HalaMadrid TV MOBILE

ԷԼ ԿԼԱՍԻԿՈ. ԼՈՒԿՈՒԼՈՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՍՍԻՈԻՍ, ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻՑ՝ ՔՐԻՍՏԻԱՆ ՄԱԴԵՅՐԱՑԻ
02:31:15 23.03.2014

Առաջաբան

Իսպանիայի առաջնության ամենակարևոր հանդիպումը կկայանա այսօր: Սեփական դաշտում առաջատար «Ռեալը» կընդունի «Բարսելոնային»: «Սանտիագո Բեռնաբեուում» իսկական ճակատամարտ է սպասվում: Այդ ճակատամարտը, իհարկե, բաղկացած է լինելու միկրոդուելներից: Ամեն մի մետրի համար պայքար է ընթանալու: Եվ ահա, որոշեցինք Ձեզ ներկայացնել յուրատեսակ «խաղին ընդառաջ» նյութ:

Հռոմեական կայսրությունը ժամանել էր Հայաստան: Մ.թ.ա 69 թվականի հոկտեմբերի 6-ն էր՝ մոտ 2100 տարի մեզանից առաջ: Լուկուլոսի բանակը ներխուժել էր Տիգրանակերտի մատույցներ ու ցանկանում էր գրավել քաղաքը այն ժամանակ, երբ Տիգրան Մեծը դեռ քաղաքում չէր: Լուկուլոսը երևի չգիտեր, որ 2013 թվականի հոկտեմբեր ամսին մեկ այլ կայսրություն՝ «Բարսելոնա» անվանումով, սեփական հարկի տակ կփորձի տապալել մադրիդյան թագավորությունը, որում նոր էին փոփոխություններ եղել: Նոր արքա էր նստել գահին, իսկ զորքը լրիվ այլ մարտավարությամբ էր գործում, ոչ թե նրանով, ինչին սովոր էր: Տիգրանակերտում Լուկուլոսը մեծ ջանքերի գնով կարողացավ հաղթանակ տանել, բայց նա հաղթեց մեկ ճակատամարտում, ոչ թե պատերազմում: Նույնը եղավ «Կամպ Նոուում»: Հրամանատար Լեո Մեսսիուսի «Բարսան» հաղթեց:

Բայց, ինչպես երևաց հետագա ամիսների ընթացքում, Լուկուլոսի հաղթանակը, ինչպես և «Բարսայինը», կանխորոշիչ չեղավ: Մ.թ.ա 68 թվականին Արածանիում Տիգրան Մեծի զորաջոկատը ծանր հարված հասցրեց թշնամում՝ նրան դուրս մղելով սեփական երկրից ու հաղթանակ տանելով դիմակայությունում: Տիգրան Մեծն էլ երևի չգիտեր, որ իր «ծովից ծով Հայաստանում» կա մի Մադրիդ ավան, որը հետագայում հսկայական քաղաք կդառնա, ու որ 2014 թվականին տեղի «Ռեալը» սեփական դաշտում ընդունելու է «Բարսելոնային»՝ արդեն ոչ թե զիջելով վերջինիս 6 միավոր, այլ գերազանցելով 4-ով: Եվ այս անգամ ամեն ինչ խոսում է այն մասին, որ գնդապետ Ռոնալդուի զորքը ավելի ուժեղ է: Այս ճակատամարտում հաղթելու դեպքում «Ռեալը» կկարողանա առաջ անցնել մրցակցից 10 միավորով ու վերջինիս դուրս մղել իր տիրույթներից:

Ինչ խոսք, այս ճակատամարտում զորքերը հզոր են, զինանոցը՝ ահասարսուռ:

Գլուխ 1

«Բեռնաբեուի» դարպասի պահապանը

Մադրիդի դարպասների պահպանումը հանձնվել է Դրաստամատ Լոպեսունուն: Ազնվազարմ այս պարոնը, ով երկար դադարից հետո վերադարձավ հայրենիք ու անձնվիրաբար ծառայում է իր երկրին, ամեն ինչ կփորձի անել, որ իր քաղաքի դարպասները բացել անգամ չհաջողվի:

Լոպեսունին վերջին շրջանում պարզապես հիանալի է կատարում իր պարտականությունները, եթե հաշվի չառնենք հարևան ատլետ ապստամբների դեմ կռիվը, որում նա իրեն լիովին կորցրել էր ու չէր դիմանում հարվածներին:

Իսկ ընդհանուր առմամբ Լոպեսունին պարզապես հրաշալի է անում իր գործը: Նրա քաղաք անծանոթները միայն մի քանի անգամ են կարողացել ներխուժել վերջին ժամանակներում:

Գլուխ 2

Քաղաքի պաշտպանները

Այստեղ ամեն ինչ շատ ավելի լավ վիճակում է, քան կարելի էր նույնիսկ պատկերացնել: Մարզված, տոկուն, քաջարի, անվախ, խիզախ ու վախ չիմացող մարտիկներ են հավաքվել Կառլեն Անչելոտյանի զորախմբում: Քաջարի զորավարը, ով ծնվել ու մեծացել է Իտալիայում, կարողացավ հենց իտալական շնչով ամուր պատնեշ ստեղծել քաղաքի դարպասների դիմաց, որը անցնելը հսկայական ջանքեր է պահանջում, որոնք շատ հաճախ էլ չեն բավականացնում պատնեշը ճեղքելու համար:

Այս պաշտպանական զորախմբում են Սուրեն Ռամոսը, «գազան Պեպոն», ինչպես նրան դիմում են ընկերները կատակով, Դանիել Կարվախալյանը ու բրազիլացի վարձկան Մովսես Ժունիորյանը: Վերջինս, ապրելով հայկական հողի վրա, արդեն իսկ դարձել է յուրային ու կյանքն էլ կտա հանուն երկրի բարօրության:

Գլուխ 3

Միջնաբերդի պահապանները

Միջնաբերդը գտնվում է քաղաքի ամենագեղեցիկ հատվածում: Կառուցված է այն միայն ազնվագույն քարատեսակներից, որոնցից աշխարհում եզակի թվով տեղերում կարելի է գտնել:

Բայց շարժվելով «թանկից էժանը չկա» սկզբունքով՝ գանձապետ Ֆելիքս Պերեսյանը գումար չխնայեց, որ միջնաբերը ամենագեղեցիկն ու ամենակայունը լինի աշխարհում: Նա հասավ իր նպատակին, անկասկած:

Հիմա Դիմա Անգեղի, Լևոն Կտրիճի ու Շավարշ Ալոնսունու շնորհիվ քաղաքի միջնաբերդը փայլում է այնքան վառ, կարծես Ալեքսանդրիայի փարոսը երևա

Գլուխ 4

Ծանր հրետանին՝ գործի մեջ

Ամբողջ աշխարհն է սարսափած, թե ինչպիսի հաջողություններ է գրանցել մադրիդյան հրետանին՝ գրավելով նույնիսկ ամենաանանցանելի թվացող բերդերն ու քաղաքները:

Այստեղ գանձապետ Պերեսյանը էլ ավելի շռայլ գտնվեց, բրիտանացիներից գնելով վերջիններիս ամենալավ ու անթերի «զենքը»՝ Գարեթ Բելին, ով սերում է Բելերի տոհմից, որի դեմ դեռ հնագույն ժամանակներում պայքարում էր Հայկը: Սակայն բելերի ցեղի այս եզակի ներկայացուցիչը առանձնանում է իր գլադիատորական ունակություններով, հիանալի նետաձիգ է ու կարող է հեռու տարածություններից անգամ խոցել մրցակցի սիրտը:

Նա միացավ արդեն իսկ քաղաքի հրետանու կազմում գտնվող Քրիստիան Մադեյրացուն, ով վերջին տարվա արդյունքներով հավասարը չունեցավ ամբողջ աշխարհում:

Նրանց օգնելու է նաև Կարեն Բենզեմունին, ով գնալով սկսում է ավելի հզոր ուժ դառնալ:

Վերջաբան

Դե ինչ, կյանք կամ մահ, հաղթանակ ու փառք կամ պարտություն ու ցավ: Ընտրությունը մեծ չէ, ամեն ինչ մարտիկների ձեռքերում է: Եթե այդ ձեռքերը ամուր գտնվեն, կկոտրեն ցանկացած դիմադրություն, իսկ եթե միտքը սթափ լինի, նույնիսկ թշնամական բազմահազարանոց զորքը չի կարողանա պայքարել: Ամեն ինչ խաղաղ է թվում մեծ փոթորկից առաջ: Մադրիդում անդորր է, բայց շուտով փոշի կբարձրանա դրա կենտրոնում, քանզի քաջերը կռվելու են գաճաճների դեմ, չարը՝ բարու, ու կհաղթեն այն նրանք, ովքեր կցուցաբերեն տոկուն կամք ու ավելի մեծ եռանդ:

Բոլոր կերպարները հորինված են: Ցանկացած համընկնում պատահական է:

Հեղինակ՝ Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Նյութը կազմելիս օգտագործվել են տվյալներ Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն» աշխատությունից: Աշխատությունը հասանելի դարձնելու համար հատուկ շնորհակալություն մադրիդահայ համայնքին ու համայնքի կրթության ու գիտության նախարարությանը: {#emotions_dlg.35}

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 5309 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

27

63 : 31

58

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

27

49 : 19

56

3

Սևիլիա

27

39 : 29

47

4

Ռեալ Սոսյեդադ

27

45 : 33

46

5

Խետաֆե

27

37 : 25

46

6

Ատլետիկո Մադրիդ

27

31 : 21

45

7

Վալենսիա

27

38 : 39

42

8

Վիլյառեալ

27

44 : 38

38

9

Գրանադա

27

33 : 32

38

10

Ատլետիկ Բիլբաո

27

29 : 23

37

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

Հետաձգված

Ատլետիկ Բիլբաո

 : 

Ատլետիկո Մադրիդ

Հետաձգված

Վալենսիա

 : 

Լևանտե

Հետաձգված

Գրանադա

 : 

Խետաֆե

Հետաձգված

Լեգանես

 : 

Վալյադոլիդ

Հետաձգված

Մալյորկա

 : 

Բարսելոնա

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Էյբար

Հետաձգված

Ռեալ Սոսյեդադ

 : 

Օսասունա

Հետաձգված

Սևիլիա

 : 

Բետիս

Հետաձգված

Սելտա

 : 

Վիլյառեալ

Հետաձգված

Էսպանյոլ

 : 

Ալավես

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

11․03․20 00։00

Վալենսիա

3 : 4

Ատալանտա

11․03․20 00։00

Լեյպցիգ

3 : 0

Տոտենհեմ

12․03․20 00։00

Լիվերպուլ

1(1) : 0(3)

Ատլետիկո Մադրիդ

12․03․20 00։00

ՊՍԺ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

Հետաձգված

Յուվենտուս

 : 

Լիոն

Հետաձգված

Մանչեսթեր Սիթի

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Հետաձգված

Բավարիա

 : 

Չելսի

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Նապոլի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կկարողանա՞ «Ռեալը» հաղթահարել «Սիթիի» արգելքը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:57:50 14.05.2020
17:32:07 02.05.2020
16:19:13 24.04.2020
Ռաուլի՝ «Ռեալում» վերջին խաղից ու գոլից տասը տարի է անցել
16:04:47 10.04.2020
Կառլոսի 20 լավագույն գոլերը
21:57:11 07.04.2020
Կուրտուայի 30 լավագույն սեյվերը «Ռեալում»
21:54:43 07.04.2020
Հանգչի՛ր խաղաղությամբ, Ռադոմիր Անտիչ

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
19 (3)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.78
21
27
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
19
14
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
14 (3)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.93
25
27
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
8
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Մասիպ
Վալյադոլիդ
1.22
33
27
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Լուկաս
Ալավես
11 (5)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․48
40
27
Սուարես
Բարսելոնա
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
11
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․70
46
27
Տորես
Օսասունա
7
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33