HalaMadrid TV MOBILE

ԱՆՉԵԼՈՏԻ.«ՎԱՂԸ ՄԵԶ ԲԱՐԴ ԽԱՂ Է ՍՊԱՍՎՈՒՄ»
21:58:57 22.11.2013

«Ալմերիայի» դեմ առաջիկա խաղին ընդառաջ Կարլո Անչելոտին ասուլիս է ունեցել: Իտալացի մասնագետը, մասնավորապես, նշել է.«Կարծում եմ՝ հիմա «Բարսելոնան» ունի նույն խնդիրը, ինչ մենք: Նրանք ունեն խաղացողներ, ովքեր վնասվածքներով են վերադարձել հավաքականներից: Հիմա կարիք չկա մտածել այլ թիմերի մասին: Միայն մտածում ենք վաղվա խաղի մասին: Առաջնության վերջին խաղերում մենք լավ ենք դրսևորել մեզ, ճիշտ մոտեցում ենք ցուցաբերել: Վաղը պետք է նույն կերպ լինի: Ամեն անգամ, երբ խաղում ենք հավաքականների խաղերից հետո, դժվարություններ ենք ունենում, ու վաղը նույնպես խնդիրներ կլինեն: Չգիտենք՝ ինչ տեղի կունենա: Պետք է մտածել վաղվա խաղի մասին, ոչ թե այլ թիմերի»:

Թիմի կատարած աշխատանքի մասին.«Պետք է այս խաղում զգույշ լինել, քանի որ հավաքականների խաղերից հետո սովորաբար խնդիրներ ենք ունենում: Վաղը նույնպես կլինեն խնդիրներ, ու թիմը պատրաստ է, հեշտ խաղ չի լինելու: «Ալմերիան» վերջին խաղերում լավ է դրսևորել իրեն՝ տանելով երեք անընդմեջ հաղթանակ: Նրանք վստահություն ու մոտիվացիա ունեն, իսկ վերջին 15 օրերին մարզվել են առանց խնդիրների: Այս պահին մեր խաղացողների տրամադրվածությունը լավն է: Բոլորն էլ պատրաստ են վաղվա խաղին: Ճիշտ եք, բոլոր խաղացողները վերադարձել են երջանիկ, քանի որ մասնակցելու են Աշխարհի առաջնությանը: Հոգեբանորեն թիմը լավ վիճակում է: Մենք միայն վնասվածքների ու վերականգնման հարցում խնդիր ունենք»:

Թիմի վիճակի մասին.«Ֆիզիկական վիճակը լավ չէ, քանի որ մենք ունենք խաղացողներ, ովքեր պատրաստ չեն խաղալ: Դի Մարիան, Խեդիրան, Մարսելոն, Վարանն ու Կոենտրաուն չեն մասնակցի խաղին: Մյուսները պատրաստ են, ու մենք մեկ օր ունենք վերականգնվելու համար, բայց ընդհանուր վիճակը լավ չէ»:

Ռոնալդուի մասին, ով խաղից խաղ զարմացնում է հիանալի ելույթներով.«Չգիտեմ, թե ինչ հեղինակություն է վայելում Ռոնալդուն հանդերձարանում: Բայց կարծում եմ, որ նրա կողքին կան մարդիկ, ովքեր իրեն շատ լավ են ճանաչում: Նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Բոլորիս համար էլ մեծ հաճույք է, որ մեր թիմում կա նման խաղացող, ով այդքան բան է տալիս թիմին»:

Ռոնալդուի կատարած մեծ ծավալի աշխատանքի մասին.«Ես նրան հանգստանալու հնարավորություն եմ տալու: Գավաթային խաղերին նա չի մասնակցի ու մի քանի հանգստյան օր կստանա: Եթե ես տեսնում եմ, որ խաղացողը հոգնած է, նրան հանգստի հնարավորություն եմ տալիս: Ռոնալդուն նույնպես համաձայն է սրան: Հենց նա հոգնած լինի, կասի այդ մասին: Նա այս պահին այնքան էլ հոգնած չէ ու թարմ տեսք ունի»,- կատակելով ասել է Անչելոտին: 

«Ալմերիայի» դեմ խաղում իր ընտրած խաղահամակարգի մասին.«Մենք այս օրերին փորձարկել ենք նույն խաղահամակարգը՝ երեք կենտրոնական կիսապաշտպաններով, բայց որոշում կայացնելու եմ վաղը: Մենք կարող ենք Խեդիրային փոխարինել Կազեմիրոյով կամ օգտագործել Ալոնսո-Կազեմիրո կամ Ալոնսո-Իլյարա զույգերը կիսապաշտպանությունում ու Իսկոյին՝ ավելի առաջ քաշված: Երկու տարբերակներն էլ ինձ վստահություն են ներշնչում»:

Ալոնսո-Իլյարա զույգի համատեղելիության մասին.«Նրանք կարող են խաղալ կողք կողքի: Դա արել են շատ անգամներ ու երբեք խնդիրներ չեն ունեցել»:

Կազեմիրոյի ու նրա ստացած քիչ խաղաժամանակի մասին.«Նա կարևոր խաղացող է: Կազեմիրոն լավ է մարզվում:  Նա օպտիմալ մարզավիճակում է: Խաղացողը մոտիվացված է ու ֆիզիկապես լավ վիճակում է գտնվում»:

Վարանի բացակայության մասին.«Մենք դեռևս փորձում ենք պարզել, թե ինչ խնդիր ունի Վարանը ծնկի հետ կապված: Ֆրանսիայի հավաքականի խաղում նա փոքր ինձ ծանրաբեռնել է ծունկը ու վաղը չի կարող խաղալ: Նման խնդիրները նորմալ են այն խաղացողների մոտ, ովքեր ծնկի վիրահատություն են ունեցել: Պետք է լուծել խնդիրը, որ խաղացողը լիովին առողջ վերադառնա շարք: Անհանգստանալու կարիք չկա: Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է կատարվում նրա հետ: Շատ ֆուտբոլիստներ ունեցել են նմանատիպ խնդիրներ: Դիդյե Դրոգբան նույնպես ժամանակին նման խնդիր ուներ: Մենք հիմա ցանկանում ենք պարզել, թե ինչն է ծնկի գերբեռնվելու պատճառը, ու փորձում ենք բուժել վնասվածքը»: 

Նաչոյի մասին.«Նա աշխատում է, ինչպես Կազեմիրոն՝ շատ լավ անցկացնելով մարզումները: Նա շատ լավ է աշխատում: Խոսել եմ նրա հետ: Նա ցանկանում է խաղաժամանակ ստանալ, բայց մրցակցությունը մեծ է: Մեզ համար կարևոր է, որ խաղացողներ ունենք, ովքեր չեն խաղում, բայց շարունակում են կենտրոնանալ միայն թիմի խաղի վրա: Նաչոն հենց այդ խաղացողներից է, ով, երբ դաշտ է դուրս գալիս, շատ լավ է խաղում»:

Դարպասապահների մասին.«Ես կարող եմ որոշում կայացնել՝ հակառակ Վիլիամ Վեկիի կարծիքի: Նրա կարծիքն ինձ համար կարևոր է, քանի որ վստահում եմ նրան ու շատ լավ գիտեմ, թե ինչպես նա կարող է աշխատել դարպասապահների հետ: Բայց վերջնական որոշումը կայացնում եմ ես»:

Եվ վերջում, հավաքականների խաղերի մասին.«Մեր բախտը բերել է, որ մինչև մարտ հավաքականների խաղեր նախատեսված չեն: Ինձ համար դժվար է խոսել այս մասին, բայց կարծում եմ, որ Իսպանիայի հավաքականի խաղերի կազմակերպումը լավ մակարդակի վրա չէր, քանի որ խաղացողները երեք օր քնել են ինքնաթիռի մեջ: Սա լավ չէ: «Բարսելոնան» կորցրեց Վալդեսին, իսկ մենք, բարեբախտաբար, վնասվածքներ ստացած խաղացողներ չունեցանք: Կարծում եմ՝ ավելի լավ կազմակերպումը կօգնի խուսափել վնասվածքներից»:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4252 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

27

63 : 31

58

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

27

49 : 19

56

3

Սևիլիա

27

39 : 29

47

4

Ռեալ Սոսյեդադ

27

45 : 33

46

5

Խետաֆե

27

37 : 25

46

6

Ատլետիկո Մադրիդ

27

31 : 21

45

7

Վալենսիա

27

38 : 39

42

8

Վիլյառեալ

27

44 : 38

38

9

Գրանադա

27

33 : 32

38

10

Ատլետիկ Բիլբաո

27

29 : 23

37

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/06 00:00

Սևիլիա

 : 

Բետիս

12/06 21:30

Գրանադա

 : 

Խետաֆե

13/06 00:00

Վալենսիա

 : 

Լևանտե

13/06 15:00

Էսպանյոլ

 : 

Ալավես

13/06 19:00

Սելտա

 : 

Վիլյառեալ

13/06 21:30

Լեգանես

 : 

Վալյադոլիդ

14/06 00:00

Մալյորկա

 : 

Բարսելոնա

14/06 15:00

Ատլետիկ Բիլբաո

 : 

Ատլետիկո Մադրիդ

14/06 21:30

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Էյբար

15/06 00:00

Ռեալ Սոսյեդադ

 : 

Օսասունա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

11․03․20 00։00

Վալենսիա

3 : 4

Ատալանտա

11․03․20 00։00

Լեյպցիգ

3 : 0

Տոտենհեմ

12․03․20 00։00

Լիվերպուլ

1(1) : 0(3)

Ատլետիկո Մադրիդ

12․03․20 00։00

ՊՍԺ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

Հետաձգված

Յուվենտուս

 : 

Լիոն

Հետաձգված

Մանչեսթեր Սիթի

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Հետաձգված

Բավարիա

 : 

Չելսի

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Նապոլի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կկարողանա՞ «Ռեալը» հաղթահարել «Սիթիի» արգելքը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:57:50 14.05.2020
17:32:07 02.05.2020
16:19:13 24.04.2020
Ռաուլի՝ «Ռեալում» վերջին խաղից ու գոլից տասը տարի է անցել
16:04:47 10.04.2020
Կառլոսի 20 լավագույն գոլերը
21:57:11 07.04.2020
Կուրտուայի 30 լավագույն սեյվերը «Ռեալում»
21:54:43 07.04.2020
Հանգչի՛ր խաղաղությամբ, Ռադոմիր Անտիչ

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
19 (3)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.78
21
27
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
19
14
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
14 (3)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.93
25
27
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
8
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Մասիպ
Վալյադոլիդ
1.22
33
27
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Լուկաս
Ալավես
11 (5)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․48
40
27
Սուարես
Բարսելոնա
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
11
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․70
46
27
Տորես
Օսասունա
7
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33