3 կենտրոնական պաշտպաններով մարտավարությանը։ «Սելտան» խաղում էր 4 հարձակվողներով, իսկ քանի որ մենք հաշվի մեջ առաջ էինք, որոշեցի, որ դա ճիշտ քայլ է։ Երեք կենտրոնականները մեզ ապահովություն ու վստահություն տվեցին։ Դա իրավիճակից էր բխում, այլապես ես նախընտրում եմ խաղալ 4 պաշտպաններով»։

Կազմի մասին.

«Էդեգորը, Բորխա Մայորալն ու Դիեգո Լյորենտեն հայտավորված են խաղին։ Նրանցից երկուսը կլինեն պահեստայինների նստարանին ու, միգուցե, խաղային ժամանակ ստանան»։

Լա Լիգայի վերջնամասի մասին.

«Ատլետիկոն» պրոֆեսիոնալ թիմ է, ու ես վստահ եմ, որ նրանք ամեն ինչ կանեն «Բարսելոնային» հաղթելու համար։ Կասկած չունեմ այդ թիմի ու նրա մարզչի պրոֆեսիոնալիզմի առումով»։

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ realmadrid.com
Կարդացվել է 5562 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Սևիլիա

4

5 : 1

10

2

Ատլետիկո Մադրիդ

4

5 : 4

9

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

4

9 : 6

8

4

Ատլետիկ Բիլբաո

4

4 : 1

8

5

Բարսելոնա

4

12 : 7

7

6

Գրանադա

4

9 : 5

7

7

Ռեալ Սոսյեդադ

4

4 : 3

7

8

Լևանտե

4

6 : 5

6

9

Օսասունա

4

4 : 3

6

10

Վիլյառեալ

4

10 : 8

5

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

13/09 23:00

Մալյորկա

0 : 0

Ատլետիկ Բիլբաո

14/09 15:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

3 : 2

Լևանտե

14/09 18:00

Լեգանես

0 : 3

Վիլյառեալ

14/09 20:30

Ռեալ Սոսյեդադ

2 : 0

Ատլետիկո Մադրիդ

14/09 23:00

Բարսելոնա

5 : 2

Վալենսիա

15/09 14:00

Էյբար

1 : 2

Էսպանյոլ

15/09 16:00

Ալավես

0 : 1

Սևիլիա

15/09 18:00

Սելտա

0 : 2

Գրանադա

15/09 20:30

Վալյադոլիդ

1 : 1

Օսասունա

15/09 23:00

Բետիս

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

 : 

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

 : 

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

 : 

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

 : 

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

 : 

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

 : 

Գենկ

17/09 23:00

Նապոլի

 : 

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

 : 

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

 : 

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

 : 

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

 : 

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

 : 

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

 : 

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
«Ռեալը» կարո՞ղ է հաղթել Չեմպիոնների լիգան ընթացիկ մրցաշրջանում
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
14:52:11 15.09.2019
18:36:11 14.09.2019
22:04:53 13.09.2019
«Ռեալ» - «Լևանտե». Զիդանի նախախաղային ասուլիսը
21:59:08 13.09.2019
Մարսելոյի գոլերը «Լևանտեի» դեմ խաղերում
21:05:15 10.09.2019
Գոնսալո Իգուայինի լավագույն 30 գոլերը «Ռեալում»
21:00:11 10.09.2019
«Ռեալի» լավագույն գոլերի հնգյակն օգոստոսին

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մորենո
Վիլյառեալ
3
Ունայ Սիմոն
Ատլետիկ Բիլբաո
0,33
1
3
Կապա
Ատլետիկ Բիլբաո
3
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
Լորեն
Բետիս
3
Վացլիկ
Սևիլիա
0,33
1
3
Ռոբերտո
Բարսելոնա
2
Գարեթ Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ
2
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0,67
2
3
Պերես
Բարսելոնա
2
Լուկաս Վասկես
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Գրիզման
Բարսելոնա
2
Ռուբեն
Օսասունա
0,67
2
3
Էմերսոն
Բետիս
2
Թոնի Կրոս
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Անտոնիո Պուերտաս
Գրանադա
2
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
0,67
2
3
Չուչարելա
Խետաֆե
2

0
0
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33