HalaMadrid TV MOBILE

ԱՆՉԵԼՈՏԻ.«ԲԵՆԶԵՄԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԽԱՂԱԼ. ՈՂՋ ԹԻՄՆ Է ՊԱՏՐԱՍՏ»
20:08:18 22.03.2014

«Երկրպագուները աջակցությունը կարող է կարևոր լինել ու փոքր առավելություն տալ մեզ»,- ասաց Անչելոտին:

Կարլո Անչելոտին Կլասիկոյից առաջ մամլո ասուլիս տվեց «Սյուդադ Ռեալ Մադրիդում»: Իտալացի մասնագետը հաստատեց, որ Մոդրիչը, Ալոնսոն ու Դի Մարիան կխաղան կենտրոնում: Բացի այդ նա ասաց.«Մեր ցանկությունն ցույց տալ մեր լավագույն որակները: Մենք շատ ոգևորված ենք ու կփորձենք անել այն, ինչ արել ենք վերջին խաղերի ընթացքում՝ հարձակվողական ֆուտբոլ ցուցադրել ու պաշտպանվել միասին: Երկու թիմերում էլ կան ֆուտբոլիստներ, ովքեր միայնակ կարող են վճռել խաղի ելքը: Տարբերություն կլինի միայն ամբողջ թիմի կատարած աշխատանքի արդյունքում, ոչ թե միայն անհատների: Կհաղթի այն թիմը, որն ավելի լավ կխաղա»:

«Կլասիկոն միշտ էլ մեծագույն հանդիպում է, ու քո վրա ճնշում է գործադրում հենց խաղի կարևորությունը, քանի որ այն միշտ տարբերվում է այլ խաղերից: Մենք փոքր առավելություն ունենք, քանի որ խաղում ենք սեփական դաշտում, ու ցանկանում ենք հաղթանակ տանել: Երկրպագուների աջակցությունը կարող է կարևոր լինել ու փոքր առավելություն տալ մեզ»:

Բենզեմայի ապաքինման մասին.
«Ամբողջ թիմը շատ լավ վիճակում է: Բենզեման լիովին ապաքինվել է ու արդեն իսկ մարզվել է թիմի հետ: Փոքր խնդիր կար Իսկոյի մոտ, ում մոտ մրսածության նախանշաններ կային, սակայն հետո նա մարզվեց թիմի հետ: Ողջ կազմը պատրաստ է խաղին»:

Բեյլի ու դաշտում նրա դիրքի մասին.
«Նա ունի որակներ, որոնց շնորհիվ կարող է խաղալ եզրում, իսկ երբեմն՝ փոխել դիրքերը ԴԻ Մարիայի հետ: Հիմա թիմում կա բալանս, ու այս խաղի համար նոր հեծանիվ չենք փորձելու հորինել: Նա կխաղա եզրում: Նա լավ ֆիզիկական վիճակում է ու վաղը լավ հանդիպում կանցկացնի: Նրա հետ հատուկ աշխատանք չի տարվել: Նա հիանալի որակներ ունի ու մնացածի նման մասնակցել է մարզմանը»:

Կրիշտիանու Ռոնալդուի ու նրա հիանալի մարզավիճակի մասին.
«Սա նրա համար մրցաշրջանի լավագույն պահը չէ, քանի որ հենց սկզբից էլ Կրիշտիանուն հիանալի էր խաղում ու մինչև հիմա էլ շարունակում է նույն կերպ: Ռոնալդուն լավ սկսեց ու հիմա էլ լավ վիճակում է՝ խփելով շատ գոլեր»:

«Ժամանակն է եկել, որ ես էլ հաղթեմ «Բարսելոնային»: Իմ խաղացողներից ոմանք հաղթել են Կլասիկոյում, ու հույս ունեմ, որ վաղը իմ տղաները կօգնեն, որ ես էլ հաղթեմ կատալոնյան թիմին: Առաջին խաղում ենք լավ չէինք խաղում ամբողջ հանդիպման ընթացքում, լավ ստացվեց միայն մեկ խաղակեսը: Վաղը կփորձենք խաղալ 90 րոպե այնպես, ինչպես խաղում էինք «Նոու Կամպում» երկրորդ խաղակեսի ընթացքում»:

Դիմակայության մասին.
«Իմ թիմը հանգիստ է ու սովորականի պես է պատրաստվել խաղին: Ես իմ խաղացողներին ասելու բան չունեմ, քանի որ նրանք ինձանից ավելի փորձառու են «Բարսելոնայի» դեմ դիմակայություններում: Այս խաղում կլինի ճնշում, կենտրոնացվածություն, մոտիվացիա ու շատ ավելին: Պետք է փորձենք հնարավորինս հանգիստ լինել»:

«Բարսելոնայի» մասին.
«Նրանք հստակ փիլիսոփայություն ունեն, ու չեմ կարծում, թե այս խաղում որևէ բան կփոխվի: Նրանք կփորձենք իրենց խաղը թելադրել, իսկ մենք ամեն ինչ կանենք, որ մեր խաղը ու զենքերը գործի դնենք: Յուրաքանչյուր թիմ ունի իր թույլ կողմերը, բայց մեծագույն ակումբներին հաղթելու համար պետք է գերազանցես նրանց դաշտի յուրաքանչյուր հատվածում: Մենք պետք է կարողանանք վերահսկել խաղը»:

Նեյմարը կամ Պեդրոն՝ մեկնարկային կազմում.
«Էական տարբերություն չկա: Ինձ համար միևնույն է: Դա Մարտինոյի որոշելու հարցն է: Մենք գիտենք, որ խաղալու ենք հիանալի թիմի դեմ, ու ոչինչ ավելին: Պետք է զգույշ լինենք նրանց հետ, քանի որ մրցակիցը շատ բարձրակարգ է: Պետք է միասնաբար ու կոմպակտ գործենք պաշտպանությունում ու կիսապաշտպանությունում»:

Պայքար՝ կիսապաշտպանությունում.
«Վաղվա խաղում մեծ նշանակություն կունենա տարածություններին տիրելը: Մեր կիսապաշտպանները հիմա շատ լավ են խաղում, ու ես վստահ եմ նրանց վրա: Մենք կարող ենք հաղթել այդ պայքարում»:

Թե ինչ ազդեցություն կունենա այս խաղը Գավաթի խաղարկության եզրափակչի վրա.
«Դա բոլորովին այլ պատմություն է: Խոսում ենք տարբեր մրցաշարերի մասին: Մարդիկ մոռանում են, որ կա ևս մեկ վտանգավոր մրցակից՝ «Ատլետիկոն», որը կարող է շահել այս խաղից: Կրկնում եմ՝ դրանք տարբեր մրցաշարեր են»:

Կլասիկոյում ունեցած մոտիվացիայի մասին.
«Երբ մարզում էի այլ թիմեր, վճարում էի, որ դիտեի այս խաղերը հեռուստատեսությամբ: Բայց հիմա ես երջանիկ եմ, քանի որ ինքս կարող եմ դրան մասնակից լինել, ու վճարելու կարիք չկա: Մարզիչների համար մեծ մոտիվացիա է նման խաղերին թիմին պատրաստելը: Շատ մարզիչներ կուզենային լինել այստեղ այս պահին: Ես շատ ուրախ եմ ու հուսով եմ, որ հնարավորինս քիչ սխալներ կգործենք»:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4399 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

27

63 : 31

58

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

27

49 : 19

56

3

Սևիլիա

27

39 : 29

47

4

Ռեալ Սոսյեդադ

27

45 : 33

46

5

Խետաֆե

27

37 : 25

46

6

Ատլետիկո Մադրիդ

27

31 : 21

45

7

Վալենսիա

27

38 : 39

42

8

Վիլյառեալ

27

44 : 38

38

9

Գրանադա

27

33 : 32

38

10

Ատլետիկ Բիլբաո

27

29 : 23

37

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

Հետաձգված

Ատլետիկ Բիլբաո

 : 

Ատլետիկո Մադրիդ

Հետաձգված

Վալենսիա

 : 

Լևանտե

Հետաձգված

Գրանադա

 : 

Խետաֆե

Հետաձգված

Լեգանես

 : 

Վալյադոլիդ

Հետաձգված

Մալյորկա

 : 

Բարսելոնա

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Էյբար

Հետաձգված

Ռեալ Սոսյեդադ

 : 

Օսասունա

Հետաձգված

Սևիլիա

 : 

Բետիս

Հետաձգված

Սելտա

 : 

Վիլյառեալ

Հետաձգված

Էսպանյոլ

 : 

Ալավես

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

11․03․20 00։00

Վալենսիա

3 : 4

Ատալանտա

11․03․20 00։00

Լեյպցիգ

3 : 0

Տոտենհեմ

12․03․20 00։00

Լիվերպուլ

1(1) : 0(3)

Ատլետիկո Մադրիդ

12․03․20 00։00

ՊՍԺ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

Հետաձգված

Յուվենտուս

 : 

Լիոն

Հետաձգված

Մանչեսթեր Սիթի

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Հետաձգված

Բավարիա

 : 

Չելսի

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Նապոլի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կկարողանա՞ «Ռեալը» հաղթահարել «Սիթիի» արգելքը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:57:50 14.05.2020
17:32:07 02.05.2020
16:19:13 24.04.2020
Ռաուլի՝ «Ռեալում» վերջին խաղից ու գոլից տասը տարի է անցել
16:04:47 10.04.2020
Կառլոսի 20 լավագույն գոլերը
21:57:11 07.04.2020
Կուրտուայի 30 լավագույն սեյվերը «Ռեալում»
21:54:43 07.04.2020
Հանգչի՛ր խաղաղությամբ, Ռադոմիր Անտիչ

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
19 (3)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.78
21
27
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
19
14
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
14 (3)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.93
25
27
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
8
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Մասիպ
Վալյադոլիդ
1.22
33
27
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Լուկաս
Ալավես
11 (5)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․48
40
27
Սուարես
Բարսելոնա
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
11
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․70
46
27
Տորես
Օսասունա
7
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33