Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է «Ալավեսի» դեմ տարած հաղթանակը (0-1):
«Ծանր հարված էր մեզ համար: Մենք արժանի չէինք պարտության, քանի որ մեծամասամբ վերահսկում էինք խաղի ընթացքը, սակայն պարտություն կրեցինք, քանի որ չկարողացանք օգտագործել գոլային պահերը: Ոչ ոք չի հիշելու խաղի մասին, բոլորին արդյունքն է հետաքրքրում: Բայց մենք պետք է առաջ շարժվենք: Մրցաշրջանը նոր է սկսվում:
Մարզչի հրաժարակա՞ն, ակումբում կան մարդիկ, որոնք նմանատիպ որոշումներ են կայացնում: Ես կարծում եմ, որ մարզչի հեռացումը երբեք օգուտ չի գալիս: Մենք պետք է հանգստություն պահպանենք և բեկենք անհաջողությունների շարքը: «Ռեալը» միշտ պայքարում է ամենաբարձր տեղերի համար»,- ասել է Ռամոսը: