Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը մեկնաբանել է «Ալավեսից» կրած պարտությունը (0-1):
«Մենք պետք է թիմի ներսում պահպանենք միասնականությունը: Չեմ կարծում, որ վատ խաղացինք, բայց այնպես ստացվեց, որ հակառակորդը մեկ գրոհ կազմակերպեց և գոլ խփեց:
Պետք է հանգստություն պահպանենք: Մեզ դուր է գալիս աշխատել Լոպետեգիի գլխավորությամբ: Մենք շատ և քրտնաջան աշխատելու ենք, որպեզի լավ արդյունքներ գրանցենք»,- ասել է Վարանը: