Սոլարին՝ Բեյլի մասին. «Մեր երկրպագուները միշտ առավելագույնն են պահանջում»
02.12 12:31
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին, Պրիմերայի 14-րդ տուրում կայացած «Վալենսիայի» դեմ խաղից հետո (2-0) խոսել է թիմի հարձակվող Գարեթ Բեյլի մասին: Ուելսցին արդեն 10 խաղ է, ինչ գոլի հեղինակ չի դարձել ներքին առաջնությունում:
«Բեյլը հոգնել է և անհարմարություն է զգում: «Էյբարի», «Ռոմայի» և «Վալենսիայի» դեմ խաղերը նրանից շատ ուժեր խլեցին և զարմանալի չէ, որ նա հոգնածություն է զգում: Մեր երկրպագուները միշտ ավելին են ցանկանում և դա բոլորին է վերաբերում»,- ասել է Սոլարին: