HalaMadrid TV MOBILE

«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ՎԱԼԵՆՍԻԱ». ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ
22:38:58 05.05.2014

Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վալենսիային»: Արդեն երրորդ տարին անընդմեջ մադրիդյան հսկաները չեն կարողանում «Բեռնաբեուում» առավելության հասնել համառ վալենսիացիների նկատմամբ: Կարծես թե սովորություն է դառնում, բայց, ինչպես պարզվում է, նույնիսկ այս մեկ միավորը կարող է կենսական նշանակություն ունենալ չեմպիոնական մրցավազքում: Անցնենք խաղացողների գնահատականներին:

Դիեգո Լոպես - 9 - Հիանալի հանդիպում անցկացրեց Դիեգոն: Բաց թողած երկու գոլերում չկար նրա մեղքի բաժինը, իսկ այդ դրվագներից զատ նա մի քանի անգամ իսկապես փրկեց թիմին վերահաս գոլից: Ամեն ինչ արժեր միայն Պարեխոյի հարվածից հետո կատարած հիանալի սեյվը:

Դանի Կարվախալ - 8 - Չնայած պապի մահվան լուրը շատ էր ազդել նրա վրա հոգեբանական տեսնակյունից, Դանին հիասքանչ հանդիպում անցկացրեց: Նա ինչպես հասցնում էր միանալ գրոհներին, այնպես էլ հիանալի կերպով խաղում էր պաշտպանությունում՝ անթերի կատարելով իր ուղղակի պարտականությունները:

Վարան - 6 - Զգացվում է, որ Վարանի մոտ խաղային պրակտիկայի բացակայություն կա: Նա մի փոքր դուրս էր մնում ընդհանուր ռիթմից, մի տեսակ նման չէր այն Վարանին, որին սովոր էինք տեսնել նախորդ տարվա կարևորագույն հանդիպումներում: Մենք Ռաֆայելից ավելին ենք սպասում: Երկրորդ գոլի ժամանակ կար նաև նրա մեղքի բաժինը, քանի որ հենց ինքը պետք է փակեր Պարեխոյի գոտին, այլ ոչ թե Գարեթ Բեյլը, ում սահանկումը անօգուտ էր:

Ռամոս - 10 - Անթերի հանդիպում անցկացրեց Սերխիոն, չնայած թիմի բաց թողած երկու գոլերին: Նա միշտ հասցնում էր հաղթել մենապայքարներում, միշտ առաջ էր մղում թիմին: Ավելին, Ռամոսը իր մեջ հարձակվողական բնազդ է գտել ու արդեն երրորդ խաղում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ՝ վերականգնելով հաշվի հավասարակշռությունը:

Մարսելո - 4 - Սա այն Մարսելոն չէ, որին մենք գիտենք: Ոչ մի սրություն չկար նրա գործողություններում, հարձակման գծում մի քանի պահ փչացրեց, իսկ պաշտպանությունում հենց նրա գոտուց էին մրցակիցները մեկը մյուսի հետևից գրոհներ կազմակերպում:

Ալոնսո - 6.5 - Խաբիից սովոր չենք տեսնել այպիսի անշուք խաղ: Չնայած պարբերաբար կատարած երկար ու միջին փոխանցումներին, Խաբին նման չէր իր այն տարբերակին, որ տեսանք «Բավարիայի» դեմ խաղում: Իսկ նրա հավատարիմ գործընկեր Մոդրիչի բացակայությունը բացասաբար էր անդրադարձել: Դա նման էր նրան, որ օրգանիզմի մի մասը միայն գործի, իսկ մյուսը՝ ոչ:

Իլյարամենդի - 2 - Եթե այսպես է Իլյարամենդին պատրաստվում փոխարինել Ալոնսոյին Չեմպիոնների Լիգայի եզրափակչում, ապա «Ռեալը» լուրջ խնդիրներ կարող է ունենալ: Հերթական անգամ բասկ կիսապաշտպանը ձախողվեց: Նրա մոտ ոչինչ չէր ստացվում, նա վատագույնն էր դաշտում, ինչի արդյունքն էլ եղավ այն, որ արդեն ընդմիջմանը փոխարինվեց՝ իր տեղը զիջելով հանգստի հնարավորություն ստացած Անխել դի Մարիային:

Իսկո - 5 - Անշուք խաղ անցկացրեց Իսկոն իրեն դաստիարակած ակումբի դեմ: Իսպանացի կիսապաշտպանի մոտ բացակայում էր թեթևությունը, նա չէր հասցնում արագ որոշումներ կայացնել, ինչի արդյունքն էլ լինում էր այն, որ նույնիսկ արդեն պատկառելի տարիքում գտնվող Սեյդու Կեյտան էր հասցնում փակել նրա առաջխաղացումը:

Բեյլ - 6.5 - Առաջին խաղակեսում Գարեթը բավականին ակտիվ էր, անընդհատ ճնշման տակ էր պահում Մատյոյին ու Բերնատին, բայց երկրորդ խաղակեսում նրա խաղը խամրեց, իսկ ակտիվությունը՝ նվազեց, ինչն էլ հանգեցրեց նրան, որ երկրորդ 45 րոպեների ընթացքում նա գրեթե ոչ մի արդյունավետ գործողություն չկատարեց:

Ռոնալդու - 9 - Արդեն որերորդ անգամն է, ինչ Ռոնալդուն խաղավարտից վայրկյաններ առաջ՝ մրցավարի կողմից ավելացված ժամանակում, կարողանում է խփել գոլ, որը ի վերջո կարող է չափազանց մեծ արժեք ունենալ թիմի համար: Այսպիսի հարված ու այպիսի գոլ, այն էլ խաղի այս հատվածում, պետք է կարողանալ խփել: Աշխարհում երևի թե մեկ ձեռքի մատներով կարելի է հաշվել այն ֆուտբոլիստներին, ովքեր այդ դիրքից կկարողանային այդպիսի գոլ խփել:

Բենզեմա - 6 - Բենզեման հերթական անգամ դաշտից հեռացավ առանց խփած գնդակի, իսկ թիմային առումով այնքան էլ արդյունավետ չէր գործում, որքան նախորդ այն խաղերում, որոնցում գոլ չէր խփել, բայց բավականին լավ ֆուտբոլ էր ցուցադրել:

Փոխարինումներ

Դի Մարիա - 7.5 - Անխելը շատ ակտիվ մտավ խաղի մեջ, կարողացավ անհրաժեշտ արագություն ու ռիթմ հաղորդել խաղին, իսկ 93-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Կազեմիրո - 6 - Մի տեսակ ծանր էր շարժվում դաշտում: Չգիտեմ՝ ինչի հետևանք էր դա, բայց նրա գործողություններում պակասում էր արագությունը: Ճիշտ է, կարողացավ դաշտի կենտրոնում ամրություն ավելացնել, բայց բրազիլացուց ավելին էինք սպասում:

Մորատա - 6 - Ընդամենը 10 րոպե ստացավ Մորատան, բայց դա էլ բավարար էր, որ նա մեկ-երկու անգամ նպաստավոր դիրքերում հայտնվեր ու մոտ լիներ գոլ խփելուն: Եթե մի փոքր ավելի հաշվենկատ գործեր, կարող էր թիմին հաղթանակ պարգևել:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 4732 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

90 : 36

87

2

Ատլետիկո Մադրիդ

38

55 : 29

76

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

63 : 46

68

4

Վալենսիա

38

51 : 35

61

5

Սևիլիա

38

61 : 45

59

6

Խետաֆե

38

48 : 35

59

7

Էսպանյոլ

38

48 : 50

53

8

Ատլետիկ Բիլբաո

38

41 : 44

53

9

Ռեալ Սոսյեդադ

38

45 : 46

50

10

Բետիս

38

44 : 52

50

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/05 22:00

Ալավես

2 : 1

Ժիրոնա

18/05 22:00

Սելտա

2 : 2

Ռայո Վալեկանո

18/05 22:00

Էսպանյոլ

2 : 0

Ռեալ Սոսյեդադ

18/05 22:00

Խետաֆե

2 : 2

Վիլյառեալ

18/05 22:00

Հուեսկա

2 : 1

Լեգանես

18/05 22:00

Սևիլիա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

18/05 22:00

Լևանտե

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

18/05 22:00

Վալյադոլիդ

0 : 2

Վալենսիա

19/05 14:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

0 : 2

Բետիս

19/05 18:15

Էյբար

2 : 2

Բարսելոնա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կո՞ղմ եք, որ Պոլ Պոգբան տեղափոխվի «Ռեալ»
Այո
Ոչ
Չեմ կողմնորոշվում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13:51:31 25.06.2019
13:47:58 25.06.2019
13:46:52 25.06.2019
Հաջողություն քեզ, Մարկոս
13:44:09 25.06.2019
Ինչքա՜ն լավն էր Ասենսիոն 2017-ին
03:25:56 24.06.2019
Real Madrid vs Chelsea 5-3 (Legends) - CORAZÓN CLASSIC MATCH
12:04:37 07.06.2019
Ռեալը ներկայացրեց տնային նոր մարզաշապիկը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
36 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,73
27
37
Մեսսի
Բարսելոնա
13
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
29
21
3
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
32
35
Սարաբիա
Սեւիլյա
13
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Սուարես
Բարսելոնա
21 (4)
Սորիա
Խետաֆե
0,92
34
37
Ջոնի
Ալավես
10
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Ասպաս
Սելտա
20 (5)
Նետու
Վալենսիա
1
34
34
Բեն Յեդեր
Սևիլյա
10
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
3
1
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Էրերին
Աթլետիկ
1,03
32
31
Գրիզման
Աթլետիկո
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33