HalaMadrid TV MOBILE

ԿԱՍԻԼՅԱՍ.«ՔՎԵԱՐԿԵԼ ԵՄ ՌՈՆԱԼԴՈՒԻ ՕԳՏԻՆ, ՔԱՆԻ ՈՐ ՆԱ ԼԱՎԱԳՈԻՅՆՆ Է»
22:30:48 21.11.2013

Իկեր Կասիլյասը, մասնակցելով հասարակական միջոցառման, ժամանակ է գտել խոսել մի շարք հարցրի մասին, այդ թվում՝ «Ոսկե գնդակի» քվեարկության.«Առաջին տեղը տվել եմ Կրիշտիանուին: Մյուսների անունները կիմանաք հունվարին: Կարծում եմ՝ նա արժանի էր: Եթե մրցանակը նա չստանա, շատ կզարմանամ: Ամեն մեկը իր տեղն է քվեարկում՝ հաշվի առնելով տարբեր չափանիշներ՝ տիտղոսները, ցուցադրած խաղը... Ես ավելի շատ գնահատում եմ խաղացողի, ով 80 խաղում 90 գոլ է խփում: Դա անհավանական է»:

Քվեարկության ժամկետը երկարացնելու որոշման վերաբերյալ.«Ես արդեն իսկ քվեարկել էի ու թերթիկն ուղարկել ՖԻՖԱ: Չեմ փոփոխելու իր քվեն: Մեծ ընտրություն կա ինչպես Եվրոպայում, այնպես էլ մյուս մայրցամաքներում: Բայց կարծում եմ, որ Ռոնալդուն անկրկնելի էր: Չգիտեմ, ինչքանով արդարացի կլինի վերջնական արդյունքը, բայց իմ որոշումը սա է: Պետք է վստահել վերջնական արդյունքին»: 

«ՖԻՖԱ-ի նախագահի հետ պատահած միջադեպը այնքան էլ գեղեցիկ չէր: Եթե այդ տեսանյութը չհայտնվեր համացանցում, դա կմնար պարզապես որպես անեկդոտ: Բայց սա ֆուտբոլ է: Ցանկացածն է սխալներ գործում: Մարդիկ պետք է սովորեն գիտակցել իրենց սխալները ու ներողություն խնդրեն դրանց համար: Կարծում եմ՝ դա մենք տեսանք: Իսկ Ռոնալդուն հիանալի վարվեց՝ պատասխանելով խաղադաշտում, իսկ իր պատասխանը ֆանտաստիկ էր: Բացի այդ, մենք բոլորս ուրախ կլինենք, եթե նա հաղթի, քանի որ այդ դեպքում «Ոսկե գնդակը» կլինի նաև «Ռեալի» պարգևը»,- նշել է Իկերը: 

Թե արդյո՞ք Ռոնալդուն կգնա Ցյուրիխ մրցանակաբաշխության օրը.«Ես այդ թեմայով չեմ խոսել Կրիշտիանուի հետ: Նա մեծագույն խաղացող է, ով ինքն է կայացնում որոշումը: Ես գիտեմ, թե ինքս ինչպես կվարվեի այդ դեպքում, ու դա իմ կարծիքն է: Նա մեծագույն խաղացող է ու հիանալի մարդ և գիտի, թե ինչ պետք է անի: Քվեարկում են հավաքականների ավագներն ու մարզիչները, ովքեր պետք է որ ավելի բանիմաց լինեն, ինչպես նաև լրագրողները: Բայց ես կուզեի, որ եթե քվեարկում են լրագրողները, քվեարկեն ոչ թե մի քանիսը, այլ բոլորը»: 

«Ռեալում» իր ներկայիս դրության մասին.«Ես այս պահին չեմ մտածում Աշխարհի առաջնության մասին: Կարծում եմ, այս պահին ամեն ինչ լավ եմ անում ակումբում: Քրտնաջան աշխատում եմ, որ մարզչի տրամադրության տակ լինեմ ցանկացած պահի: Հավաքականում մենք արեցինք մեր գործը, դուրս եկանք Աշխարհի առաջնություն, ու հիմա պետք է աշխատեմ, որ լավ խաղամ «Ռեալում», ինչը կծառայի նրան, որ Դել Բոսկեն հաշվի կառնի սա ու կընդգրկի ինձ վերջնական ցուցակում: Ես պայքարում եմ իմ տեղի համար: Չեմ հանձնվում: Պետք է էլի ու էլի պայքարել: Պետք է ավելի մեծ զոհողությունների գնալ ամեն խաղում դաշտ դուրս գալու համար: Որոշումը մարզիչն է կայացնում, ու ես պետք է մարզվեմ ու պայքարեմ տեղի համար»:

«Ես նախապայմաններ չեմ դնում: Այն, ինչ ասում եմ, զուրկ է ենթատեքստից: Ես ուրախ եմ, որ այստեղ եմ, ցանկանում եմ շարունակել մնալ այս թիմում, մնալ ու ավարտել կարիերաս այստեղ: Եթե չխաղամ, կասեմ, որ տխուր եմ: Բայց հիմա ցանկանում եմ միայն օգնել թիմին հասնել ամենամեծ հաջողությունների ու վայելել մարզչի վստահությունը»:

Այն մասին, թե արդյո՞ք այս իրավիճակը չի հիշեցնում Սեզար Սանչեսի հետ կատարվածը, երբ ինքը դեռ նոր էր եկել առաջին թիմ.«Մրցաշրջանում լինելու է մի պահ, երբ Չեմպիոնները լիգան առաջնային պլան է գալու: Մինչև այս տարվա վերջ դեռ 4 խաղ եմ անցկացնելու: 11 տարի առաջ այլ էր, քան հիմա: Ես հիմա ավելի փորձառու եմ: Երկու դեպքում էլ սովորելու տեղ ունեմ, քանի որ 11 տարի առաջ ես հասունացա, իսկ հիմա շատ բան եմ սովորում»:

«Ալմերիայի» դեմ առաջիկա խաղի մասին.«Առաջին անգամը չէ, որ նման բան է լինում: «Ռեալի» խաղացողները հավաքականների կազմերում գերբեռնված խաղեր են անցկացրել, իսկ մրցակիցը երկու շաբաթ պատրաստվել է խաղին: Բայց սա արդարացում չէ: Մենք արդեն սովոր ենք շաբաթվա մեջ երկու անգամ խաղալուն ու կփորձենք հերթական երեք միավորը վաստակել»: 

Կասիլյասը գովեստի խոսքեր հղեց նաև Կազեմիրոյի հասցեին.«Մինչմրցաշրջանի ժամանակ, երբ մյուսները վնասվածք ունեին, Կազեմիրոն իրեն շատ լավ դրսևորեց: Թե լրատվամիջոցները, թե խաղացողները բարձր գնահատեցին նրա խաղը: Բայց հետո, երբ Ալոնսոն ու Իլյարան վերադարձան, նա քիչ շանս ստացավ: Նա դեռ երիտասարդ է, ցանկանում է խաղալ ու լավ է մարզվում: Սամիի հետ տեղի ունեցած դժբախտությունից հետո նա շանս է ստանում, ու մենք պետք է օգնենք նրան: Վստահ եմ, որ նա այս ամիս շատ բան է տալու թիմին»:

Վնասվածք ունեցողների մասին.«Երկուսն էլ շատ կարևոր խաղացողներ են մեզ համար, հատկապես ծանր է Սամիի կորուստը, ով երկար ժամանակ չի օգնի թիմին: Այդ պահերին զգում ես, որ նույնը կարող է քեզ հետ լինել: Կոենտրաուն կարևոր խաղի էր մասնակցում, բայց Գերմանիայի հավաքականի ընկերական խաղը ավելի է բարկացնում: Բայց մենք ունենք թիմ, որ կարող է լրացնել այդ բացը, ու մարզիչը կորոշի, թե ով է խաղալու: Մենք հուսով ենք, որ երկուսն էլ հնարավորինս շուտ կապաքինվեն»: 

Մոուրինյոյի մասին.«Ինձ համար մեծ պատիվ էր Մոուրինյոյի հետ աշխատելը: Այդ երեք տարում մենք լավ արդյունքներ ենք ունեցել: Մենք նվաճեցինք գավաթն ու առաջնության չեմպիոնի կոչումը: Մենք լավ թիմ էինք հավաքել, ինչը ասել եմ նաև ամիսներ առաջ: Ես Մոուրինյոյի հետ խնդիրներ չունեմ: Եթե բան ունենայի ասելու, կասեի հենց նրան»: 

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4294 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

90 : 36

87

2

Ատլետիկո Մադրիդ

38

55 : 29

76

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

63 : 46

68

4

Վալենսիա

38

51 : 35

61

5

Սևիլիա

38

61 : 45

59

6

Խետաֆե

38

48 : 35

59

7

Էսպանյոլ

38

48 : 50

53

8

Ատլետիկ Բիլբաո

38

41 : 44

53

9

Ռեալ Սոսյեդադ

38

45 : 46

50

10

Բետիս

38

44 : 52

50

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/05 22:00

Ալավես

2 : 1

Ժիրոնա

18/05 22:00

Սելտա

2 : 2

Ռայո Վալեկանո

18/05 22:00

Էսպանյոլ

2 : 0

Ռեալ Սոսյեդադ

18/05 22:00

Խետաֆե

2 : 2

Վիլյառեալ

18/05 22:00

Հուեսկա

2 : 1

Լեգանես

18/05 22:00

Սևիլիա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

18/05 22:00

Լևանտե

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

18/05 22:00

Վալյադոլիդ

0 : 2

Վալենսիա

19/05 14:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

0 : 2

Բետիս

19/05 18:15

Էյբար

2 : 2

Բարսելոնա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

 : 

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Անհրաժեշտություն կա՞ր երկարաձգել Թոնի Կրոսի պայմանագիրը
Այո: Նա պետք է շարունակի խաղալ
Ոչ: Նա արդեն սպառել է իրեն որպես թոփ ֆուտբոլիստ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11:09:35 21.05.2019
11:08:43 21.05.2019
02:07:41 19.05.2019
Ռեալի լավագույն գոլերը Բետիսի հետ խաղերում
00:40:14 14.05.2019
Ապագա / Կրիստո Գոնսալեսի մկրատաձև գոլը
11:23:48 11.05.2019
Ռոդրիգո / Վերջին քայլը Մադրիդ գալուց առաջ
11:22:54 11.05.2019
Տիբո Կուրտուան դարձավ 27 տարեկան

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
36 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,73
27
37
Մեսսի
Բարսելոնա
13
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
29
21
3
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
32
35
Սարաբիա
Սեւիլյա
13
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Սուարես
Բարսելոնա
21 (4)
Սորիա
Խետաֆե
0,92
34
37
Ջոնի
Ալավես
10
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Ասպաս
Սելտա
20 (5)
Նետու
Վալենսիա
1
34
34
Բեն Յեդեր
Սևիլյա
10
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
3
1
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Էրերին
Աթլետիկ
1,03
32
31
Գրիզման
Աթլետիկո
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33