HalaMadrid TV MOBILE

«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ՄԱԼԱԳԱ». ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ
12:53:58 21.10.2013

Ներկայացնում ենք «Ռեալ Մադրիդ» - «Մալագա» խաղին մասնակցած ֆուտբոլիստների գնահատականները:

Դիեգո Լոպես - 6.5 - Պորտիլյոյի հարվածից հետո լավ սեյվ կատարեց, բայց, ինչպես ավելի ուշ պարզվեց, դա նրա եզակի միջամտություններից էր խաղում: Անելու շատ գործ չուներ ու գնդակին հպվում էր միայն պաշտպանների հետ այն խաղարկելիս:

Դանի Կարվախալ - 7.5 - Նրա լավագույն հանդիպումներից էր «Ռեալի» կազմում: Պաշտպանողական գործողություններում շատ անելիքներ չուներ ու ազատորեն առաջ էր գնում, քանի որ Էլիզեուն քիչ էր ճնշում նրան: Եզրափակիչ փոխանցումները կարող էր ավելի լավ կատարել, բայց որպես հավելյալ հարձակվողական ուժ բավականին արդյունավետ էր գործում:

Պեպե - 7.5 - Ցույց տվեց, որ երկրորդ հարկում ոչ ոք չի կարող առավելություն ստանալ իր նկատմամբ` մեկը մյուսի հետևից հեռացնելով եզակի բարձրից փոխանցումները:

Սերխիո Ռամոս - 7.5 - Ուշադիր կերպով հսկում էր մարոկացի Էլ-Համդաուիին, ով անընդհատ փորձում էր ազատ գոտիներ գտնել: Սերխիոն հեշտությամբ կարողացավ չեզոքացնել մրցակցի հարձակվողական գործողությունները:

Մարսելո - 8 - Նրա ամենալավ խաղերից չէր, բայց նույնիսկ այդ դեպքում Մարսելոն ակտիվորեն միանում էր գրոհներին ու ցուցադրում իր տեխնիկական բարձր որակները: Նրա հուժկու հարվածից հետո միայն Կաբալյերոյի ֆանտաստիկ խաղը թույլ չտվեց, որ գոլ արձանագրվի:

Սամի Խեդիրա - 8.5 - Հիանալի խաղ ցուցադրեց Խեդիրան: Իլյարամենդիին ունենալով իր թիկունքում` Սամին կարողանում էր նաև մասնակցել հարձակումներին` հսկայական խնդիրներ ստեղծելով «Մալագայի» համար: Նա մի քանի անգամ հիանալի դիրքերում տուգանային հարվածներ վաստակեց:

Ասյեր Իլյարամենդի - 8 - Խաղում էր հենակետային-փլեյմեյքերի դիրքում, գործում էր խորքից ու արդեն ցույց էր տալիս այն հիանալի որակները, որոնք նրան թույլ տվեցին «Սոսյեդադից» տեղափոխվել «Ռեալ»: Շատ լավ էր տեղափոխում գնդակը ու տնօրինում էր կիսապաշտպանությունը:

Անխել դի Մարիա - 9 - Առաջին խաղակեսում թիմի ամենավտանգավոր խաղացողն էր: Չնայած առաջին կեսում ունեցած մի շարք պահերին, արգենտինացին գոլ խփեց միայն երկրորդ կեսի հենց առաջին րոպեին` նույնիսկ հարված չկատարելով դարպասին:

Իսկո - 7 - Խաղի առաջին 20 րոպեներին նրա քիչ էր երևում, բայց հետո կամաց-կամաց մտավ խաղի ռիթմի մեջ: Տիսոնեն ու Կամաչոն ուշադրությամբ հսկում էին նրան, բայց նույնիսկ այդ պարագայում Իսկոն կարողանում էր վտանգավոր գրոհներ ձեռնարկել: Դրվագներից մեկում էլ Կաբալյերոն հետ մղեց նրա շատ վտանգավոր հարվածը:

Կրիշտիանու Ռոնալդու - 8.5 - Ռոնալդուի բախտը չէր բերում, քանի որ Վիլի Կաբալյերոն այս խաղում պարզապես հրաշքներ էր գործում` մեկը մյուսի հետևից հետ մղելով անկասելի թվացող հարվածներ: Ռոնալդուն պետք է նվազագույնը երեք գոլ խփած լիներ, բայց ի վերջո կարողացավ իր գոլ խփել` հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը:

Ալվարո Մորատա - 8.5 - Մի քանի անգամ ընկավ մրցակցի ստեղծած «արհեստական խաղից դուրս վիճակի» ծուղակը: Այնուամենայնիվ, շատ վտանգավոր էր գործում ու հիանալի էր պահում գնդակը: Եթե չլիներ Կաբալյերոն, մի քանի գոլ էլ կգրանցվեր նրա անվան դիմաց:

Փոխարինումներ

Լուկա Մոդրիչ - Ա/Գ - Առանց գնահատականի, քանի որ փոխարինման դուրս գալուց հետո հազվադեպ էր երևում ու աննկատ էր գործում:

Գարեթ Բեյլ - 7.5 - Ակտիվ մտավ խաղի մեջ, իսկ խաղավերջում վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք, չնայած կրկնապատկերները ցույց են տալիս, որ այնտեղ ավելի շուտ կեղծակերպում էր, քան իրական խախտում:

Խեսե Ռոդրիգես - 8.5 - Ընդամենը 10 րոպեն բավարար եղավ, որ Խեսեն երկու 100 տոկոսանոց պահեր ստեղծի: Նախ նա ֆանտաստիկ փոխանցում կատարեց Ռոնալդուին, ում մնում էր երեք մետրից գրավել դարպասը, ինչը նա չարեց, իսկ հետո Խեսեն անհատական բարձր տեխնիկա ցուցադրեց ու հիանալի հարված կատարեց, բայց... նորից Վիլի Կաբալյերո:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 4017 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

27

63 : 31

58

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

27

49 : 19

56

3

Սևիլիա

27

39 : 29

47

4

Ռեալ Սոսյեդադ

27

45 : 33

46

5

Խետաֆե

27

37 : 25

46

6

Ատլետիկո Մադրիդ

27

31 : 21

45

7

Վալենսիա

27

38 : 39

42

8

Վիլյառեալ

27

44 : 38

38

9

Գրանադա

27

33 : 32

38

10

Ատլետիկ Բիլբաո

27

29 : 23

37

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/06 00:00

Սևիլիա

 : 

Բետիս

12/06 21:30

Գրանադա

 : 

Խետաֆե

13/06 00:00

Վալենսիա

 : 

Լևանտե

13/06 15:00

Էսպանյոլ

 : 

Ալավես

13/06 19:00

Սելտա

 : 

Վիլյառեալ

13/06 21:30

Լեգանես

 : 

Վալյադոլիդ

14/06 00:00

Մալյորկա

 : 

Բարսելոնա

14/06 15:00

Ատլետիկ Բիլբաո

 : 

Ատլետիկո Մադրիդ

14/06 21:30

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Էյբար

15/06 00:00

Ռեալ Սոսյեդադ

 : 

Օսասունա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

11․03․20 00։00

Վալենսիա

3 : 4

Ատալանտա

11․03․20 00։00

Լեյպցիգ

3 : 0

Տոտենհեմ

12․03․20 00։00

Լիվերպուլ

1(1) : 0(3)

Ատլետիկո Մադրիդ

12․03․20 00։00

ՊՍԺ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

Հետաձգված

Յուվենտուս

 : 

Լիոն

Հետաձգված

Մանչեսթեր Սիթի

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Հետաձգված

Բավարիա

 : 

Չելսի

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Նապոլի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կկարողանա՞ «Ռեալը» հաղթահարել «Սիթիի» արգելքը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:57:50 14.05.2020
17:32:07 02.05.2020
16:19:13 24.04.2020
Ռաուլի՝ «Ռեալում» վերջին խաղից ու գոլից տասը տարի է անցել
16:04:47 10.04.2020
Կառլոսի 20 լավագույն գոլերը
21:57:11 07.04.2020
Կուրտուայի 30 լավագույն սեյվերը «Ռեալում»
21:54:43 07.04.2020
Հանգչի՛ր խաղաղությամբ, Ռադոմիր Անտիչ

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
19 (3)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.78
21
27
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
19
14
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
14 (3)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.93
25
27
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
8
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Մասիպ
Վալյադոլիդ
1.22
33
27
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Լուկաս
Ալավես
11 (5)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․48
40
27
Սուարես
Բարսելոնա
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
11
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․70
46
27
Տորես
Օսասունա
7
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33