«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն հրաժարվել է ներկա գտնվել Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կայանալիք Լիբերտադորեսի գավաթի եզրափակչին։ Հանդիպումը պետք է կայանար Բուենոս Աիրեսում նոյեմբերի 24-ին, սակայն «Րիվեր Փլեյթի» երկրպագուները հարձակվել էին «Բոկայի» ավտոբուսի վրա և կոտրել պատուհանները, ինչի արդյունքում մի քանի խաղացողներ պատռվածքներ էին ստացել։ Այդ իսկ պատճառով հանդիպումը տեղափոխվեց Իսպանիայի մայրաքաղաք և կկայանա դեկտեմբերի 9-ին։
Ռոնալդուն քաղաքավարի ձևով մերժել է խաղին ներկա գտնվելու առաջարկը։
Ըստ պորտուգալացուն մոտ կանգնած աղբյուրների, ֆուտբոլիստը գտնում է, որ դեռ շուտ է «Բերնաբեու» վերադառնալու համար։
Ռոնալդուն 2009-18 թվականների ընթացքում խաղացել է այս մարզադաշտում, որպես «Ռեալի» խաղացող։
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին ընդունել է առաջարկը և ներկա կգտնվի դեկտեմբերի 9-ին կայանալիք խաղին։