Մադրիդի «Ռեալը» հետաքրքրվածություն է դրսևորում ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզիի նկատմամբ, հայտնում է Marca-ն:
Համաձայն աղբյուրի տեղեկությունների, «արքայական» ակումբը դիտարկում է ֆուտբոլիստին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրավիրելու տարբերակը:
«Արսենալը», մեծ հավանականությամբ, իր համաձայնությունը կտա գործարքին, քանի որ 2019 թվականից ի վեր ֆուտբոլիստը դառնում է ազատ գործակալ և կարող է անվճար տեղափոխվել ցանկացած ակումբ: