HalaMadrid TV MOBILE

Անչելոտի․«Խամեսը կլինի մեկնարկային կազմում»
11:33:31 05.04.2015

«Գրանադայի» դեմ խաղից առաջ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է լրագրողների հետ: Իտալացի մասնագետը հայտնեց, որ Խամես Ռոդրիգեսը կլինի մենարկային կազմում, ինչպես նաև նշեց․«Ամեն մի խաղը կարևոր է, ու այս անգամ մենք մրցում ենք մի թիմի դեմ, որը բավականին առաջադիմել է: Նրանք ավելի վստահ են գործում ու ավելի վտանգավոր են դարձել: Մենք գիտակցում ենք այդ ամենը ու չենք կարող ևս մեկ սայթաքում թույլ տալ»:

«Մեր նպատակն է հաղթել յուրաքանչյուր խաղում: Մենք արդեն կարողացել ենք հաղթանակների նմանատիպ շարք ցուցադրել սեպտեմբեր֊դեկտեմբեր ամիսներին, ու սա ուտոպիական գաղափար չէ: Թիմը թարմ տեսք ունի ու պատրաստ է պայքարել յուրաքանչյուր խաղում հաղթելու համար»:

Լա Լիգայի մասին․

«Մենք վստահ ենք, որ Լա Լիգայում դեռ ոչինչ վճռված չէ, ու մենք պետք է փորձենք հաղթել յուրաքանչյուր խաղում: Թիմը պատրաստ է դրան, երկրպագուները՝ նույնպես: Մենք առաջնության վերջնամասին մոտենում ենք շատ ավելի լավ ֆիզիկական վիճակում, քան նախորդ տարի, ու ամբողջ թիմը պատրաստ է խաղալ, բացառությամբ Պեպեի, ով փոքրիկ խնդիր ունի, որը շատ արագ կհաղթահարի»:

«Սանտիագո Բեռնաբեուի» գործոնը․

«Երկրպագուները հասկանում են, որ թիմի համար շատ կարևոր պահ է, իսկ «Բեռնաբեուում» տիրող մթնոլորտը մեզ կօգնի լավ խաղ ցուցադրել: Մեր նպատակն է լավ խաղալ ու կրկնել այն լավ խաղը, որ ցուցադրեցինք «Նոու Կամպում» «Բարսելոնայի» դեմ խաղում: Մենք ցույց տվեցինք, որ թիմը ավելի կոմպակտ է գործում, ու դա մեր խաղային փիլիսոփայությունն է»:

Խամեսը՝ մեկնարկային կազմում․

«Մարզումների ընթացքում նա ցույց է տվել, որ լավ մարզավիճակում է, ու դուրս կգա խաղադաշտ մեկնարկային կազմում: Ես հանգստի հնարավորություն կտրամադրեմ Խեդիրային ու Կարվախալին, իսկ Իսկոն որակազրկված է: Այս պահին մենք շատ գոհ ենք թիմի վիճակից, քանի որ հասցրել ենք վերականգնվել ու պատրաստ ենք առաջիկա խաղերի փորձությանը»:

Դանիլոյի տրանսֆերի մասին․

«Նա բարձրակարգ աջ պաշտպան է, լավագույններից մեկն է Եվրոպայում: Կարվախալն ու Արբելոան լիովին հասկանում են, որ կա մեծ մրցակցություն բոլոր մեծ ակումբներում, ու Դանիլոյի ժամանումը մյուսներին ևս կօգնի առաջադիմել։ Երկուսն էլ կենտրոնացած են ընթացիկ խաղերի վրա ու իրենց ողջ ուժերը ներդնում են թիմի համար»:

«Ես ունեմ բոլոր ֆուտբոլիստների կարիքը, քանի որ այս ամիս մենք շատ խաղեր ենք անցկացնելու: Փորձելու եմ պարբերաբար դիմել ռոտացիայի, ու ողջ կազմը կօգտագործվի այդ ընթացքում»:

Բեյլի մասին․

«Նա բավականին լավ է հանդես գալիս ու շատ լավ խաղաց նաև «Բարսելոնայի» դեմ խաղի առաջին խաղակեսում: Դրանից հետո նա շատ լավ խաղ անցկացրեց Ուելսի հավաքականի կազմում, ու հավաքականների խաղերով պայմանավորված դադարը օգնեց նրան վստահություն ձեռք բերել դարպասների դիմաց ու լավ խաղ անցկացնել: Այդ առումով հավաքականների խաղերը մեզ համար օգտակար եղան»:

Չիչարիտոյի մասին․

«Որոշ ֆուտբոլիստներ նախորդ ամիս շատ չեն խաղացել, օրինակ՝ Չիչարիտոն, Իլյարան․․․ Ես հասկանում են նրանց վրդովմունքը, բայց հիմա ունեմ ողջ թիմի կարիքը, քանի որ այս ամիս շատ խաղեր ունենք, ու բոլորն էլ կստանան իրենց հնարավորությունները»:

Պեպեի վնասվածքի մասին․

«Նա պատրաստ կլինի «Վիսենտե Կալդերոնում» կայանալիք դերբիին: Մեկ շաբաթում նա իրեն շատ ավելի լավ կզգա»:

«Ատլետիկոյի» դեմ դիմակայության մասին․

«Այդ խաղերին դեռ շատ ժամանակ կա: Հիմա մենք շատ կարևոր շաբաթ ունենք Լա Լիգայում, ու եթե հաղթենք այս շաբաթվա ընթացքում կայանալիք բոլոր երեք խաղերում, վստահություն ձեռք կբերենք»:

Կրիշտիանու Ռոնալդուի մասին․

«Այս պահին վիճակագրությունը զուտ ժամանակավոր է: Կարծում եմ՝ Մեսսին վերջին երկու ամիսների ընթացքում շատ լավ է խաղացել, իսկ Կրիշտիանուի ցուցանիշները փոքր֊ինչ անկում են ապրել, բայց դեռ կտեսնենք՝ ինչ կլինի: Վստահ եմ, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում Ռոնալդուն կբարելավի իր ցուցանիշները»:

Խաղային համակարգը․

«Նույն կերպ ենք խաղալու, ինչ «Բարսելոնայի» դեմ խաղում: Ճիշտ է, «Բարսելոնայի» դեմ խաղում մեր կիսապաշտպանները շատ էին նահանջում, ու մենք ավելի կոմպակտ էինք գործում: Երբ մենք հարձակվում ենք, Բեյլը միանգամից առաջ է տեղափոխվում»:

2006-07 մրցաշրջանում Լա Լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին․

«Մենք չենք խոսել այդ տարվա չեմպիոնական քամբեքի մասին: Խոսում ենք ներկայի մասին»:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ realmadrid.com
Կարդացվել է 3566 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

90 : 36

87

2

Ատլետիկո Մադրիդ

38

55 : 29

76

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

63 : 46

68

4

Վալենսիա

38

51 : 35

61

5

Սևիլիա

38

61 : 45

59

6

Խետաֆե

38

48 : 35

59

7

Էսպանյոլ

38

48 : 50

53

8

Ատլետիկ Բիլբաո

38

41 : 44

53

9

Ռեալ Սոսյեդադ

38

45 : 46

50

10

Բետիս

38

44 : 52

50

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/05 22:00

Ալավես

2 : 1

Ժիրոնա

18/05 22:00

Սելտա

2 : 2

Ռայո Վալեկանո

18/05 22:00

Էսպանյոլ

2 : 0

Ռեալ Սոսյեդադ

18/05 22:00

Խետաֆե

2 : 2

Վիլյառեալ

18/05 22:00

Հուեսկա

2 : 1

Լեգանես

18/05 22:00

Սևիլիա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

18/05 22:00

Լևանտե

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

18/05 22:00

Վալյադոլիդ

0 : 2

Վալենսիա

19/05 14:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

0 : 2

Բետիս

19/05 18:15

Էյբար

2 : 2

Բարսելոնա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կո՞ղմ եք, որ Անդրեյ Լունինն առաջիկա մրցաշրջանում լինի «Ռեալի» երկրորդ դարպասապահը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:56:53 16.07.2019
23:54:59 16.07.2019
20:30:42 09.07.2019
Նավասի 33 հիասքանչ սեյվերը 2018/2019 մրցաշրջանում
20:27:00 09.07.2019
«Ռեալը» գալիս է
16:51:07 02.07.2019
«Ռեալի» ֆուտբոլիստների 50 լավագույն հնարքներն ավարտված մրցաշրջանում
00:56:09 27.06.2019
«Ռեալի» լեգենդ Ռաուլը 42 տարեկան է

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
36 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,73
27
37
Մեսսի
Բարսելոնա
13
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
29
21
3
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
32
35
Սարաբիա
Սեւիլյա
13
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Սուարես
Բարսելոնա
21 (4)
Սորիա
Խետաֆե
0,92
34
37
Ջոնի
Ալավես
10
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Ասպաս
Սելտա
20 (5)
Նետու
Վալենսիա
1
34
34
Բեն Յեդեր
Սևիլյա
10
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
3
1
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Էրերին
Աթլետիկ
1,03
32
31
Գրիզման
Աթլետիկո
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33