Կասիլյասը ցանկանում է վերադառնալ Իսպանիայի հավաքական
05.10 16:17
Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, որը ներկայումս հանդես է գալիս «Պորտուում», ցանկանում է վերադառնալ Իսպանիայի հավաքական, հայտնում է AS-ը:
37-ամյա դարպասապահը արդեն կապ է հաստատել թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ, որպեսզի քննարկի հավանական վերադարձը: Աղբյուրը տեղեկացնում է, որ Կասիլյասը համաձայն է պահեստային դարպասապահի կարգավիճակին: