HalaMadrid TV MOBILE

«ՌԵԱԼ» - «ԱՏԼԵՏԻԿՈ». ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ
21:00:51 25.05.2014

Թեև Եվրոպայում արդեն գրեթե ամառ է, բայց այն պատված է ձյունաճերմակ գույնով: Ոսկե տառերը արդեն գրված են` մենք վերդարձել ենք: Հաղթանակը տրամաբանական էր, յոթամյա երաշտից հետո՝ Մոուրինյոի օրոք, սկսեց բողբոջել «Մադրիդի» ծառը, իսկ Դոն Կառլոն կարողացավ ծաղկեցնել ու պտուղներ քաղել միայն իտալացի հմուտ այգեպանին վայել ոճով: 

Կասիլյաս - 8 - Երջանիկ ենք, որ նա մեր թիմի ավագն է: Բազմափորձ, բայց համեստ հրամանատարը այս մրցաշրջանի հաջողության գրավականն էր, իրեն վստահված մրցաշարերը ավարտեց իրեն այնքան ծանոթ ու սազական գավաթի բարձրացմամբ: Անկախ անտրամաբանական գոլից, միայն այն, որ Իկերը իր ներկայությամբ ապահովեց այս հաղթանակը, արդեն մեծարման արժանի է, դեռ երկար կհիշենք, այն հուզիչ պահը, երբ իր երախտագիտությունն էր հայտնում Ռամոսին: Սխալվեց առաջին գոլի ժամանակ և մեկ անգամ էլ անհաշվենկատ դուրս եկավ դարպասից, բարեբախտաբար, մրցակցի՝ դեպի երեք պաշտպանով պաշտպանված դարպասը կատարած հարվածը բարձր ստացվեց, իսկ ընդհանրապես, խաղի ընթացքում, կարծես, անվճար տոմս էր ստացել՝ «Դա Լուժ» մարզադաշտից հետևելու ընկերների գործողություններին: Մեծերը առավել քան մյուսները սխալվելու իրավունք ունեն:

Կարվախալ - 9 - Դանին այս անգամ էլ հրաշալի ելույթ ունեցավ, թեև կար լարվածություն նրա գործողություններում, մի պահ բաց թողեց մրցակցի հարձակվողին տուգանային հրապարակ, բայց կարողացավ Նեստային վայել սահանկումով կասեցնել ներխուժումը: Ակտիվ էր հարձակման գծում` ի տարբերություն Կոենտրաոյի, պայքարեց 120 րոպե, կոպիտ սխալ, բացի վերը նշվածից, թույլ չտվեց:

Ռաֆայել Վարան - 9 - Երիտասարդ չեմպիոնը շարունակում է աճել մեր աչքի առաջ: Անթերի փոխարինեց Պեպեին, իսկ իր հետ կապված այն դրվագը, երբ Սիմեոնեն փորձում էր հաշիվներ մաքրել իր տղայի տարիքի երիտասարդի հետ, հուսով եմ անհետևանք չի մնացել, և Պեպեն էլ Վարանի փոխարեն է այդ հարցը լուծել:

Սերխիո Ռամոս -10 - Այս տարվա Չեմպիոնների լիգան ուներ մեկ հերոս: Ավելորդ է ասել, թե ինչ կարևորություն ուներ նրա գոլը, եթե չլիներ այդ գոլը, բնականբար, չէին լինի մնացածները, բայց պետք է նշել նրա կատարած աշխատանքը դաշտի կենտրոնում, այո-այո, գործելով հենակետայինի գծում՝ մի շարք հակահարձակումներ կանխեց՝ իր պողպատյա ոտքը դեմ դնելով, հարյուրի հասնող փոխանցումների քանակը և դրանց ավելի քան 80 տոկոս ճշգրտությունը նրա դարձրեց այս հաղթանակի ճարտարապետը:

Կոենտրաու - 8 - Ֆաբիոն թույլ օղակն էր հանդիպման, բայց միթե կա մի խաղացող «Ռեալում», ում կարելի է ցածր գնահատել, բոլորն էլ ունեին այս հաղթանակում ներդրում:

Խեդիրա - 8 - Կեցցե’ Սամին, ով, նոր-նոր վերականգնելով վնասվածքից, չերկնչեց ու, վտանգի տակ դնելով վնասվածքի կրկնումը ԱԱ-ին ընդառաջ, մասնակցեց այս պատմական հանդիպմանը, և պետք էլ չէ նրան մեղադրել Գոդինի հետ պայքարում պարտվելու համար, քանզի նա ոչ թե պարտվեց, այլ խանգարեց հստակ հարված կատարել, այլ բան է, որ այն գոլի վերածվեց :

Դի Մարիա -10 - «Մադրիդի հրեշտակը» այս տարի ֆենոմենալ մրցաշրջան անցկացրեց, հիրավի, նա այս պահին լավագույն արգենտինացի ֆուտբոլիստն է: Ողջ հանդիպման ընթացքում մրցակցի միայն ստոր խախտումներն էին կարողանում արգելակել նրան: Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստների ստացած դեղին քարտերի գրեթե կեսը միայն Անխելի շնորհիվ էր, իսկ լրացուցիչ ժամանակում նրա կատարած ռեյդը պաշտպանության աջ եզրում, երբ հիմարացրեց Խուանֆրանին և Միրանդային, կարելի էր դրվագ առ դրվագ լուսանկարել ու շրջանակի մեջ առնելով` փակցնել փառքի պատին… Հրեշտակը կարող է նաև մահաբեր լինել ...

Մոդրիչ -10 - Ռամոսի, Ռոնալդուի և Դի Մարիայի հետ մեկտեղ կարելին է մեր սիրելի խորվաթին համարել տարվա լավագույններից: Նա եկավ Մադրիդ որպես կայացած և թանկարժեք ֆուտբոլիստ, բայց այստեղ իր վարպետությունը հասցրեց կատարելության: Մրցակիցը այս հանդիպմանը թեև անառիկ պաշտպանություն ուներ և հնարավորություն չէր տալիս Մոդրիչի նման կրեատիվ խաղացողներին փայլել, պետք է հատկապես նշենք Ռամոսի գոլի ժամանակ արված փոխանցումը՝ անկյունայինից: Ունենալով կարճ հասակ` գերադասեց անկյունային իրացնելը հանձն առնել, որն էլ այսօրվա մեր երջանկության հիմքը դրեց: 

Բեյլ -10 - Մեծականջ գավաթը պետք է ունենար «մեծականջ» տիրակալ` ներդաշնակ զույգ: Բեյլը հանդիպման հիմնական ժամանակում չփայլեց, նույնիսկ 3 անգամ նպաստավոր դիրքերից վրիպեց, իր ֆիրմային անցումներով չքրքրեց «Ատլետիկոյի» ձախ եզրը, բայց ցուցադրեց այն կարողությունը, ինչին ականատես եղանք «Արքայական գավաթի» եզրափակիչում, անխոնջ ֆիզպատրաստվածությունը նրան թույլ տվեց 110-րդ րոպեին, առանց որևէ հոգնածություն նշույլի, գտնվել ճիշտ ժամանակին ճիշտ տեղում, գլխի դիպուկ հարվածով գնդակը մխրճել դարպասի սարդոստայնը: Նրա երկու գոլերը երկու գավաթով հարստացրեցին արքայական ակումբի թանգարանը, նրա համար վճարված գումարը հրաշալի ներդրում էր, մի բան, որից լավ է հասկանում բիզնեսմեն Ֆլորենտինոն:

Բենզեմա - 8 - Դժգույն խաղ անցկացրեց: Մի գուցե այն պատճառով չհերոսացավ, որ Բեյլը մի քանի դրվագում ժլատություն արեց, բայց թեթև վնասվածքը զգացնել էր տալիս, ժրաջանորեն չէր կարողանում պրեսինգի դիմել, թեև դա չէ կարևորը, հաղթանակը բոլորի վաստակն է: 

Ռոնալդու - 10 - Ռեկորդային թվով գոլեր, Զևսին վայել մարմին, հուզումնալից գրկախառնություն ընկերջ հետ: Շատ կարելի է խոսել Ռոնալդուի մասին, նրա գործողությունները այս հանդիպման ընթացքում շատ էին: Ավելի վաղ կարող էր հերոսանալ, բայց Կուրտուան անկոտրում էր: «Տոմահավք» հարվածով տուգանայինը ամենավտանգավորներից էր ողջ թիմի կողմից: Սա միայն Ռոնալդուի ճակատամարտը չէր, սա թիմային մարտ էր, և երբ թիմը արդեն կոտրել էր համառ «հնդկացիների» դիմադրությունը, հեղինակեց 17-րդ գոլը իր իսկ վաստակած 11 մետրանոցից, նաև նրա փոխանցումից հետո Մարսելոն, ինչպես դանակը կարագի միջով, ներխուժեց մրցակցի պաշտպանություն ու գրավեց դարպասը, շարունակեց Իկերի սկսած հակագրոհը` մասնակցելով Դի Մարիայի բենեֆիսին : Եթե Մունդիալում որևէ մեկը չհերոսանա իր հավաքականի կազմում, ապա կարելի է վստահորեն ասել, որ «Ոսկե գնդակը» իր տիրոջից չի բաժանվի ևս մեկ տարի: Ո՞վ կարող է խլել Լավագույնի կոչումը Լա Լիգայի «Պիչիչիից», «Ոսկե խաղակոշիկի» տիրակալից, Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու-ռեկորդակիրից, «Արքայական գավաթի» և Չեմպիոնների լիգայի չեմպիոնից:

______________________________________________

Իսկո - 9 - Փոխարինելով Խեդիրային` թարմացրեց խաղը, աչքի ընկավ ավելի համարձակ գործողություններով, ստեղծեց վտանգավոր պահեր: «Ատլետիկոյի» հալումաշ ֆոնին ավելի օգտակար էր, քան Խեդիրան: Անչելոտիի իմաստուն որոշումներից մեկը, երբ վաբանկ գնալով թուլացրեց կենտրոնը, բայց արդյունավետորեն արեց դա:

Մարսելո -10 - Այն, որ խաղավարտից րոպեներ առաջ արցունքները չէր կարողանում զսպել, ապացուցում է, թե որքան սպասված էր այս հաղթանակը նրա համար, Կառլոսի հետնորդը արդեն իր անունը գրեց «Մեծերի ակումբի» գրքում: Փոխարինման մտնելով` բավականին հաջող լրացրեց այն բացը, որը ի զորու չէր անել Կոենտրաուն: Դի Մարիայի և Ռոնալդուի հետ տեռորի էր ենթարկել «Ատլետիկոյի» պաշտպանության աջ եզրը, բազմաթիվ եզրային հարձակողական կոմբինացիաների մասնակցեց, մի շարք եզրային փախանցումներով մատակարարեց հարձակման սուր ծայրում գտնվողներին, իսկ վերջում հուժկու հարվածով հեղինակած գնդակը այն բարկության արդյունք էր, որ համաքաղաքացի ելուզակները ցանկանում էին իրենից խլել իր արժանի ավարը:

Մորատա - 9 - Ալվարոն իրեն հատուկ էնտուզիազմով մտավ խաղադաշտ, աշխատեց ու պայքարեց: Ավելի շատ նրան տեսնում էինք դաշտի կենտրոնական հատվածում սահանկումներ կատարելիս, ինչը փոքր-ինչ տարօրինակ էր, սակայն իր օգուտը նա տվեց թիմին: Հուսանք, որ սա երիտասարդի առաջին, բայց ոչ վերջին չեմպիոնությունն էր:

Անչելոտի - Ա/Գ - Veni, Vidi, Vici: Դոն Կառլոն հրավիրվել էր՝ հաղթելու Դեսիման, Չեմպիոնների լիգայի փորձառու ստարտեգը, ում քիմքը զգացել է հաղթանակի քաղցր համը, կարողացավ այս ալմաստե թիմից ադամանդ ստանալ: Փայլուն մոտիվացիա, ֆիզպատրաստվածություն և ստաբիլություն դրսևորեց թիմը նրա օրոք: Թեև չհռչակվեցին Իսպանիայի չեմպիոն, բայց պետք է նշել, որ հաղթեցին Իսպանիայի, Իտալիայի և Գերմանիայի նորընծա չեմպիոններին, իրոք, չեմպիոնների չեմպիոն են Կառլոյի սաները: 

Զիդան - Երբ ընտանիքը խաղաղ է, երբ ընտանիքի բոլոր անդամները միահամուռ են և համախմբվել են մեկ հարկի տակ, ոչ-ոք չի կարող խանգարել նրանց մեծ նպատակների հասնելու ճանապարհին: Այս մեծ ընտանիքի լիիրավ անդամ Զիզուն մեծ ավանդ ունեցավ այս պատմական մրցաշրջանում, նրա ներկայությունը մարզումներին և մարզչական նստարանին հոգեբանական խթան էր տղաների համար:

Հենրիխ Մխիթարյան - Շնորհակալություն նաև քեզ, մեր պարծա՛նք, մենք քեզ դեռ կտեսնենք այս գավաթի կողքին, ցանկալի է Արքայական մարզաշապիկով:

Պետրոս Մաթևոսյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 4514 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Melbet
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

25

62 : 29

55

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

25

46 : 17

53

3

Ատլետիկո Մադրիդ

25

28 : 18

43

4

Սևիլիա

25

34 : 25

43

5

Խետաֆե

25

36 : 25

42

6

Ռեալ Սոսյեդադ

24

42 : 31

40

7

Վիլյառեալ

25

43 : 35

38

8

Վալենսիա

25

35 : 37

38

9

Գրանադա

25

32 : 31

36

10

Լևանտե

25

31 : 36

32

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

22/02 00:00

Բետիս

3 : 3

Մալյորկա

22/02 16:00

Սելտա

1 : 0

Լեգանես

22/02 19:00

Բարսելոնա

5 : 0

Էյբար

22/02 21:30

Ռեալ Սոսյեդադ

3 : 0

Վալենսիա

23/02 00:00

Լևանտե

1 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

23/02 15:00

Օսասունա

0 : 3

Գրանադա

23/02 17:00

Ալավես

2 : 1

Ատլետիկ Բիլբաո

23/02 19:00

Վալյադոլիդ

2 : 1

Էսպանյոլ

23/02 21:30

Խետաֆե

0 : 3

Սևիլիա

24/02 00:00

Ատլետիկո Մադրիդ

3 : 1

Վիլյառեալ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

19.02.20 00:00

Ատլետիկո Մադրիդ

1 : 0

Լիվերպուլ

19.02.20 00:00

Բորուսիա Դորտմունդ

2 : 1

ՊՍԺ

20.02.20 00:00

Ատալանտա

4 : 1

Վալենսիա

20.02.20 00:00

Տոտենհեմ

0 : 1

Լեյպցիգ

26․02․20 00։00

Չելսի

0 : 3

Բավարիա

26․02․20 00։00

Նապոլի

1 : 1

Բարսելոնա

27․02․20 00։00

Լիոն

1 : 0

Յուվենտուս

27․02․20 00։00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1 : 2

Մանչեսթեր Սիթի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Էլ Կլասիկոյում»
«Ռեալը» կհաղթի
«Բարսելոնան» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02:04:31 27.02.2020
14:05:14 26.02.2020
13:29:03 25.02.2020
«Ռեալ» 2-1 «Բարսելոնա». Լա լիգա. 25.02.1984
13:03:12 24.02.2020
«Ռեալ» 2-0 «Սարագոսա». Լա լիգա. 24.02.1991
12:35:05 23.02.2020
«Ռեալ» 6-1 «Ռեալ Օվիեդո». Լա լիգա. 23.02.1997
01:54:59 23.02.2020
«Լևանտե» - «Ռեալ Մադրիդ»՝ 1-0․ Խաղի տեսությունը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
18 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.72
18
25
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
18
13
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13 (2)
Դավիդ Սորիա
Խետաֆե
1
25
25
Սուարես
Բարսելոնա
7
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Մասիպ
Վալյադոլիդ
1.12
28
25
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Լուկաս
Ալավես
10 (5)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․44
36
25
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
10
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․76
44
25
Տորես
Օսասունա
6
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33