22:41:16 14.01.2012
«ՄԱԼՅՈՐԿԱ»-«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» | ՈՒՂԻՂ ԵԹԵՐ Առաջարկում ենք միասին դիտել այս խոստումնալից խաղը: Այն սկսվելու է 23:00-ին: Հեռուստաալիքը տեղասրված է Realmadrid.am TV բաժնում:
03:02:02 14.01.2012
ՊԻԿԵ. ««ՌԵԱԼԻ» ՈՒ «ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ» ՄԻՋԵՎ ՀԱՎԱԿՆՈՐԴ ՉԿԱ» Պիկեի կարծիքով Արքայական գավաթի առաջիկա խաղում, որում իր թիմը ուժերը չափելու է իր հավերժական մրցակցի՝ Մադրիդի «Ռեալի» հետ, հավակնորդ չկա...
02:47:37 14.01.2012
«ՌԵԱԼ»-«ՍԱՐԱԳՈՍԱ»՝ ՀՈՒՆՎԱՐԻ 28, 23:00 «Ռեալ Մադրիդ»-«Սարագոսա» խաղը կկայանա հունվարի 28-ին՝ շաբաթ օրը՝ ժամը 23:00-ին (ՀՀ ժամանակով): Հանդիպումն անցկացվելու է «Ռեալի»՝ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ լիգայի 21-րդ տուրի շրջանակներում...
02:40:23 14.01.2012
ԹԻՄՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ «ՄԱԼՅՈՐԿԱՅԻ» ՀԵՏ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ) Դի Մարիան միացավ թիմին ու մարզում անկացրեց, սակայն, այնուամենայնիվ, Մոուրինյոյի պնդմամբ, նա չի մասնակցի «Մալյորկայի» հետ խաղին: Դարպասապահները մարզումն անցկացրին դարպասապահների մարզիչ Սիլվինո Լոուրոյի հետ...
01:30:22 14.01.2012
«ՌԵԱԼԻ» ՀԱՅՏԱՑՈՒՑԱԿԸ Հայտացուցակ է վերադարձել Շահինը, ով բացակայում էր Արքայական գավաթի՝ «Մալագայի» դեմ պատասխան հանդիպման ընթացքում:
01:15:55 14.01.2012
ՎԻԴԵՈ 2012/ REALMADRID.AM-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է. ԱՆՑՅԱԼԻՑ ՄԻՆՉԵՎ ՆԵՐԿԱ Տաս տարի առաջվա Զիդանի ֆանտաստիկ գոլը, Դի Ստեֆանոյի խփած ֆանտաստիկ գնդակը շուրջ կես դար առաջ, Ռոնալդուի մեկ տարի առաջվա գլխով հրաշալի գոլը ու շատ հրաշալի կադրեր կտեսնեք մեկ վիդեոյում:
01:11:35 14.01.2012
ԲԵՆԶԵՄԱ. «ԼԱ ԼԻԳԱՆ ՀԱՂԹԵԼԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է» Սա շատ կարևոր է ինձ համար: Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է ողջ պատմության ընթացքում: Ես փորձում եմ գնալ նրա անցած ճանապարհով, զրուցում և կիսվում եմ նրա հետ:
02:33:35 13.01.2012
ՌԱՈՒԼ. «ՈՒԶՈՒՄ ԵՄ՝ «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴԸ» ՀԱՂԹԻ ԱՅՍ ՏԱՐԻ» Գերմանական «Շալկե04»-ի ֆուտբոլիստ ու «Արքայական» ակումբի լեգենդ Ռաուլն իր ցանկությունն է հայտնել՝ կապված «Ռեալի»՝ այս մրցաշրջանում տիտղոսներ նվաճելուն: Ռաուլը հույս է հայտնել, որ իր բոլոր ժամանակների թիմին կհաջողվի հաղթել Լա լիգան, Չեմպիոնների լիգան ու Արքայական գավաթը...
02:11:37 13.01.2012
«ՌԵԱԼԸ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ՄԱԼՅՈՐԿԱՅԻ» ՀԵՏ ԽԱՂԻՆ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ) «Արքայական» ակումբը նախապատրաստվում է՝ շաբաթ օրը կայանալիք «Մալյորկայի» հետ խաղին: Թիմին մարզմանը միացել էին ակադեմիայից Նաչոն, Կարվախալը, Մենդեսը, Մորատան, Խոսելուն, Օսկար Պլանոն և Թոմաս Մեխիասը...
01:35:06 13.01.2012
ԽԵԴԻՐԱՅԻ ԲՈՒԺԶՆՆՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ Խեդիրան ունի աջ ոտքի կոճի մկանի գերձգում, որի պատճառով չի կարողանա օգնել թիմին մոտ մեկ ամիս...
19:43:05 12.01.2012
ԿԱՍԻԼՅԱՍԸ REEBOK-Ը ՓՈԽԵՑ ADIDAS-ՈՎ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ) «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով առ այսօր հանդես էր գալիս Reebok ֆիրմայի արտադրության ձեռնոցներով ու խաղակոշիկներով, այսուհետ կրելու է Adidas-ի արտադրանքը: